Հակառուսական տրամադրություններ հրահրում են ռուսները

  • Հարթակ - 15 Հունվարի 2015, 09:04

«Հարթակ» հաղորդաշարի հյուրերի՝  իրավաբան Արա Ղազարյանի և իրավապաշտպան, Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանի հետ քննարկել ենք Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործության քննության իրավական կողմերը. ի՞նչ իրավական հիմքերով է սպանդի մեջ կասկածվող մեղադրյալը ռուսական իրավազորության ներքո, չկա՞ արդյոք հակասություն Ռուսաստանի սահմանադրության 61-րդ հոդվածի, ըստ որի դատախազությունը «չի քննարկում Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարցը» և Հայաստանի ու Ռուսաստանի միջև  1997 թվականին կնքված համաձայնագրի միջև, որը պահանջում է ռազմաբազայի զինվորների կամ նրանց ընտանիքի անդամների կողմից իրականացված հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել ՀՀ տարածքում՝ քննել ՀՀ օրենսդրությամբ:

Ինչ քաղաքական ազդեցություն կունենա այս ոճրագործությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա:





«Հարթակ» հաղորդաշարը հեռարձակվում է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպության օժանդակությամբ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18625: Հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և կարծիքները արտահայտում են մասնակիցների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։

Ամենաընթերցվածը