ՀՀԿ-ական գյուղապետն ասում է, թե անգղերը ինքը չի սպանել, գետնին գցած են եղել

  • Ներքին կյանք - 05 Հոկտեմբերի 2017, 12:02
Շենավան համայնքի ղեկավար 37-ամյա Արթուր Մկրտչյանը պնդում է, որ Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի հետ լուսանկարներն արվել են 2007 թվականին և ինքը չի եղել կենդանիներին որսացողը:

«Տարիներ շարունակ սայթում եղել է, էսօր որոշել են վերցնել քցել ֆեյսբուք ու տարածել»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ ժամանակ Բագարան-Երվանդաշատ որսորդության նպատակով գնացել:

«Ձմռանն այդտեղ որսորդներ շատ են գնում, ճանապարհին տեսել են գցած, անցորդներն էլ կանգնում նկարվում էին, ոչ ոք անտարբեր չէր անցնում: Մենք էլ հետաքրքրության համար կանգնել, նայել, նկարվել ենք,մեզ էլ անցորդներից է նկարող եղել»,-ասել է գյուղապետը:

«Մենք հետաքրքրության համար կանգնեցինք, քանի որ երեք մետր թևերը բացվում են»,-նշել է Շենավան համայնքի ղեկավարը՝ չթաքցնելով, որ ինքը որսորդ է և խղճով որսորդ է. «Ես որ անգղ լինի չեմ կրակի», ընդգծել է նա:

Նշենք, որ Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի հետ լուսանկարում եղել է Շենավան համայնքի ղեկավար 37-ամյա Արթուր Մկրտչյանը:

Սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում:

ՀՀԿ-ական Արթուր Մկրտչյանը համայնքի ղեկավար է 2005թ.-ից, իսկ մինչ համայնքի ղեկավար ընտրվելն աշխատաքային այլ գործունեություն չի ունեցել: Արմավիրի մարզի Շենավան համայնքը ունի մոտ 1600 բնակիչ:

Ամենաընթերցվածը