Որևէ գյուղացի երբևէ խնդիր չի ունեցել անտառից իր կարիքների համար վառելափայտ դուրս բերելու հարցով. Արծվիկ Մինասյան

  • Ներքին կյանք - 04 Հոկտեմբերի 2017, 17:39
Տավուշի բնակիչների դժգոհությունը վերաբերում է ապօրինի անտառահատումներին, այսօր խորհրդարանում ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Տավուշում բնակիչների կողմից բողոքի ակցիա անելու ու միջպետական ճանապարհը փակելու հարցը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ բարձրացրեց պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ այն, ինչն օրինական հատումների տեսքով է և ինչը սահմանված է թե կառավարության որոշմամբ և թե ենթաօրենսդրական ակտերով, գտնվում է կարգավորման նորմալ ընթացքում:

«10800 դրամը, որն ինքնապատրաստման գինն է անտառից փայտ հանելու ժամանակ, իր մեջ ներառում է նաև ԱԱՀ-ն, իսկ 5400 դրամը վերաբերում է բացառապես Դիլիջան ազգային պարկի քամատապալ և ձյունակոտոր ծառահատվածներին, որը որպես անտառում մնացած փայտ կարող է դուրս բերվել:

Ինչ վերաբերում է ապօրինի հատումների վերաբերյալ մի շարք բողոքներին, ապա ես կարծում եմ՝ պառլամենտը, ազնիվ քաղաքացիներն ու լրատվամիջոցները, ովքեր գտնում են, որ պետք է պահպանել  Հայաստանի անտառները, որովհետև դրանք բնապահպանական են ու ունեն պաշտպանական նշանակություն, պետք է կանգնեք մեր կողքին, որպեսզի ապօրինի ծառահատումների դեմ նորմալ պայքար գնա: Որևէ գյուղացի երբևէ որևէ խնդիր չի ունեցել անտառից իր կարիքների համար վառելափայտ դուրս բերելու հարցով: Այն այնձինք, ովքեր փորձում են օգտագործել այս առիթը և կազմակերպված ձևով մարդկանց հանում են փողոց ու մղել հակաօրինական գործողությունների, ձեր հետ միասին պետք է այդ մարդկանց դեմ պայքարենք» ,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա հավելեց, որ բանակցությունների մեջ են միջազգային դոնոր կազմակերպությունների հետ, որպեսզի կարողանան անտառամերձ հատվածներում սոցիալ-տնտեսական ծրագրերի միջոցով մեղմել անտառների վրա գործադրվող ճնշումները:

Ամենաընթերցվածը