Լիցենզիայի նախագիծ քիմիական կատալիզատորները վնասազերծողի համար

    • Ներքին կյանք - Երկուշաբթի, 20 Օգոստոսի 2012, 14:26

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժինը մշակել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ին տալ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա:

Որոշման նախագծի համաձայն՝ լիցենզիայով նախատեսված բոլոր գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կդրվի ՀՀ բնապահպանության, առողջապահության, էկոնոմիկայի և արտակարգ իրավիճակների նախարարությունների վրա:

«Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ի փոխտնօրեն Հրաչյա Ղազարյանը «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին հայտնեց, որ ձեռնարկությունում տարբեր կատալիզատորներից հատուկ տեխնոլոգիաներով առանձնացնում են մետաղական խառնուրդներ, որոնք այնուհետև կիրառվում են համապատասխան արտադրական գործընթացներում, իսկ ավազը, որպես էկոլոգիապես մաքուր հումք, օգտագործվում է շինարարության մեջ: Փոխտնօրենը նաև նշեց, որ անթափոն արտադրության համար հումք հանդիսացող քիմիական կատալիզատորները հիմնականում Հայաստան են ներկրվում արտասահմանյան մի շարք երկրներից:

Հիշեցնենք, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն՝ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեությամբ զբաղվելը ենթակա է լիցենզավորման, որն օրենքի համաձայն ՀՀ կառավարությունը իրականացնում է բարդ ընթացակարգով` փորձաքննական եզրակացության հիման վրա:

  1. Կարկուտից տուժած գյուղացիների վարկերը 3 տարով կսառեցվեն, գյուղացիները կազատվեն հողահարկից
    Որոշվել է, որ կարկուտից տուժած 46 համայնքների գյուղացիների հողահարկ չեն վճարի, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում հողահարկի 50 տոկոսը կվճարի պետությունը։
    23:36 22/05/2013
  2. Կծան Միշայի թոռը կալանավորվել է
    Ըստ նախնական վարկածի, Ժամկետային զինծառայող Միշա Խուդավերդյանն իրեն ամրակցված ավտոմատից կրակել է պայմանագրային զինծառայող Կամո Ավագյանի ուղղությամբ:
    19:04 22/05/2013
  3. ՀՅԴ պատգամավորը շշպռեց գյուղնախարարին
    Աղվան Վարդանյանը Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած համայնքներին աջակցելու վերաբերյալ հարց ուղղեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին:
    17:38 22/05/2013
  4. Տիգրան Սարգսյանի եւ Հրանտ Բագրատյանի երկխոսությունը խորհրդարանում
    Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին:
    17:05 22/05/2013
  5. Արդարադատության «հրեշտակները»
    Մի քանի շաբաթ առաջ, ՀՀ Վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը բավական օրիգինալ որոշում էր կայացրել Ճանապարհային ոստիկանության դեմ քաղաքացու մի հայցի կապակցությամբ
    17:03 22/05/2013
  6. «Վերջին դասը»` մայիսի 24-ին
    Մայիսի 24-ին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում կհնչի ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը:
    16:23 22/05/2013
  7. Վարդան Այվազյանը մտահոգվել է
    Վարդան Այվազյանն այսօր կառավարության գործունեության ծրագրի քննարկման կառավարությանը կոչ արեց ուշադրություն դարձնել տեղական արտադրության զարգամանը:
    15:43 22/05/2013
  8. Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Մայիսի 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 25-27-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    15:34 22/05/2013
  9. Ըստ պատգամավորի, ՀՀ վարչապետը որդեգրել է ԱՄՆ նախագահի ոճը
    ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս իրապես շատ լավ էր կառուցված, շատ հետաքրքիր:
    14:43 22/05/2013
  10. Գագիկ Բեգլարյանը խոսել է մտքի հեղափոխությունից
    Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից այսօր Ազգային ժողովում լրագրողները հետաքրքրվեցին՝ իրատեսակա՞ն է կառավարության նոր ծրագիրը, հավատո՞ւմ է, որ այն հնարավոր կլինի իրագործել:
    14:41 22/05/2013