Ծանր «օրինաչափություն»

    • Ներքին կյանք - Երկուշաբթի, 20 Օգոստոսի 2012, 14:20

Հայաստանի առաջին դեմքերի թիկնազորների պետերն առանցքային դեր ունեն: Դա բնական է՝ նրանք անմիջապես եւ ամենուր առաջին դեմքերի մոտ են, լավագույնս են տեղյակ նրանց թե անձնական, թե հասարակական-քաղաքական քայլերին ու մտադրություններին, նրանց ընտանիքների մտերիմն են ու ամենավստահելի մարդիկ: Նրանք «հարցեր են լուծում», ինչ որ առումով ազդում նաեւ առաջին դեմքերի որոշումների վրա: Զուր չէ, որ քաղաքական շրջադարձային պահերին նրանք հայտնվում են մամուլի եւ հանրության ուշադրության կենտրոնում:

Հայաստանում 1997-98 թ. իշխանափոխությունը «նշանավորվեց» Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ գեներալ Ռոմեն Ղազարյանի մեքենայի վրա կրակոցներով: Նա հեռացավ Հայաստանից, եւ ներկայում Մոսկվայում է:

Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիգորի Սարկիսյանը մահացավ սրտի կաթվածից, 2009-ի սեպտեմբերին: Այդ ժամանակաշրջանում հայկական ընդդիմությունը Սարկիսյանին մեղադրում էր այն բանում, որ նա է ղեկավարել 2008-ի մարտի 1-2-ի գործողությունները, որին զոհ գնաց 10 մարդ: Իսկ մամուլում էլ հրապարակվեց մի փաստաթուղթ-ցուցակ, ըստ որի Հայաստանի օլիգարխները ՊՆ-ից ստացել էին համապատասխան հագուստ եւ միջոցներ իրենց թիկնապահների համար: Ըստ մամուլի, այդ գործողությունն էլ համակարգել էր Գրիգորի Սարկիսյանը:

Օգոստոսի 18-ին կրկին սրտի կաթվածից մահացավ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը: Մինչ այդ, նա անդամակցում էր Հայ ազգային կոնգրեսին եւ ակտիվ մասնակցություն է ունեցել համաժողովրդական շարժմանը: Նա կոնգրեսից հեռացավ գաղափարական տարաձայնությունների պատճառով, համաձայն չլինելով Կոնգրեսի վերջին շրջանի քաղաքականությանը:

Վերջերս համացանցում ստորագրահավաք սկսեց, Վանո Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելու պահանջով: Բացի այդ, մամուլում եղավ հրապարակում, ըստ որի Վանո Սիրադեղյանը մահացել է, որին հետեւեց Սիրադեղյանի պատասխան նամակը: Սկսեցին վեճեր՝ արդյոք այն գրված է Վանոյի ձեռքով, եւ Սուրեն Սիրունյանը հաստատեց, որ նամակի ձեռագիրը եւ ոճը Սիրադեղյանինն է:

Սուրեն Սիրունյանը նաեւ մամուլի ասուլիսում պատմել էր, որ Վանո Սիրադեղյանին վերջին անգամ տեսել է Սունդուկյան թատրոնի մոտ, Գ. Լուսավորիչ փողոցում, որտեղ հրաժեշտ է տվել նրան Հայաստանից հեռանալուց առաջ: Հետաքրքիր է, որ Սիրունյանը իրեն վատ էր զգացել հենց գ. լուսավորիչ փողոցում, որտեղից տեղափոխվել էր հիվանդանոց: Մինչ այդ, նա իր ելույթներում միշտ խոստանում էր, որ կարեւոր նորություններ է ասելու:

  1. «Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ եւ Կճոյանի օրհնությամբ «քցել են» Ռուբեն Վարդանյանին»
    Նա նշեց, որ հավանաբար իշխանություններն ամեն անգամ Ռուբեն Վարդանյանին հավատացրել են, որ հարցը կլուծվի, փողը կվերադարձվի, բայց ըստ ամենայնի նրա համբերության բաժակը լցվել է մայիսի 29-ին
    13:07 19/06/2013
  2. ՍԴ մամուլի քարտուղարը հերքում է
    Տեղեկացնում եմ Ձեզ, որ Գ. Հարությունյանը երբեւէ վայրի կենդանի չի պահել ու չի պահում
    12:59 19/06/2013
  3. Սարյանի թանգարանում մարդկային և նյութական վնասներ չկան
    ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է
    12:11 19/06/2013
  4. ԱՐՄԵՆԱԼ գործարանի մամուլի ծառայության մեկնաբանությունը
    ԱՐՄԵՆԱԼ գործարանը հիմք չունի հավելավճար հատկացնելու սառը գլանվածքի աշխատողներին
    11:34 19/06/2013
  5. Գագիկ Հարությունյանի արջը փախել է եւ վնասել մարդկանց
    Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ Կոտայքի մարզի իր հայրենի Գեղաշեն գյուղի առանձնատան տարածքից փախել է արջը:
    10:16 19/06/2013
  6. Խոստացել է տրամադրել տրակտորներ ու գումարներ է վերցրել գյուղացիներից
    Արշակ Աբրահամյանը, ներկայանալով որպես գյուղնախարարության աշխատակից, Տավուշի մարզի մի շարք գյուղերի բնակիչներից խաբեությամբ հափշտակել է գումարներ
    19:46 18/06/2013
  7. Գեներալ Սարոյան. «Որ ասեմ քյասիբ եմ, կհավատա”ս, իհարկե հարուստ եմ»
    «Այ մարդ, ես շատ գիտեմ, մթոմ ես մեր տունը շատ եմ կարում կառավարեմ, հիմա անցնել խալխի տներին»:
    19:00 18/06/2013
  8. Գեներալ Մանվելը 1 ամիս հետո կփոխի նախագահին ու վարչապետին
    «Զենքն ու գրանատան իրարից չէին տարբերում, առաջին օրերին էին զոհվում, երկրորդ օրերին, օր ա եղել, 8-9 ուղղաթիռ վիրավոր ու զոհ ենք ուղարկել, անձամբ ես»:
    18:16 18/06/2013
  9. Ինսուլինի հերթական խմբաքանակը բաշխվել է
    ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը։
    18:02 18/06/2013
  10. Պարզաբանում Թուրքիայում վթարի ենթարկված միկրոավտոբուսի կապակցությամբ
    Այն պատկանում է 1981թ-ին ծնված, իրաքահայ Արա Էդուարդ Հոսեփին
    17:25 18/06/2013