Բախվել են մեքենաներ. կան վիրավորներ

    • Ներքին կյանք - Շաբաթ, 18 Օգոստոսի 2012, 10:57

Օգոստոսի 17-ին, ժամը 17.08-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Գազել» մակնիշի 3576 Տ պ/հ (վարորդ` Վանաձորի բնակիչ, 1991 թ. ծնված Վահրամ Փարսադանյան) և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 31 ՍՏ 115 պ/հ (վարորդ` 1957 թ. ծնված Արտաշես Խանբեկյան) ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով Ա. Խանբեկյանը և նրա ուղևորներ` Արմավիրի բնակչուհիներ, 1963 թ. ծնված Ռուզաննա Մնացականյանը և թիվ 5 միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի` 2003 թ. ծնված Ռուզաննա Խաչատրյանը, 1956 թ. ծնված Զոյա Պետրոսյանը, 1955 թ. ծնված Սուսաննա Բաղդասարյանը մինչ փրկարարների ժամանումը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:

  1. ԱԺ նախկին պատգամավորից տուժածները բողոքի ակցիա են արել
    Կառավարության ներկայացուցիչն այդուհանդերձ ասաց, որ կփորձեն հնարավորության սահմաներում աջակցել նրանց:
    12:03 20/06/2013
  2. Վարչապետի սենսացիոն հայտարարությունը
    Վարչապետը նշեց, որ երեք քաղաքական հայտարարություն է անում:
    11:51 20/06/2013
  3. Իշխան ձուկը – 2
    Հայաստանի խորհրդարանն ավարտեց Վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվության քննարկումը եւ ընդունեց ի գիտություն:
    10:55 20/06/2013
  4. Որտեղի՞ց բարձրաստիճան ոստիկանին դղյակն ու թանկարժեք մեքենաները
    Հայկական ժամանակ թերթը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանի տան լուսանկարը, որի առնչությամբ գրում է.
    09:25 20/06/2013
  5. Ինչու է Վերահսկիչ պալատը խուսափում նյութերն ուղարկել դատախազություն
    Արդեն մի քանի օր է, ինչ հայ հասարակությունն ԱԺ ամբիոնից լսում է երկրում տիրող կոռուպցիոն բարքերի, հայ չինովնիկների կողմից բյուջեն թալանելու, պետական փողերը յուրացնելու եւ իրենց վստահված պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին:
    19:16 19/06/2013
  6. Իրան-Հայաստան էլեկտրագիծը վերջապես կկառուցվի
    ԱԺ-ն այսօր հավանության է արժանացրել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի...
    18:59 19/06/2013
  7. Սենսացիա Ազգային Ժողովում
    Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը սենսացիոն հայտարարություն է արել:
    18:16 19/06/2013
  8. Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
    Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է զոհված ազատամարտիկի այրիից կաշառք պահանջելու մեջ։
    17:44 19/06/2013
  9. Սեյրան Օհանյանի նոր նշանակումը
    Գեներալ-մայոր Հովիկ Ֆոլիկի Օհանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում:
    17:31 19/06/2013
  10. Տիկին Շողիկը Լֆիկ Սամոյին լավ չի ֆինանսավորում
    ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում լրագրողների համար անակնկալ եկավ և նստեց լրագրողների կողքին:
    17:19 19/06/2013