Հայտնի գործարարին գտել են մահացած

    • Ներքին կյանք - Շաբաթ, 18 Օգոստոսի 2012, 09:28

Երեկ ուշ երեկոյան, ըստ նախնական տեղեկությունների, հրազենով ինքնասպան է եղել հայտնի գործարար Միշա Հայրապետյանը (Քալանթարյան):

Հայրապետյան ընտանիքին են պատկանում Երևանի Գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, ձիարշավարանը, BMW խանութների ցանցը:

Միշայի թոռնուհին վերջերս ամուսնացել էր Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի որդու հետ:

Հրապարակ թերթը վերջերս գրել էր Հայրապետյան ընտանիքի ֆինանսական խնդիրների մասին:

Փայլակ Հայրապետյանը գրավադրել է իր ողջ գույքը, այդ թվում «Հայաստան» հանրախանութը` Սիերա Լիոնեում ադամանդի հանք ձեռք բերելու գործարքին մասնակցելու նպատակով, և գործընկերոջ` Աշոտ Սուքիասյանի կողմից խաբվել: Այժմ «Ամերիաբանկը» չմարված վարկի դիմաց փորձում է բռնագրավել նրանց գույքը:

Այս ընտանիքը հայտնի է դեռևս սովետական տարիներից, նրանց էր պատկանում «Էրեբունի» տրիկոտաժի միավորումը, հետագայում` գաջի գործարանը, Չարբախի ձիարշավարանը: Նրանք Սևանի ափին գտնվող Ծովազարդ գյուղից են, որտեղ նույնպես սեփականության իրավունքով իրենց պատկանող հյուրանոց և տարածքներ ունեն:

Ինքնասպանություն գործած գործարար Միշա Քալանթարյանի դիակի արտաքին զննությամբ ստորին ծնոտի ստոր կզակային և գլխի աջ ճակատային շրջաններում հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ:

Ըստ «Փաստինֆո» գործակալության ունեցած տեղեկությունների, Միշա Քալանթարյանի ինքնասպանության վերաբերյալ ոստիկանության բաժնում առաջին ահազանգը ստացվել է 2012թ. օգոստոսի 17-ին ժամը 22:45-ի սահմաններում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տան առաջին հարկի ննջասենյակներից մեկում հայտնաբերել է Միշա Հայրոյի Քալանթարյանի /ծնված 1942թ./ դիակը` գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Դիակի ոտքերի մոտ` հատակին, հայտնաբերվել է ՏՏ տեսակի ատրճանակ, որի փամփշտոցում հայտնաբերվել է կրակված մեկ պարկուճ, որը կրակոցից հետո դուրս չի շպրտվել, իսկ պահունակում` 6 փամփուշտ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում օգոստոսի 18-ի որոշմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով` համապատասխանաբար ինքնասպանության հասցնելը և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ: 

  1. ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ
    Շնորհավորում եմ բոլորիդ` դպրոցում ուսումնառության ավարտի և Վերջին դասի կապակցությամբ:
    19:30 23/05/2013
  2. Էներգետիկայի նախարարի փաստը
    Ազգային ժողովում գազի գնի վերաբերյալ քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին
    19:28 23/05/2013
  3. Հերմինե Նաղդալյանը կփոխանցի 120 ամբողջ 18 հարյուրերորդական
    ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից, ով հայտնի է որպեսզ «բիզնես վուման», Lrgair.am-ը հետաքրքվեց, թե պատրաստվո՞ւմ է աջակցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած բնակիչներին
    18:46 23/05/2013
  4. Զինդատախազի հանձնարարությամբ նախապատրաստվում են նյութեր
    2013թ. մայիսի 22-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, թե Լյուքս Ստեփանյանի հարազատների նկատմամբ 2013թ. մայիսի 18-ին Երևան-Սևան մայրուղում զինվորականների կողմից գործադրվել են բռնություններ:
    18:01 23/05/2013
  5. «Թող տեղերով փոխվեն՝ ժողովուրդը ղեկավարի, իրենք վայելեն»
    Lragir.am-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը
    17:50 23/05/2013
  6. Գազի գինը հնարավոր է իջեցնել
    «Ես կարծում եմ, որ Հայռուսգազարդի ներկայացրած փաթեթը դեռ ուշ չէ վերադարձնել, քանի որ իրականում հնարավոր է գազի գինը ոչ թե բարձրացնել, այլ նվազեցնել:
    16:55 23/05/2013
  7. Ատոմակայանում կադրերի հոսունություն է նկատվում
    Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի 1 կվտ/ժամը 7-8 դրամով թանկացնելը պայմանավորված չէ միայն գազի գնի թանկացմամբ:
    16:48 23/05/2013
  8. Կտուգանվեն ոչ միայն անչափահաս վարորդները, այլ նաեւ նրանց ավտոմեքենա տրամադրողները
    ՀՀ–ում ճանապարհատրանսպորտային վթարների և մանկական ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճ է արձանագրվել
    16:34 23/05/2013
  9. Վարչապետը խոսել է իր քաղած դասերի մասին
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ելույթն Ազգային ժողովում
    16:21 23/05/2013
  10. Ձերբակալվել է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալը
    ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դ. Մուրադյանը:
    16:11 23/05/2013