Ազնավուր. Ախալցխայից Երեւա՞ն

    • Ներքին կյանք - Ուրբաթ, 17 Օգոստոսի 2012, 16:34

Շառլ Ազնավուրը երեկ Ախալցխայում մասնակցել է վերականգնված Ռաբաթ ամրոցի բացմանը: Նրա հայրը ծագումով Ախալցխայից է: Ախալցխայից Հայաստանի սահման 2 ժամ է, սակայն Ազնավուրը թերեւս մտադիր չէր ժամանել Հայաստան, թեեւ մեր երկրի դեսպանն է Շվեյցարիայում եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրն անցյալ տարի բավական կոշտ արտահայտվեց Հայաստանի ղեկավարության մասին, մեղադրելով նրանում, որ ղեկավարության վարած քաղաքականության արդյունքում մարդիկ հեռանում են երկրից:

Նշանավոր սփյուռքահայերի մոտ ընդհանրապես սառնություն է նկատվում հայրենիքի հանդեպ: Ինչո՞ւ: Չէ՞ որ Հայաստանն այդքան հպարտանում է իր սփյուռքով, հայերը «յան»ազգանուն են փնտրում ամենուր: Իսկ Ազնավուրը մեկնում է Վրաստան եւ Հայաստան չի գալիս:

Անցյալ տարի սփյուռքը մի քանի անգամ գնահատական է տվել Հայաստանի կառավարման որակի եւ այստեղ իշխող քրեաօլիգարխիկ կարգերի վերաբերյալ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Հայաստանի ղեկավարությանը կոչ էր արել դադարեցնել քաղաքականությունը, որը մարդկանց վանում է երկրից: Հետո Շառլ Ազնավուրը հարցազրույց տվեց, որում իրերը կոչեց իրենց անունով: Եւ, վերջապես, ամերիկյան դաշնակցականները հրաժարվեցին մասնակցել Սերժ Սարգսյանի պատվին տրված ընդունելությանը, փաստարկելով իրենց հրաժարումը:

Հայաստանի ղեկավարությունը որեւէ կերպ չի արձագանքել ազգի նշանավոր ներկայացուցիչների մտահոգություններին: Ազնավուրին չզրկեցին դեսպանի պաշտոնից, սակայն չարդարացան էլ, կարծես ակնարկելով, թե չարժե հակաճառել տարեց մարդուն, այն էլ՝ աշխարհահռչակ: Եւ բոլորը մնացին իրենց տեղում՝ իշխանությունը շարունակում է սնուցել քրեաօլիգարխիկ համակարգը, մարդիկ հեռանում են երկրից, իսկ նշանավոր հայերը նախընտրում են Հայաստանից հեռու մնալ:

  1. Խոստացել է տրամադրել տրակտորներ ու գումարներ է վերցրել գյուղացիներից
    Արշակ Աբրահամյանը, ներկայանալով որպես գյուղնախարարության աշխատակից, Տավուշի մարզի մի շարք գյուղերի բնակիչներից խաբեությամբ հափշտակել է գումարներ
    19:46 18/06/2013
  2. Գեներալ Սարոյան. «Որ ասեմ քյասիբ եմ, կհավատա”ս, իհարկե հարուստ եմ»
    «Այ մարդ, ես շատ գիտեմ, մթոմ ես մեր տունը շատ եմ կարում կառավարեմ, հիմա անցնել խալխի տներին»:
    19:00 18/06/2013
  3. Գեներալ Մանվելը 1 ամիս հետո կփոխի նախագահին ու վարչապետին
    «Զենքն ու գրանատան իրարից չէին տարբերում, առաջին օրերին էին զոհվում, երկրորդ օրերին, օր ա եղել, 8-9 ուղղաթիռ վիրավոր ու զոհ ենք ուղարկել, անձամբ ես»:
    18:16 18/06/2013
  4. Ինսուլինի հերթական խմբաքանակը բաշխվել է
    ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը։
    18:02 18/06/2013
  5. Պարզաբանում Թուրքիայում վթարի ենթարկված միկրոավտոբուսի կապակցությամբ
    Այն պատկանում է 1981թ-ին ծնված, իրաքահայ Արա Էդուարդ Հոսեփին
    17:25 18/06/2013
  6. Տասնյակ մարդիկ, որոնք Հրազդանի ձորում կանգնել, կամուֆլյաժով նկարվել են և այսօր համարվում են ազատամարտիկներ
    ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ այս փաթեթով կարծես հաթաթա են տալիս ու «ջիջիլ գցում» ընդդիմությանը, թե կարգավորում են ազատամարտիկների խնդիրները:
    17:06 18/06/2013
  7. Եվս երկու ամսով երկարացվել է Վարդան Ղուկասյանի եղբորորդու կալանքի ժամկետը
    Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ևս երկու ամսով երկարացրել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի կալանքի ժամկետը:
    17:05 18/06/2013
  8. Վարչապետը ծանոթացել է Սանահինի վանական համալիրի վերականգնողական աշխատանքների ընթացքին
    Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջին կանգառը եղել է Սանահինի վանական համալիրում:
    16:54 18/06/2013
  9. Գեներալ Սարոյանը գոռգոռում էր պատգամավորների վրա
    Պատգամավոր Սամվել Ֆարմանյանը մանրամասնեց, որ օրենքով երկրապահ կամավորականի կարգավիճակ են ստանում այն անձինք, ովքեր ոչ պակաս երեք ամիս կամավորական սկզբունքով մասնակցել են մարտական գործողություններին:
    16:37 18/06/2013
  10. Կալանավորը դադարեցրեց հացադուլը
    «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հովհաննես Հովհաննիսյանը 8 օր հացադուլում գտնվելուց հետո այսօր առավոտյան դիմում է ներկայացրել ՔԿՀ վարչակազմին հացադուլը դադարեցնելու մասին:
    16:03 18/06/2013