Եթե Հայաստանում ապաստան հայցողը ազգային անվտանգության տեսանկյունից վտանգ ներկայացնի, ապա դա կհամարվի ապաստանի մերժման հիմքերից մեկը: Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և այն ուղարկեց ԱԺ: Նախագիծը նպատակ ունի կանխել Հայաստանում այն անձանց ապաստան ստանալը, ովքեր կարող են ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնել: Նախագծով առաջարկվում է ապաստան հայցողի հնարավոր վտանգ ներկայացնելու դեպքում ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի տված եզրակացությունը որպես ապաստանի տրամադրումը մերժելու պարտադիր հիմք նախատեսել:
Բացի այդ, առաջարկվում է նաև, որպեսզի միգրացիայի հարցերով լիազոր մարմինն ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու եզրակացություն ստանալու նպատակովբոլոր դեպքերում դիմիազգային անվտանգության հարցերովլիազոր մարմնին, այլ ոչ թե ըստ անհրաժեշտության:
Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ մինչ օրս այս դրույթն ապաստանի մերժման հիմքում ներառված չէր: Ապաստան տրամադրելուց հետո միայն, եթե ազգային անվտանգության հետ կապված խնդիրներ էին ծագում, դադարեցվում էր այդ կարգավիճակը: Ըստ Եգանյանի՝ դա ճիշտ մոտեցում է, քանի որ բոլորի շահերից է բխում, այդ թվում ՝ ազգային անվտանգության: Նա նաև տեղեկացրեց, որ մինչ օրս Հայաստանում դեռևս դեպք չի եղել, որ ապաստան հայցողի կարգավիճակից անձին զրկեն նման պատճառաբանությամբ:
