Կառավարությունն առաջին անգամ ցորենի սուպեր էլիտային սերմացու է ներկրում Հայաստան: Այս մասին համապատասխանն որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում, որի համաձայն` 20 տոննա սուպեր էլիտային սերմացու կներկրվի:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շտապեց տեղեկացնել, որ առաջին անգամ է նման ներկրում կատարվում: Մինչ այդ կառավարությունը ցորենի էլիտար սերմացու էր ներկրում: Ըստ վարչապետի` նոր տեսակի սերմացուն կօգտագործվի սերմնաբուծության ծրագրի զարգացման նպատակով:
Հիշեցնենք, սական, որ ցորենի էլիտար սերմացուի որակի վերաբերյալ վերջին ժամանակահատվածում դժգոհություններ հնչեցին գյուղացիական տնտեսություններից: Շատերը համոզված էին, որ էլիտար սերմացուի անվան տակ գյուղացիներին հատկացվել էր տեղական երկրորդ-երրորդ վերարտադրության անորակ ցորեն:
Կառավարությունը գյուղոլորտին վերաբերող այլ որոշումներ էլ ընդունեց: Մասնավորապես որոշվեց, որ աշնանացանի համար գյուղացիներին մատչելի գներով դիզվառելիք ու պարատանյութ կհատկացվի: Կառավարությունը որոշեց, որ աշնանացանի համար 5000 տոննա պարարտանյութ ձեռք բերի, որի մեկ պարկը 6000 դրամով կվաճառվի գյուղացիներին:
