Ցեղապետերի իշխանությունը

    • Ներքին կյանք - Հինգշաբթի, 16 Օգոստոսի 2012, 11:07

Հայաստանում մեկնարկել են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, եւ զուգահեռ մամուլում տեղեկություններ են հայտնվում տեղերում կրակոցների, ահաբեկումների եւ նմանատիպ «սովորական» երեւույթների մասին: Խորհրդարանի ընտրությունից հետո Հայաստանի իշխող քրեաօլիգարխիկ խմբավորումները ձեռնամուխ են եղել տեղերում սեփական իշխանությունն ամրապնդելու, իրենց «զոնաներում» բացարձակ վերահսկություն սահմանելու գործին:

Ընդ որում, թեեւ այս ընտրություններում հիմնական խաղացողները կրկին ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն են, սակայն նկատելի են ոչ միայն միջկուսակցական, այլ նաեւ ներկուսակցական բախումներ՝ ՏԻՄ-երում հաստատվելու համար: Օրինակ, Մասիսում տեղի ունեցած փոխհրաձգությունը քաղաքապետի թեկնածուների միջեւ:

Այդ տեսակետից, ինչպես միշտ, «առաջատարը» Արարատի մարզն է, որտեղ տերուտնօրինություն է անում կիսաՀՀԿ-կիսաԲՀԿ-ական ԱԺ նախագահը՝ Հովիկ Աբրահամյանը: Այս մարզը վաղուց Հովիկի անվիճարկելի սեփականությունն է. նրա ազգականները զբաղեցնում են մարզի քիչ թե շատ «փողաբեր» ու նշանակալի պոստերը, հողատարածքները, արտադրական հնարավորությունները:

Հովիկ Աբրահամյանը մտադիր է Արտաշատի քաղաքապետի արտահերթ ընտրություն կազմակերպել՝ իր որդուն քաղաքապետ դարձնելու նպատակով: Հետագայում, որդին պետք է դառնա Արարատի մարզպետը: Գյուղերում էլ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է տեսնել միայն իր ազգակիցներին, եւ սկսել է ճնշումներն այն թեկնածուների դեմ, որոնք իր գերդաստանից չեն:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւս հետ չի մնում իր խնամուց: Սակայն, ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի (որի հետ խնամիությունն, ի դեպ, նրան հնարավորություն է տալիս Կոտայքի մարզից բացի, որտեղ նրանն է ամեն ինչ, բացի առայժմ Պալաչից, «գրավել» նաեւ Արարատի մարզը), նրա «շրջապատը» շատ ավելի լայն է եւ «համապետական». դա ԲՀԿ-ն է: Չի բացառվում, որ ՏԻՄ այս ընտրության արդյունքում ԲՀԿ-ն մեծամասնություն ունենա ՏԻՄ-երում: Համենայնդեպս, Հայաստանի մի քանի խոշոր համայնքներ արդեն կարելի է ԲՀԿ «գրպանում» համարել:

Նման իրավիճակ է նաեւ մեկ այլ ֆեոդալական ցեղապետությունում՝ Արմավիրում: Այստեղ իշխում է Գրիգորյան ընտանիքը: Այս ընտանիքի ձեռքին են մարզի գրեթե բոլոր պաշտոններն ու հնարավորությունները: Այս ընտանիքն այնքան է «բարգավաճել», որ պառակտվել է մի քանի մասերի, եւ Արմավիրում ներկայում բոլոր «ընտրական» գործընթացները տեղի են ունենում այս ընտանիքի տարբեր մասերի միջեւ դիմակայության պայմաններում: Գեներալ Մանվելի որդին Էջմիածնի քաղաքապետն է, նրա եղբայրը ցանկանում է դառնալ Մեծամորի քաղաքապետ: Ժամանակին նա Մեծամորի էլեկտրացանցի տնօրենն էր եւ այդ պաշտոնում աչքի էր ընկել նրանով, որ մոտ մեկ միլիոն դոլարի չարաշահումներ էին հայտնաբերվել: Իսկ Մանվելի եղբորորդին էլ ԱԺ պատգամավոր է:

Այս երեք մարզերը՝ Արարատ, Կոտայք եւ Արմավիր, դասական ցեղապետության օրինակներ են: Մյուս մարզերն ավելի լավ վիճակում չեն, սակայն չեն կարող հասնել սրանց հետեւից: Թերեւս միայն Շիրակը, որտեղ տարիներ շարունակ իշխում էր Վարդան Ղուկասյանի ցեղը, որին սակայն վերջերս «գահընկեց» արեցին:

  1. Սարյանի թանգարանում մարդկային և նյութական վնասներ չկան
    ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է
    12:11 19/06/2013
  2. ԱՐՄԵՆԱԼ գործարանի մամուլի ծառայության մեկնաբանությունը
    ԱՐՄԵՆԱԼ գործարանը հիմք չունի հավելավճար հատկացնելու սառը գլանվածքի աշխատողներին
    11:34 19/06/2013
  3. Գագիկ Հարությունյանի արջը փախել է եւ վնասել մարդկանց
    Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ Կոտայքի մարզի իր հայրենի Գեղաշեն գյուղի առանձնատան տարածքից փախել է արջը:
    10:16 19/06/2013
  4. Խոստացել է տրամադրել տրակտորներ ու գումարներ է վերցրել գյուղացիներից
    Արշակ Աբրահամյանը, ներկայանալով որպես գյուղնախարարության աշխատակից, Տավուշի մարզի մի շարք գյուղերի բնակիչներից խաբեությամբ հափշտակել է գումարներ
    19:46 18/06/2013
  5. Գեներալ Սարոյան. «Որ ասեմ քյասիբ եմ, կհավատա”ս, իհարկե հարուստ եմ»
    «Այ մարդ, ես շատ գիտեմ, մթոմ ես մեր տունը շատ եմ կարում կառավարեմ, հիմա անցնել խալխի տներին»:
    19:00 18/06/2013
  6. Գեներալ Մանվելը 1 ամիս հետո կփոխի նախագահին ու վարչապետին
    «Զենքն ու գրանատան իրարից չէին տարբերում, առաջին օրերին էին զոհվում, երկրորդ օրերին, օր ա եղել, 8-9 ուղղաթիռ վիրավոր ու զոհ ենք ուղարկել, անձամբ ես»:
    18:16 18/06/2013
  7. Ինսուլինի հերթական խմբաքանակը բաշխվել է
    ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը։
    18:02 18/06/2013
  8. Պարզաբանում Թուրքիայում վթարի ենթարկված միկրոավտոբուսի կապակցությամբ
    Այն պատկանում է 1981թ-ին ծնված, իրաքահայ Արա Էդուարդ Հոսեփին
    17:25 18/06/2013
  9. Տասնյակ մարդիկ, որոնք Հրազդանի ձորում կանգնել, կամուֆլյաժով նկարվել են և այսօր համարվում են ազատամարտիկներ
    ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ այս փաթեթով կարծես հաթաթա են տալիս ու «ջիջիլ գցում» ընդդիմությանը, թե կարգավորում են ազատամարտիկների խնդիրները:
    17:06 18/06/2013
  10. Եվս երկու ամսով երկարացվել է Վարդան Ղուկասյանի եղբորորդու կալանքի ժամկետը
    Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ևս երկու ամսով երկարացրել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի կալանքի ժամկետը:
    17:05 18/06/2013