Գյումրիում հաստատվեց աննախադեպ փաստաթուղթը

    • Ներքին կյանք - Ուրբաթ, 10 Օգոստոսի 2012, 18:52

Օգոստոսի 9-ին «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության 14-րդ ժողովում վերջնամշակումից հետո հաստատվեց նախաձեռնությունից Գյումրու ավագանու անդամության թեկնածուի եւ ավագանու անդամի Վարքականոնը, իսկ թեկնածություն առաջադրող 7 անդամները, ստորագրելով այն, որոշակի բարոյական պարտավորություններ ստանձնեցին ընտրողների եւ բոլոր գյումրեցիների առաջ:

Այս փաստաթուղթը առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ բարոյական սկզբունքներ է սահմանում համայնքային իշխանության կարեւոր հաստատության` Ավագանու անդամի համար, որոնք ուղղված են ընտրապայքարի մրցակցությունը բարեխիղճ դարձնելուն, հասարակական վստահության քվեի չարաշահման եւ դիրքի չարաշահման դեմ, կոռուպցիայի ռիսկերի նվազեցմանն այս ոլորտում եւ շահերի բախման առավելագույն բացառմանը: Մասնավորաբար, ըստ այս Վարքականոնի, «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության կողմից ավագանու անդամ դարձած անձինք բացառելու են իրենց կամ իրենց մերձավոր ազգականներից որեւէ մեկին ամբողջությամբ կամ մասնակիիորեն պատկանող որեւէ կազմակերպության մասնակցությունը համայնքային բյուջեի միջոցներով գնումների եւ ծրագրերի իրականացման մրցույթներին, նույն խմբերը որեւէ ֆինանսական կամ այլ օժանդակություն չեն հավակնելու համայնքային բյուջեից, իսկ համայնքային գործադիր մի շարք պաշտոնյաների (քաղաքապետ, տեղակալներ, աշխատակազմի քարտուղար, բաժինների պետեր) հետ անմիջական ազգակցական կապի ձեւավորման դեպքում հրաժարվելու են ավագանու անդամի կարգավիճակից եւ այլն: Վարքականոնը բաղկացած է 2 գլուխներից եւ 30 կետից: Այս վարքականոնի նորմերի հսկողությունն իրականացնելու է մինչեւ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը` օգոստոսի 22-ը ստեղծվելիք Էթիկայի հանձնաժողովը, որն ուսումնասիրելու հնարավոր բողոքները վարքականոնը ստորագրած 7 թեկնածուների վարքի վերաբերյալ ու համապատասխան եզրակացություններ է ներկայացնելու ինչպես քաղաքացիական նախաձեռնության ժողովին, այնպես էլ հանրությանը:

Վարքականոնի սկզբունքներին ամբողջությամբ կամ մասնակիորեն միանալու, կամ իրենց դիրքորոշումը հայտնելու, կամ համանման սկզբունքներ մշակելու առաջարկությամբ «Քաղաքը մերն է» նախաձեռնությունը դիմելու է Գյումրու ավագանու անդամության մյուս բոլոր թեկնածուներին եւ հրապարակելու է բոլոր արձագանքները:

Օգոստոսի 10-ին ամբողջացավ նախաձեռնությունից Գյումրու ավագանու անդամության թեկնածուների կազմը: «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունից առաջադրման վերջին օրը համապատասխան փաստաթղթերը թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովին ներկայացրին 7 հոգի[1]. Լեւոն Բարսեղյան, Արտաշես Բոյաջյան, Վահան Թումասյան, Կարինե Մկրտչյան, Գեւորգ Պետրոսյան, Կարեն Պետրոսյան, Կարեն Տերտերյան: Այս մարդիկ ծնունդով գյումրեցիներ են, երբեք իշխանություն չեն եղել, զբաղված են հասարակական, գիտական եւ գործարար ոլորտներում, նրանցից երեքը գիտությունների թեկնածուներ են, բոլորը, բացառությամբ մեկի, տիրապետում են առնվազն երեք լեզվի, հայտնի եւ ճանաչված են Գյումրիում, կուսակցական է մեկը, տարեցը` 48 տարեկան է, ամենաերիտասարդը` 31, թիմի միջին տարիքը` 39:

Գյումրիում ավագանու անդամության համար առաջադրվեց 72 հոգի, իսկ քաղաքապետի պաշտոնի համար` 5 հոգի, գործող քաղաքապետը չառաջադրվեց:

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության հանրային կապերի խումբ

  1. Կարկուտից տուժած գյուղացիների վարկերը 3 տարով կսառեցվեն, գյուղացիները կազատվեն հողահարկից
    Որոշվել է, որ կարկուտից տուժած 46 համայնքների գյուղացիների հողահարկ չեն վճարի, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում հողահարկի 50 տոկոսը կվճարի պետությունը։
    23:36 22/05/2013
  2. Կծան Միշայի թոռը կալանավորվել է
    Ըստ նախնական վարկածի, Ժամկետային զինծառայող Միշա Խուդավերդյանն իրեն ամրակցված ավտոմատից կրակել է պայմանագրային զինծառայող Կամո Ավագյանի ուղղությամբ:
    19:04 22/05/2013
  3. ՀՅԴ պատգամավորը շշպռեց գյուղնախարարին
    Աղվան Վարդանյանը Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած համայնքներին աջակցելու վերաբերյալ հարց ուղղեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին:
    17:38 22/05/2013
  4. Տիգրան Սարգսյանի եւ Հրանտ Բագրատյանի երկխոսությունը խորհրդարանում
    Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին:
    17:05 22/05/2013
  5. Արդարադատության «հրեշտակները»
    Մի քանի շաբաթ առաջ, ՀՀ Վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը բավական օրիգինալ որոշում էր կայացրել Ճանապարհային ոստիկանության դեմ քաղաքացու մի հայցի կապակցությամբ
    17:03 22/05/2013
  6. «Վերջին դասը»` մայիսի 24-ին
    Մայիսի 24-ին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում կհնչի ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը:
    16:23 22/05/2013
  7. Վարդան Այվազյանը մտահոգվել է
    Վարդան Այվազյանն այսօր կառավարության գործունեության ծրագրի քննարկման կառավարությանը կոչ արեց ուշադրություն դարձնել տեղական արտադրության զարգամանը:
    15:43 22/05/2013
  8. Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Մայիսի 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 25-27-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    15:34 22/05/2013
  9. Ըստ պատգամավորի, ՀՀ վարչապետը որդեգրել է ԱՄՆ նախագահի ոճը
    ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս իրապես շատ լավ էր կառուցված, շատ հետաքրքիր:
    14:43 22/05/2013
  10. Գագիկ Բեգլարյանը խոսել է մտքի հեղափոխությունից
    Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից այսօր Ազգային ժողովում լրագրողները հետաքրքրվեցին՝ իրատեսակա՞ն է կառավարության նոր ծրագիրը, հավատո՞ւմ է, որ այն հնարավոր կլինի իրագործել:
    14:41 22/05/2013