Սարդարապատ շարժումն Ազնավուրին կոչ է անում չերգել Ախալցխայի բերդում

    • Ներքին կյանք - Ուրբաթ, 10 Օգոստոսի 2012, 17:18

Ս. թ. օգոստոսի 16-ին Վրաստանի իշխանությունները նախատեսում են թուրքական կողմի ֆինանսավորմամբ կատարված վերանորոգումից հետո Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ պաշտոնապես վերաբացել 9-րդ դարում կառուցված Ախալցխայի բերդը` այն ներկայացնելով որպես թուրքական:

Վերանորոգման գլխավոր «զարդն» է լինելու բերդի տարածքում 18-րդ դարում կառուցված թուրքական մզկիթը, մինչդեռ նույն տարածքում գտնվող հայկական երկու հինավուրց եկեղեցիներից թողնված են ընդամենը մեկի հետքերը:

Հայ ժողովրդի, առաջին հերթին` ջավախահայության նկատմամբ վրաց-թուրքական տանդեմի բացահայտ արհամարհանքի ու հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման այս ցուցադրական արարողության գագաթնակետը պետք է դառնա Շառլ Ազնավուրի համերգը, որը տեղի է ունենալու մզկիթի անմիջական հարևանությամբ գտնվող ամֆիթատրոնում:

Բոլոր տվյալները հիմնավոր կասկածներ են տալիս ենթադրելու, որ Ազնավուրը տեղյակ չէ միջոցառման այսպիսի մանրամասներից և ընդամենը դրան մասնակցում է իր հոր ծննդավայրում համերգով հանդես գալու նպատակով: Մինչդեռ ՀՀ իշխանությունները, առնվազն իրենց հանցավոր անտարբերությամբ ու անգործությամբ, փաստացի դարձել են այս հակահայ ծրագրի մեղսակիցները:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը վստահ է, որ Ազնավուրի համար տակավին ուշ չէ հրաժարվելու հայ ժողովրդի արժանապատվությունը ոտնահարող և իր նախնիների հիշատակն անարգող այս խայտառակ բեմադրությանը մասնակցելուց: Իսկ ՀՀ իշխանությունները պարտավոր են իրենց մեղսակցության համար պատասխան տալ հայ ժողովրդին, այդ թվում` աշխարհահռչակ երգչին:

  1. Մարտի 1-ի զոհերից Ֆարմանյանի կինը դանակահարել է երկրորդ ամուսնուն
    Ինչպես հայտնի դարձավ «Փաստինֆո» գործակալությանը, այսօր ինքնակամ ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Աննա Էլոյանը
    16:37 25/05/2013
  2. Բացահայտումներ Սոցապ նախարարության համակարգում
    ՀՀ վերահսկիչ պալատը (ՎՊ) բացահայտել է օրենսդրության պահանջների ոչ միայն բազմաթիվ, այլև լայնածավալ և կոպիտ խախտումներ:
    12:56 25/05/2013
  3. ՃՏՊ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում. կան տուժածներ
    Այսօր ժամը 07.17-ին, ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ
    10:12 25/05/2013
  4. Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հաստատել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումը
    09:54 25/05/2013
  5. Վերջին զանգ. Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 39 ավտոմեքենա
    Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 ավտոմեքենա, իսկ մարզերում` 20 ավտոմեքենա:
    18:12 24/05/2013
  6. Ցինիզմը միշտ կար, պարզապես պոկվել է «պատշաճության» դիմակը
    Հայաստանում քաղաքականությունը դարձել է ցինիզմի աստիճան պրագմատիկ, կորցնելով պսեւդոհայրենասիրության վարդագույն շղարշը:
    17:59 24/05/2013
  7. Բայց իմացեք, սոված մարդն ընդունակ է ամեն ինչի»,- նախազգուշացրեց պատգամավորը
    ԿԲ խորհրդի անդամ Աշոտ Մկրտչյանն այսօր Ազգային ժողովում այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին, թե Արմավիրի գյուղացիները երբվանի՞ց չեն վճարելու գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները:
    16:59 24/05/2013
  8. Հակակարկտային կայանները անձրեւը կարկուտի՞ են վերածել
    «Թուրքիայի մոտով նա մտել է մեր հանրապետության տարածք, նա արդեն լրիվ կազմավորված է մտել, կատաստրոֆիկ ամպի մեջ եղել է 2.5 սանտիմետրանոց կարկուտ և թափվել է մեր հանրապետության վրա»
    16:41 24/05/2013
  9. Կարկուտը եւ Կոլցո օպերացիան
    Հայաստանում գործում է 154 հակակարկտային կայան, որոնք տեղադրված են չորս մարզերի 50 համայնքներում:
    16:16 24/05/2013
  10. Արմավիրի 46 համայնքներին հասցվել է 20-25 մլրդ դրամի վնաս. Գյուղնախարար
    Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ ճշգրտված տվյալներով՝ կարկուտը վնաս է հասցրել Արմավիրի 46 համայնքներին
    16:09 24/05/2013