Հանկարծամահ է եղել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալը

    • Ներքին կյանք - Ուրբաթ, 10 Օգոստոսի 2012, 16:57

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Այսօր՝ ժամը 14.00-ին մոտ, իր աշխատասենյակում հանկարծամահ է եղել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մարսել Մաթևոսյանը:

Մարսել Մաթևոսյանը ծնվել է 1951թ. ապրիլի 28-ին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում՝ մանկավարժի ընտանիքում: Բարձրագույն կրթությունն  ստացել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1977թ.: Մասնագիտական գործունեությունն սկսել է Մարտունու շրջանի դատախազությունում որպես քննիչ-ստաժյոր:

1979- 1987թթ. - Սևանի միջշրջանային դատախազության քննիչ:

1987-1988թթ. - Սևանի միջշրջանային դատախազության ավագ քննիչ:

1988-1991թթ. - Սիսիանի շրջանի դատախազ:

1991-1992թթ. - ՀՀ դատախազության բաժնի դատախազ:

1992-1999թթ. - ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի  քննիչ:

1999-2001թթ. - ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ:

2001-2002թթ. - ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ավագ ՀԿԳ քննիչ:

2002-2004թթ. - ՀՀ զինվորական դատախազի տեղակալ,  նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի պետ:

2004-2007թթ. - ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալ, իսկ 2005թ-ից՝ նաև մարդու առևտրի և նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի պետ:

2007թ. առ այսօր - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալն էր:

ՀՀ Նախագահի 2003 թ. մայիսի 27-ի հրամանագրով Մ. Մաթևոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:  ՀՀ պաշտպանության նախարարի 30.06.03թ հրամանով պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյանի անվան» մեդալով,  ՀՀ ոստիկանապետի  15.04.04թ. հրամանով ՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով,  ՀՀ գլխավոր դատախազի  22.04.06թ. հրամանով՝ «Հայաստանի Հանրապետության դատախազության պատվավոր աշխատող» կրծքանշանով:

  1. Տրանսպորտի սակագնի թանկացման վերաբերյալ կառավարությունը դեռեւս դիմում չի ստացել
    Տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանն այսօր Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց, որ տրանսպորտի սակագնի թանկացման հարցով նախարարությունը դիմում դեռևս չի ստացել:
    17:24 20/06/2013
  2. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալին գտել են մահացած
    Հունիսի 19-ին, ժամը 20:40-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Մանվել Արմենի Հազրոյանին պատժախցում գտել են ծածկոցի բարակ կտրած շերտակտորով կախված:
    17:11 20/06/2013
  3. Վերահսկիչ պալատի պատասխանը վարչապետին
    Հաշվետվությունը ձեր սեղանին է, խնդրում եմ ցույց տալ, թե «համատարած թալան» արտահայտությունը որտեղ է օգտագործված, և քաղաքական ինչ գնահատականներ ենք մենք տվել:
    16:01 20/06/2013
  4. Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կտարածվի 160 հազար աշխատողների վրա
    Ազգային ժողովը քիչ առաջ ավարտեց հունիսի 17-ից մեկնարկած արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ սպառելով օրակարգը:
    14:46 20/06/2013
  5. Հայրիկյանին վախեցնելու նպատա՞կ է եղել
    Խաչատուր Պողոսյանը հայտարարեց, որ ընդամենը նպատակ է ունեցել վախեցնել տուժողին:
    14:44 20/06/2013
  6. «Հյուսիս-Հարավի» տնօրենի պաշտոնանկության հետ ՎՊ-ն կապ չունի
    ՎՊ-ի մեղադրանքներին պատասխանելու վարչապետի կոչին այսօր առաջինն արձագանքել է Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը:
    14:42 20/06/2013
  7. Հերթական սկանդա՞լն է հասունանում. ո՞ւր է «կորել» իրանական գազը
    Իրանական FARS գործակալությունն անդրադարձել է Հայաստան գազի արտահանման հարցին:
    14:27 20/06/2013
  8. Բազմիմաստ ակնարկներ ԱԺ նախագահին
    Երեկոն չի հասցնում լինել ձանձրալի, եւ Հայաստանում իրավիճակը ընտրական փուլից հետո ավելի մրցակցային է թվում, քան ընտրությունից առաջ էր:
    14:03 20/06/2013
  9. Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է տուգանքների չափը
    Փոփոխության նպատակը արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափի կիրառումն օրենքով ամրագրելն է:
    13:35 20/06/2013
  10. Մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ հափշտակել են պետության սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի գույքը
    ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ ՀՀ Կառավարության 1997թ. օգոստոսի 19-ի թիվ 348 որոշմամբ
    13:14 20/06/2013