Հանձնաժողովը կգործի, եթե...

    • Ներքին կյանք - Ուրբաթ, 10 Օգոստոսի 2012, 15:14

Մենք ենք այս քաղաքի տերը. Էկոլոգիական հանձնաժողովը կգործի, եթե քաղաքացին կարողանա ազդել որոշումների վրա:

Սույն թվականի օգոստոսի 8-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել քաղաքաշինական խորհրդի էկոլոգիական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որին մասնակցել են նաև «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները: Նախօրեին մենք հրապարակել էինք մեր դիրքորոշումը՝ հանձնաժողովի աշխատանքներին մեր մասնակցությունը պայմանավորելով այդ մարմնի իրական լիազորությունների և որոշումների կայացմանը քաղաքացիների մասնակցության իրական մեխանիզմների առկայությամբ:

Նիստի ընթացքում մենք բարձրացրել ենք այդ հարցերը, ինչպես նաև Երևանի հանրային տարածքների ոչնչացման ահռելի ծավալների, Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքից բազմաթիվ շեղումների և ոտնահարումների ու նման դեպքերում քաղաքացիների կողմից քաղաքապետարանի որոշումների վրա ազդելու և նախագծերի օրինականությունը ճշտելու հնարավորության հիմնախնդիրները:

Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը հավաստիացրել են, որ բոլոր նշված հարցերը քննարկվելու են հանձնաժողովի կողմից, և որ հանձնաժողովի տված եզրակացությունները որիշիչ դեր են ունենալու քաղաքապետարանի կողմից կայացվող համապատասխան որոշումների համար:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության կողմից մասնավորապես բարձրացվել են հետևյալ հարցերը.

- Քաղաքաշինական նախագծերի վերաբերյալ բոլոր որոշումները կայացնելուց առաջ քաղաքապետարանը պետք է իրազեկի քաղաքացիներին դրանց մասին՝ ապահովելով նրանց իրական մասնակցությունը որոշումների կայացմանը (հանրային լսումներ, բաց քննարկումներ և այլն):

- Անկախ հանգամանքներից՝ գերակա պետք է լինի Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքը և դրանում նշված որևէ կանաչ քառակուսի չպետք է կառուցապատվի:

- Ցանկացած ահազանգի դեպքում քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան քաղաքապետարանից ամբողջական տեղեկատվություն ստանալ խնդրի վերաբերյալ:

- Ապօրինի շինարարության և ծառահատման մասին ահազանգ ստանալու դեպքում քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները պետք է անհապաղ արձագանքեն և դադարեցնեն այդ աշխատանքները և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու առաջարկով դիմեն իրավասու մարմիններին:

Հանձնաժողովի անդամ մասնագետ էկոլոգները ևս բազմաթիվ հրատապ հարցեր են բարձրացրել և ընդհանուր առմամբ հաստատել այն փաստը, որ Երևանը կանգնած է էկոլոգիական լրջագույն խնդիրների, հանրային տարածքների կորստի և անապատացման առջև: Բացի այդ, խնդիր կա նաև տարբեր մարմինների՝ Երևանի քաղաքապետարանի, քաղաքաշինության նախարարության և բնապահպանության նախարարության աշխատանքների համակարգման հարցում: Շատ հաճախ այս կառույցների քայլերը և կայացրած որոշումները հակասում են միմյանց:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը մասնակցության դեպքում փորձելու է օգտագործել այս հանձնաժողովը՝ հետևյալ հարցերում իրական արդյունքների հասնելու համար.

- Քաղաքացիների համար ստեղծել իրական մեխանիզմներ քաղաքաշինական ծրագրերի օրինականությունը պարզելու և նրանց մասնակցությունը որոշումների կայացմանը հնարավոր դարձնելու համար:

- Վեր հանել Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքի բոլոր խախտումները և ապահովել դրա պահանջների կատարումը:

- Պատասխանատուներին ներկայացնել վերջին ամիսների ընթացքում քաղաքացիների կողմից հավաքված հանրային գոտիների ոչնչացման բազմաթիվ առանձին դեպքերը և հետամուտ լինել օրինականության վերականգնմանը:

- Բացահայտել հատակագիծ-օրենքի և այլ օրենքների խախտումներով հաստատված բոլոր որոշումների համար պատասխանատու պաշտոնյաներին և հետամուտ լինել, որպեսզի նրանք պատասխանատվության ենթարկվեն իրենց կայացրած օրինազանց որոշումների համար:

Մեր կարծիքով էկոլոգիական հանձնաժողովն իր նիստերում պետք է քննարկման առարկա դարձնի նաև մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցը և համապատասխան միջնորդությամբ դիմի նաև քաղաքապետին և իրավասու մարմիններին: Պատասխանատվության կանչվելու և ենթարկելու դեպքերում միայն կարող են հաստատվել կարգուկանոն և յուրաքանչյուր պետական և տեղական ծառայողի պարտավորեցնել գործել միմիայն Սահմանադրության և օրենքի շրջանակներում:

Մենք կարծում ենք նաև, որ քաղաքապետարանը պարտավոր է հաշվետու և թափանցիկ լինել քաղաքացու առջև և ծառայել հանրային շահին: Մեր բոլոր քայլերի մասին մենք կտեղեկացնենք հրապարակավ և ամեն ինչ կանենք, որ վերոհիշյալ հարցադրումները և պահանջները իրական լուծումներ ստանան:

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը»

քաղաքացիական նախաձեռնություն

10-ը օգոստոսի 2012թ.

  1. Ոստիկանության հայտարարությունը
    Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատներն այսօր փորձել են նրա դին բերել Երևան՝ բողոքի ակցիա անցկացնելու համար:
    22:41 18/05/2013
  2. Զոհված զինծառայողին հուղարկավորեցին
    20-ամյա Լյուքս Ստեփանյանի դին այսօր հողին հանձնեցին: Հնչեց հիմնը, երեք համազարկ արձակեցին:
    21:07 18/05/2013
  3. Ցույց կառավարության շենքի մոտ
    Այսօր ՀՀ կառավարության նստավայրի մոտ տեղի է ունեցել բողոքի ցույց, որը սկսել էր ի աջակցություն Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Ստեփանյանների ընտանիքի
    18:11 18/05/2013
  4. Իրավապահները ջարդել են Կենտրոն հեռուստատեսության տեսախցիկը
    Կենտրոն հեռուստատեսության տնօրեն Գոռ Մարտիրոսյանի հայտարարությունը
    17:43 18/05/2013
  5. Սեյրան Օհանյանը պատմել է սպանության մանրամասները
    «Հայի արյուն է, ըմբոստություն է, մեր ոչ հանդուրժողական լինելն է: Ես էլ որ զիջող չլինեի, միգուցե եսիմ որտեղ նստած կլինեի»,- ասաց նա:
    16:57 18/05/2013
  6. Դատարանը Վահե Ղուկասյանին տուժող չճանաչեց
    «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ անպայման այս որոշումը բողոքարկելու է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:
    16:38 18/05/2013
  7. Արցախբանկ ՓԲ ընկերությանը վերաբերվող հրապարակումների վերաբերյալ
    13.05.2013 թվականին Հայաստանի էլեկտրոնային տարբեր մամուլի էջերում հայտնվեցին հրապարակումներ, որտեղ շոշափվում է «Արցախբանկ» ՓԲ ընկերության անունը` կապված «Տոնուս» ՍՊ ընկերության և նրա հաճախորդներ հանդիսացող անձանց տարաձայնությունների հետ:
    16:36 18/05/2013
  8. Կառավարության շենքի մոտ հավաքվել են զոհված զինծառայողների ծնողները. Լուսանկարներ, տեսանյութ
    Այս պահին կառավարության շենքի առջեւ հավաքվել են զոհված զինծառայողների ծնողներ
    14:39 18/05/2013
  9. Նախարարն ու ոստիկանապետը զոհվածի ծնողների հետ գնացին գյուղ
    Քիչ առաջ ավարտվել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ նոյեմբերի 15-ին զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողների բանակցությունները
    14:36 18/05/2013
  10. Ոստիկանները հարձակվել են լրագրողների վրա եւ խլել նկարահանող սարքերը
    Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները հարձակվել են լրագրողների վրա եւ նրանցից խլել տեսանկարահանող սարքերը
    13:22 18/05/2013