Կապանում երեք, մյուս համայնքներում` երկուական թեկնածու

    • Ներքին կյանք - Ուրբաթ, 10 Օգոստոսի 2012, 14:23

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Սիսիանում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում օգոստոսի 9-ին ինքնաառաջադրվել է ՀՅԴ անդամ Տիգրան Պողոսյանը, Ագարակում` հանրապետական Սամվել Միքայելյանը: Մյուս քաղաքային համայնքներում նոր առաջադրումներ չեն եղել: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Այսպիսով` Սիսիանում առաջադրված է երկու թեկնածու: Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրվել էր գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը:

Ագարակում ևս առաջադրված է երկու թեկնածու: Ավելի վաղ ՀՀԿ-ի կողմից առաջադրվել էր գործող քաղաքապետ, հանրապետական Մխիթար Զաքարյանը:

Կապանում առաջադրված է քաղաքապետի երեք թեկնածու: Ինքնաառաջադրվել են գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը և անկուսակցական Գագիկ Աթաջանյանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է հանրապետական Աշոտ Հայրապետյանը:

Մեղրիում առաջադրված է քաղաքապետի երկու թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Սերգեյ Հայրապետյանը, ինքնաառաջադրվել է անհատ ձեռնարկատեր, անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանը:

Քաջարանում առաջադրված է երկու թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրված է գործող քաղաքապետ, հանրապետական Վարդան Գևորգյանը, ինքնաառաջադրված է անկուսակցական Ռաֆայել Լալայանը:

Դաստակերտում առաջադրված է երկու թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Նաիրի Փիլոսյանը, ինքնաառաջադրվել է անկուսակցական Սասուն Սարգսյանը:

Նշենք, որ Սյունիքի մարզի 109 համայնքներից 94-ում սեպտեմբերի 9-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 5-ին և կտևի մինչև օգոստոսի 10-ի ժամը 18-ը:

  1. Զոհված զինվորի հարազատների ճանապարհը փակել են ՊՆ-ն եւ ոստիկանությունը
    Երեւան-Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները, ովքեր որդու դին տեղափոխում են Երեւան:
    12:54 18/05/2013
  2. Վրաերթի է ենթարկվել 8-ամյա տղա
    Մայիսի 17-ին, ժամը 08.20-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նորքի 7-րդ զանգվածի թիվ 2 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի
    11:57 18/05/2013
  3. Ազատ դեմակրատներ կուսակցությունը կոչ է անում մերժել Հայռուսգազարդի հայտը
    Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը գազի սակագնի թանկացման վերաբերյալ
    11:54 18/05/2013
  4. Թրանսփարենսի ինթերնեշնլի հայտարարությունը ՊԵԿ նախագահի վերաբերյալ կայացրած որոշման մասին
    «Ապեյրոն» և «Մեգամոթորս» ընկերությունների հետ կապված, հանձնաժողովը եզրակացրել է...
    11:36 18/05/2013
  5. 86-ամյա Ասյա Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել
    86-ամյա Ասյա Մարգարյանը շուտով կկանգնի դատարանի առջև՝ 1995-2012թ. ընկած ժամանակահատվածում մահացած դստեր հասանելիք գումարը «պետությունից խաբեությամբ ստանալու» մեղադրանքով:
    11:23 18/05/2013
  6. 1992թ մայիսի 18-ին ազատագրվեց Լաչինի շրջանը
    1992 թվականի մայիսի 18 հայկական ինքնապաշտպանական ուժերը ազատագրեցին Լաչինի շրջանը:
    11:21 18/05/2013
  7. Գագիկ Խաչատրյանի որդիներն իր հետ կապ չունե՞ն
    Հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրում նշված է, որ ՊԵԿ նախագահի ունեցվածքը կազմել է 278 000 000 դրամ, 2 980 000 դոլար:
    10:56 18/05/2013
  8. Զոհված զինվորի հայրը որդու մարմինը բերում է Երեւան. լրացված
    ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը որոշել է ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի որդու դին դագաղով բերել Երևան։
    10:46 18/05/2013
  9. Մոլորված Քնարին հայտնաբերել են հարեւան գյուղում
    Ք. Կարապետյանը հայտնվել է հարևան Աշնակ գյուղում և ժամը 06.00-ի սահմաններում հայտնաբերվել է հարազատների կողմից՝ ողջ և անվնաս:
    10:39 18/05/2013
  10. Երեւանում բազե է հայտնվել
    Մայիսի 17-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Սահյան 5 տան բակում հայտնաբերվել է բազե, որին որսալու համար օգնություն է անհրաժեշտ:
    10:38 18/05/2013