Ղուկասյանն ընդդեմ Ծառուկյանի՞

    • Ներքին կյանք - Չորեքշաբթի, 08 Օգոստոսի 2012, 19:06

Գյումրիի քաղաքապետարանը շնորհավորել է Լոնդոնի օլիմպիադայում հաջողության հասած հայաստանցի մեդալակիրներին: Բայց, այդ շնորհավորագրից ստացված տպավորությունն այն է, որ բանը ոչ այնքան մեդալներն ու հաջողությունը, որքան այդ ամենը Վարդան Ղուկասյանի աշխատանքին վերագրելը:

Գյումրիի քաղաքապետարանը շնորհավորում է հայ մարզիկներին, հետո հիշում, որ բոլոր երեք մեդալակիրներն էլ Գյումրիից են, իսկ երկուսը՝ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը, Գյումրիի քաղաքապետարանի մարզադպրոցից:

“Հիշողության են գալիս 90-ականների ծանր տարիները, երբ մարզական դարբնոց Գյումրիում գործող մարզադպրոցները ավերված, անմխիթար վիճակում էին, իսկ մարզիկների նոր սերունդ պատրաստելու մասին մտածելն անգամ հերոսություն էր: 1999 թվականից, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ղեկավարման առաջին իսկ օրերից, շեշտակի փոխվեց վերաբերմունքը մարզական բնագառավառի նկատմամբ”, ասված է շնորհավորանքի տեքստում: Հետո թվարկվում են այն քայլերը, որ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ կատարվել են. “Սրանք հայրենական սպորտի փրկության և վերածնման առաջին քայլերն էին:Դեպի մարզական հաղթարշավ տանող հետագա ճանապարհը գյումրեցի մարզիկների այսօրվա ուղին է”:

Փաստացի, Վարդան Ղուկասյանը փորձում է “տեր” կանգնել օլիմպիական մեդալներին:

Ինչու՞: Օգոստոսի 8-ին տեղեկություն տարածվեց, որ Ղուկասյանն այդուհանդերձ կարող է առաջադրվել Գյումրիի քաղաքապետի ընտրությանը, որքան էլ որ ՀՀԿ-ն չի սատարում նրան: Ղուկասյանը ոստիկանություն է դիմել մշտական բնակության տեղեկանքի համար:

Նրա մրցակիցը լինելու է ԲՀԿ-ական, Գագիկ Ծառուկյանի կուսակից Սամվել Բալասանյանը:

Վարդան Ղուկասյանն “օլիմպիական մեդալներով” թերեւս փորձում է առնվազն երկու հարց լուծել: Նախ, դրանց նվաճման հիմքում դնելով իր քաղաքապետական աշխատանքը, Վարդան Ղուկասյանը փաստորեն փորձում է այն դարձնել իր նախընտրական հաղթաթղթերից մեկը: Մյուս հանգամանքը ուղակիորեն կարծես թե կապված է դրան, քանի որ նա այդ հաղթանակը փաստացի վերցնում է իր մրցակցից՝ Սամվել Բալասանյանից: Իհարկե ոչ ուղակի, բայց ի դեմս նրա կուսակցական առաջնորդ Ծառուկյանի: Ի վերջո Բալասանյանի հնարավոր հաջողության մեջ զգալի է լինելու նաեւ Ծառուկյանի գործոնը:

Իսկ Գագիկ Ծառուկյանն իր այսպես ասած քաղաքական խարիզմայի ահագին մասը կառուցում է մարզաշխարհի հաջողությունների վրա: Եվ հիմա Ղուկասյանը փաստացի ասում է, որ դա իր, ոչ թե Ծառուկյանի հաջողությունն է, որպես օրինակ բերելով այլ մարզադպրոցների անհաջողությունները եւ ընդհանրապես սպորտի ոլորտի կառավարման անարդյունավետությունը. “Ավելորդ չէ նշել, որ պետական բյուջեից սպորտին տրամադրվող գումարների 90%-ը հատկացվում է Երևանի մարզադպրոցներին: Մինչդեռ վերջիններիս ցույց տված մարզական արդյունքները հեռու են անգամ բավարար լինելուց”:

Փաստորեն, Գյումրիի քաղաքապետարանի տեքստը ավելի շուտ եւ ավելի շատ նախընտրական է, քան շնորհավորական:

Բայց, մյուս կողմից, հարց է, թե Սամվել Բալասանյանն ավելի շատ ում թեկնածուն է՝ Գագիկ Ծառուկյանի՞, թե Սերժ Սարգսյանի:

Այսինքն, կարող է ստացվել, որ Ղուկասյանը շատ իզուր է թիրախ ընտրում Ծառուկյանին, քանի որ Բալասանյանի հաջողության տակ ավելի շատ կարող են Սերժ Սարգսյանի ռեսուրսները լինել: Թեեւ իհարկե ավելի հավանական է, որ Գյումրում գործում է հետեւյալ տարբերակը՝ “հավանությունը” Սերժ Սարգսյանից, ռեսուրսը՝ Գագիկ Ծառուկյանից:

Միեւնույն ժամանակ, դժվար է միարժեք ասել, որ Վարդան Ղուկասյանի բավական թափանցիկ ակնարկներով լեցուն տեքստը զուտ նախընտրական է իր տրամաբանությամբ:

Չի բացառվում, որ մեղմ ասած վիճարկելով մարզական հաջողությունների համար Գագիկ Ծառուկյանի հմուտ մենեջմենտի հանգամանքը, Ղուկասյանն այդպիսով փորձում է նաեւ ծառայություն մատուցել Սերժ Սարգսյանին եւ վերականգնել նրա հետ փչացրած հարաբերությունը: Այսինքն, Ղուկասյանը Հայաստանի օլիմպիական մեդալների դափնին փորձում է խլել Ծառուկյանից, որպեսզի նրա համար դժվար լինի այդ հանգամանքը քաղաքական PR-ի համար օգտագործելը:

Իսկ այդ ծառայության դիմաց, Վարդան Ղուկասյանը գուցե ստացել է քաղաքապետի ընտրությանն անպատիժ առաջադրվելու իրավունք: Առավել եւս, որ Ղուկասյանը որպես թեկնածու էլ հավանաբար կարող է բավական շատ ծառայություններ մատուցել Սերժ Սարգսյանին:

Թեեւ, հնարավոր է ծառայության 'վարձքը' ոչ այնքան առաջադրվելու, որքան չհետապնդվելը:

  1. Բագրատյանն ու Նազարյանը վիճեցին քննարկման ժամանակ
    Ազգային Ժողովում գազի գնի վերաբերյալ քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը վիճեցին:
    09:39 24/05/2013
  2. Ռոբերտ Նազարյանին դա «քիչ ա հետաքրքրում»
    «Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ ամսի 17-ին եղել ա հայտ: Ես ասում եմ՝ մենք ունենք հայտ, որի հաշվարկի հիմքում դրված է Գազպրոմի և ՀայՌուսգազարդի հետ կնքված պայմանագիրը»
    09:37 24/05/2013
  3. Արմեն Մովսիսյանն ու Ռոբերտ Նազարյանը հակասում են միմյանց
    Ազգային ժողովում այսօր գազի գնի վերաբերյալ քննարկումների ժամանակ ուշագրավ իրավիճակ ստեղծվեց:
    20:59 23/05/2013
  4. ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ
    Շնորհավորում եմ բոլորիդ` դպրոցում ուսումնառության ավարտի և Վերջին դասի կապակցությամբ:
    19:30 23/05/2013
  5. Էներգետիկայի նախարարի փաստը
    Ազգային ժողովում գազի գնի վերաբերյալ քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին
    19:28 23/05/2013
  6. Հերմինե Նաղդալյանը կփոխանցի 120 ամբողջ 18 հարյուրերորդական
    ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից, ով հայտնի է որպեսզ «բիզնես վուման», Lrgair.am-ը հետաքրքվեց, թե պատրաստվո՞ւմ է աջակցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած բնակիչներին
    18:46 23/05/2013
  7. Զինդատախազի հանձնարարությամբ նախապատրաստվում են նյութեր
    2013թ. մայիսի 22-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, թե Լյուքս Ստեփանյանի հարազատների նկատմամբ 2013թ. մայիսի 18-ին Երևան-Սևան մայրուղում զինվորականների կողմից գործադրվել են բռնություններ:
    18:01 23/05/2013
  8. «Թող տեղերով փոխվեն՝ ժողովուրդը ղեկավարի, իրենք վայելեն»
    Lragir.am-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը
    17:50 23/05/2013
  9. Գազի գինը հնարավոր է իջեցնել
    «Ես կարծում եմ, որ Հայռուսգազարդի ներկայացրած փաթեթը դեռ ուշ չէ վերադարձնել, քանի որ իրականում հնարավոր է գազի գինը ոչ թե բարձրացնել, այլ նվազեցնել:
    16:55 23/05/2013
  10. Ատոմակայանում կադրերի հոսունություն է նկատվում
    Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի 1 կվտ/ժամը 7-8 դրամով թանկացնելը պայմանավորված չէ միայն գազի գնի թանկացմամբ:
    16:48 23/05/2013