Հրանուշ Խառատյան. «Այդպիսի քայլի ընդունակ են 1937-ին սիրով մատնության պատրաստները» /տեսանյութ/

    • Ներքին կյանք - Չորեքշաբթի, 08 Օգոստոսի 2012, 14:44

Քաղաքացիական հստակ դիրքորոշում ունեցող ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Հարսնաքարի» դեպքի կապակցությամբ անդրադառնալով երեկ «Առավոտ» օրաթերթում զետեղված մտավորականների նամակին, ուր վերջիններս խնդրում են ՀԿԿ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին չհրաժարվել մանդատից, «անակընկալ քայլ» է որակում:

«Դեպքի քննությունը տեղից չի շարժվում, եւ շարունակվում է մարդկանց նկատմամբ տեռորի ու վախի մթնոլորտի, ճնշման շարունակականությունը: Մենք ստրկացած ենք, մենք գաղութացված երկրում ենք»- ասում է Խառատյանը «Մեդիալաբին»:

Նա ասում է, որ նման իրավիճակում, երբ հասարակությունը արդար քննություն եւ դատավճիռ է պահանջում, Ռուբեն Հայրապետյանի մանդատից հրաժարվելու քայլը կարող էր արժեք ունենալ:

«Բայց տեսեք այսպես կոչված մտավորականների մի քանի թեկնածու, կամ գումարով կամ այլ հարաբերությունների թելադարանքով, սկսում են մեկ ուրիշ գործընթաց: Ես համարում եմ սա նույնպես ակցիա, որ կազմակերպվում է բռնության մշակույթի տիրությում»,-ասում է նա:

«Իմ մոտ այնպիսի զգացողություն առաջացավ, որ այդպիսի նամակի այսօր ընդունակ են նրանք, ովքեր 1937-ին սիրով պատրաստ էին մատնություններ անել կամ ինչ որ ձեւով մատնանշել թիրախներին: Սա մեր հասարակության, այսօրվա ընդհանուր իրավիճակի դաշտում սկզբունքորեն հասկանալի էր, հնարավոր էր եւ կանխատեսելի եւ դեռ լինելու են այսպիսի երեւույթներ»:

Հիշեցնենք, որ երեք մի խումբ հասարակությանն անհայտ մտավորականներ նամակով դիմել էին Ռուբեն Հայրապետյանին` խնդրեկով չհրաժարվել պատգամավորական մանդատից:

«Մենք դիմում ենք Ձե'զ` պարոն Ռ. Հայրապետյան, մենք հավատում ու վստահում ենք Ձեզ, ու խնդրում ենք տեղի չտալ մերօրյա այս վայ-հեղափոխականներին ու տեր կանգնեք մեր կողմից Ձեզ տված քվեներին:

Պարոն Ռ. Հայրապետյան, մենք արդեն արել ենք մեր ընտրությունը եւ հուսով ենք, որ այսուհետ էլ կլինեք մեր կողքին եւ հուսախաբ չեք անի մեզ:

Հայտնում ենք մեր աջակցությունը, պահանջում եւ կոչ ենք անում չհրաժարվել ԱԺ պատգամավորական մանդատից»-մասնավորեպես նշված էր մեծ աղմուկ բարձրացած նամակում:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am

  1. Մարտի 1-ի զոհերից Ֆարմանյանի կինը դանակահարել է երկրորդ ամուսնուն
    Ինչպես հայտնի դարձավ «Փաստինֆո» գործակալությանը, այսօր ինքնակամ ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Աննա Էլոյանը
    16:37 25/05/2013
  2. Բացահայտումներ Սոցապ նախարարության համակարգում
    ՀՀ վերահսկիչ պալատը (ՎՊ) բացահայտել է օրենսդրության պահանջների ոչ միայն բազմաթիվ, այլև լայնածավալ և կոպիտ խախտումներ:
    12:56 25/05/2013
  3. ՃՏՊ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում. կան տուժածներ
    Այսօր ժամը 07.17-ին, ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ
    10:12 25/05/2013
  4. Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հաստատել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումը
    09:54 25/05/2013
  5. Վերջին զանգ. Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 39 ավտոմեքենա
    Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 ավտոմեքենա, իսկ մարզերում` 20 ավտոմեքենա:
    18:12 24/05/2013
  6. Ցինիզմը միշտ կար, պարզապես պոկվել է «պատշաճության» դիմակը
    Հայաստանում քաղաքականությունը դարձել է ցինիզմի աստիճան պրագմատիկ, կորցնելով պսեւդոհայրենասիրության վարդագույն շղարշը:
    17:59 24/05/2013
  7. Բայց իմացեք, սոված մարդն ընդունակ է ամեն ինչի»,- նախազգուշացրեց պատգամավորը
    ԿԲ խորհրդի անդամ Աշոտ Մկրտչյանն այսօր Ազգային ժողովում այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին, թե Արմավիրի գյուղացիները երբվանի՞ց չեն վճարելու գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները:
    16:59 24/05/2013
  8. Հակակարկտային կայանները անձրեւը կարկուտի՞ են վերածել
    «Թուրքիայի մոտով նա մտել է մեր հանրապետության տարածք, նա արդեն լրիվ կազմավորված է մտել, կատաստրոֆիկ ամպի մեջ եղել է 2.5 սանտիմետրանոց կարկուտ և թափվել է մեր հանրապետության վրա»
    16:41 24/05/2013
  9. Կարկուտը եւ Կոլցո օպերացիան
    Հայաստանում գործում է 154 հակակարկտային կայան, որոնք տեղադրված են չորս մարզերի 50 համայնքներում:
    16:16 24/05/2013
  10. Արմավիրի 46 համայնքներին հասցվել է 20-25 մլրդ դրամի վնաս. Գյուղնախարար
    Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ ճշգրտված տվյալներով՝ կարկուտը վնաս է հասցրել Արմավիրի 46 համայնքներին
    16:09 24/05/2013