ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Գյումրիում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում օգոստոսի 7-ի դրությամբ առաջադրված միակ թեկնածուն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանն է: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Առայժմ առաջադրումներ չկան Արթիկի քաղաքապետի պաշտոնում:
Նշենք, որ Շիրակի մարզի 119 համայնքներից 113-ում սեպտեմբերի 9-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 5-ին և կտևի մինչև օգոստոսի 10-ի ժամը 18-ը:
