Յուրաքանչյուրը, ով լումա է ուզում ներդնել այս գործին, նկարում է 15 վարկյանանոց մի վիդեո (օրինակ՝ բջջային հեռախոսով) որտեղ վառվող մոմը ձեռքին ասում է հետևյալ տողերը. «Ես վառում եմ այս մոմը (օրինակ) ֆրանկֆուրտից կամ Բուենոս Այրեսից (անպայման նշվի քաղաքը) Վահե Ավետյանի և ԱՊԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ բոլոր զոհերի համար» .
«Հետո մենք մեր վիդեոներն ուղարկում ենք այս հասցեին. makhluto@gmail.com: Այնուհետև կատարվում է մոնտաժային աշխատանքը, ստեղծվում է մեկ մեծ համահայկական տեսահոլովակ և քառասունքի օրը տեղադրվում է այն youtube-ում: Ցանկալի կլինի նախադասությունը արտասանելուց առաջ, մոտավորապես 4 կամ 5 վարկյան նայեիք ուղիղ և լուռ տեսախցիկին: Երևակայեք՝ կանգնած են ձեր արջև Վահե Ավետյանին սպանողնեը»,- հայտնում են մոմավառությունը նախաձեռնողները «Համահայկական մոմավառություն YouTube-ում» ֆեյսբուքյան էջում:
