Ինքնահսկումը սահմանադրական նորմ չէ, բայց կդառնա օրենք

    • Ներքին կյանք - Երեքշաբթի, 07 Օգոստոսի 2012, 18:39

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: ՀՀ ԱԺ 2011-03-21-ին երկրորդ ընթերցմամբ ընդունված և երրորդ ընթերցման ներկայացվելիք ՀՀ «Բնապահպանության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ամփոփաթերթում ներառված են 4 նոր առաջարկություններ, որոնցից մեկը ներկայացնում է, որ «ՀՀ Սահմանադրությունում բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու վերաբերյալ դրույթներ նախատեսված չեն»:

Նկատի ունենալով այդ հանգամանքը, համաձայն նոր ստացված առաջարկության, օրենքի նախագծից հանվել է «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից» բառերը: Երրորդ ընթերցմամբ քվեարկության դրվելիք օրենքի նախագծում այդ հոդվածը ստացել է հետևյալ վերջնական տեսքը. «Բնապահպանության օրենսդրության պահանջների նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության օրենքներից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից»:

Հիշեցնենք, որ «Բնապահպանության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» օրենքի նախագիծը սահմանում է իրավաբանական անձանց կողմից իրենց արտադրական գործունեության ընթացքում առաջացած շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող աղտոտող նյութերի և օգտագործվող հումքի նկատմամբ ինքնահսկում իրականացնելու իրավական հիմքերը:

  1. Ինչու է Վերահսկիչ պալատը խուսափում նյութերն ուղարկել դատախազություն
    Արդեն մի քանի օր է, ինչ հայ հասարակությունն ԱԺ ամբիոնից լսում է երկրում տիրող կոռուպցիոն բարքերի, հայ չինովնիկների կողմից բյուջեն թալանելու, պետական փողերը յուրացնելու եւ իրենց վստահված պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին:
    19:16 19/06/2013
  2. Իրան-Հայաստան էլեկտրագիծը վերջապես կկառուցվի
    ԱԺ-ն այսօր հավանության է արժանացրել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի...
    18:59 19/06/2013
  3. Սենսացիա Ազգային Ժողովում
    Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը սենսացիոն հայտարարություն է արել:
    18:16 19/06/2013
  4. Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
    Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է զոհված ազատամարտիկի այրիից կաշառք պահանջելու մեջ։
    17:44 19/06/2013
  5. Սեյրան Օհանյանի նոր նշանակումը
    Գեներալ-մայոր Հովիկ Ֆոլիկի Օհանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում:
    17:31 19/06/2013
  6. Տիկին Շողիկը Լֆիկ Սամոյին լավ չի ֆինանսավորում
    ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում լրագրողների համար անակնկալ եկավ և նստեց լրագրողների կողքին:
    17:19 19/06/2013
  7. Լֆիկ Սամոն Կարֆուրի տեղը դատարկ չթողեց
    Եթե Կարֆուրը գա էլ Հայաստան, ապա արդեն ավելի հավանական է, որ նա գա որպես Հայաստանի օլիգարխիական բիզնես ընտանիքի անդամ:
    16:41 19/06/2013
  8. Արծվիկ Մինասյան. Նվազագույն աշխատավարձի մասին նախագիծը մեծացնելու է ստվերը
    Արծվիկ Մինասյանը նշեց, որ 45 հազար դրամը չի ծածկում անգամ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը:
    16:12 19/06/2013
  9. Վարդան Այվազյանը պատասխանել է Լեւոն Զուրաբյանին
    Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանում իր ելույթում անդրադարձել էր բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի շուրջ ստեղծված միջազգային սկանդալին
    16:07 19/06/2013
  10. Վովա Գասպարյանը գիտե՞ Վանո Սիրադեղյանի տեղը
    Ոստիկանապետ Վովա Գասպարյանը անդրադարձել է վարչապետի անունով շրջանառվող օֆշորային պատմության «հիմնադիր» Աշոտ Սուքիասյանին
    15:34 19/06/2013