Սիրիայից եկել են, օգնող չկա

    • Ներքին կյանք - Ուրբաթ, 03 Օգոստոսի 2012, 18:40

Սիրիահայերը շարունակում են դժգոհել, որ Հայաստանի կառավարությունը չի լուծում իրենց խնդիրները: Հայաստան ժամանած և Միգրացիոն պետական ծառայություն ու Սփյուռքի նախարարություն դիմած երկքաղաքացիություն ունեցող սիրիահայերն ասում են, որ միայն հատուկ կացարանում տեղավորված և Հայաստանի քաղաքցաիություն չունեցող ընտանիքներին են օգնում:

«Մայրս գնաց սփյուռքի նախարարություն, բայց ասել էին, որ միայն երեխաներին դպրոց, մանկապարտեզ տեղավորելու և այդ տիպի հարցերով են զբաղվում: Այլ օգնություն չկա», Lragir.am-ի հետ զրույցում ասաց Սիրիայից Հայաստան տեղափոխված Գոհար Ազիխանյանը, ում ամուսինը դեռևս Սիրիայում է:

Գոհարն ունի նաև Հայաստաի քաղաքացիություն, բայց զարմացած ասում է, որ պետությունն անգամ Սիրիայում գտնվող և նաև Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձանց տարահանումը չի կազմակերպում:

«Գոնե իր քաղաքացիներին օգնի էս երկիրը: Կացարանի հարցով ենք դիմել, ասում են՝ ընենց տուն ենք տալու, որ չեք մնա դրա մեջ: Մի քանի մահճակալ մի սենյակում են շարում, որ մարդկանց լցնեն իրար վրա: Մի խոսքով՝ բոմժանոց»,դժգոհեց նա՝ նշելով, որ այսօր ծնողների տանն է ապրում:

Գոհարի խոսքով՝ Սիրիայում գտնվող հայերի տրամադրություններն այնպիսին են, որ նրանք գերադասում են գնալ այլ երկիր, քան գալ Հայաստան: «Այնտեղի ժողովուրդն ասում են՝ ավելի լավ է պատերազմի մեջ մնանք, քան էս պայմաններով տեղափոխվենք Հայաստան», պատմեց նա:

Թեև արդեն հայտարարվել է, որ «Արմավիա» ավիաընկերությունը լրացուցիչ չվերթներ է իրականացնելու դեպի Հալեպ, սակայն Սիրիայից ստացված տեղեկությունների համաձայն՝ դեպի Հայաստան ինքնաթիռի տոմսեր չեն ճարվում, մարդիկ հերթի մեջ սպասում են:

Սիրիահայ կանացից մեկն էլ, ով իր երկու անչափահաս երեխաների հետ է եկել Հայաստան, սպասում է ամուսնու ժամանմանը, որպեսզի կարողանան լուծել իրենց կեցության և աշխատքնի հարցը: «Ամուսինս մինչև սեպտմեբեր աշխատանքը կդասավորի և կգա: Տեսնենք, այստեղ ինչ աշխատանք և ինչ կացարան կգտնենք»,ասաց սիրիահայ կինը, ով չցանկացավ, որպեսզի իր անունը հրապարակենք:

Նա նույնպես երկքաղաքացիություն ունի, դիմել է Միգրացիոն պետական ծառայություն, սակայն ոչ մի հստակ պատասխան: Ասել են, որ պետությունը սնունդով և այլ հարցերում աջակցում է միայն հատուկ կացարանում բնակվող սիրիահայ ընտանքիներին:

«Հատուկ կացարան էլ հանրակացարան է, ոչ մի պայման, բաղնիքն ու խահանոցն էլ ընդհանուր է՝ դրսում: Ես երկու անչափահաս երեխաների հետ ո՞նց ապրեի այդ կացարանում», հարցադրում է անում սիրիահայ կինը:

Նա իր երեխաների հետ ապրում է հարազատնի տանը: «Ինը հոգանոց ընտանիքով մի փոքր տանն ենք ապրում, մինչև ամուսինս գա, տեսնենք ինչ ենք անելու: Կարմիր խաչ էլ գնացինք, մեզ ոչ մի հստակ աջկցություն չառաջարկեցին: Ասացին, որ ավելի շատ աջակցելու են այն ընտանիքներին, որոնց անդամները Հայաստանի քաղաքացիություն չունեն, որ իրենց օտար չզգան, դուք այստեղ հարազատներ ունեք: Իսկ ես նաև Հայաստանի քաղաքացի եմ, ինձ ո՞վ պետք է աջակցի», նշեց նա: Սիրիահայերի խոսքով՝ շարունակվում են դժգոհությունները կապված ինքնաթիռի տոմսերի թանկ լինելու հետ:

  1. Կարկուտից տուժած գյուղացիների վարկերը 3 տարով կսառեցվեն, գյուղացիները կազատվեն հողահարկից
    Որոշվել է, որ կարկուտից տուժած 46 համայնքների գյուղացիների հողահարկ չեն վճարի, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում հողահարկի 50 տոկոսը կվճարի պետությունը։
    23:36 22/05/2013
  2. Կծան Միշայի թոռը կալանավորվել է
    Ըստ նախնական վարկածի, Ժամկետային զինծառայող Միշա Խուդավերդյանն իրեն ամրակցված ավտոմատից կրակել է պայմանագրային զինծառայող Կամո Ավագյանի ուղղությամբ:
    19:04 22/05/2013
  3. ՀՅԴ պատգամավորը շշպռեց գյուղնախարարին
    Աղվան Վարդանյանը Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած համայնքներին աջակցելու վերաբերյալ հարց ուղղեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին:
    17:38 22/05/2013
  4. Տիգրան Սարգսյանի եւ Հրանտ Բագրատյանի երկխոսությունը խորհրդարանում
    Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին:
    17:05 22/05/2013
  5. Արդարադատության «հրեշտակները»
    Մի քանի շաբաթ առաջ, ՀՀ Վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը բավական օրիգինալ որոշում էր կայացրել Ճանապարհային ոստիկանության դեմ քաղաքացու մի հայցի կապակցությամբ
    17:03 22/05/2013
  6. «Վերջին դասը»` մայիսի 24-ին
    Մայիսի 24-ին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում կհնչի ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը:
    16:23 22/05/2013
  7. Վարդան Այվազյանը մտահոգվել է
    Վարդան Այվազյանն այսօր կառավարության գործունեության ծրագրի քննարկման կառավարությանը կոչ արեց ուշադրություն դարձնել տեղական արտադրության զարգամանը:
    15:43 22/05/2013
  8. Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Մայիսի 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 25-27-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    15:34 22/05/2013
  9. Ըստ պատգամավորի, ՀՀ վարչապետը որդեգրել է ԱՄՆ նախագահի ոճը
    ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս իրապես շատ լավ էր կառուցված, շատ հետաքրքիր:
    14:43 22/05/2013
  10. Գագիկ Բեգլարյանը խոսել է մտքի հեղափոխությունից
    Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից այսօր Ազգային ժողովում լրագրողները հետաքրքրվեցին՝ իրատեսակա՞ն է կառավարության նոր ծրագիրը, հավատո՞ւմ է, որ այն հնարավոր կլինի իրագործել:
    14:41 22/05/2013