Բողոքի ակցիա դատախազության դիմաց

    • Ներքին կյանք - Ուրբաթ, 03 Օգոստոսի 2012, 17:02

Հայ ազգային կոնգրեսի համակիրներն ու ակտիվիստները օգոստոսի 3-ին բողոքի ակցիա են անցկացրել գլխավոր դատախազության շենքի դիմաց: Ակցիան իրականացվել է ի պաշտպանություն Կոնգրեսի չորս երիտասարդների, որոնք օրերս դատարանի վճռով դատապարտվեցին 2-6 տարվա ազատազրկման՝ նախորդ տարի ամռանը ոստիկանության հետ տեղի ունեցած բախման համար:

Կոնգրեսի ակտիվիստները դատախազության դեմ բողոքի ակցիայի ընթացքում պահանջել են ազատ արձակել նախորդ ամառվանից անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանին, ինչպես նաեւ արդարացնել դատապարտված մյուս երեք երիտասարդներին՝ Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին եւ Դավիթ Քիրամիջյանին:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ երիտասարդները քաղբանտարկյալ են եւ նրանց դատապարտելու դատական որոշումը թելադրվել է Բաղրամյան 26-ից՝ նախագահի նստավայրից:

Հիշեցնենք, որ երիտասարդների հանդեպ դատավճռից հետո Կոնգրեսը հայտարարեց, որ նրանք քաղբանտարկյալ են եւ տեղեկացրեց, որ ի պաշտպանություն քաղբանտարկյալների վերսկսում է ամենուրբաթյա բողոքի ակցիաները դատախազության դիմաց, որ իրականացվում էին դեռեւս 2008 թվականի մարտի 1-ից հետո ձերբակալված քաղբանտարկյալների պաշտպանության համար:

  1. Գագիկ Հարությունյանի արջը փախել է եւ վնասել մարդկանց
    Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ Կոտայքի մարզի իր հայրենի Գեղաշեն գյուղի առանձնատան տարածքից փախել է արջը:
    10:16 19/06/2013
  2. Խոստացել է տրամադրել տրակտորներ ու գումարներ է վերցրել գյուղացիներից
    Արշակ Աբրահամյանը, ներկայանալով որպես գյուղնախարարության աշխատակից, Տավուշի մարզի մի շարք գյուղերի բնակիչներից խաբեությամբ հափշտակել է գումարներ
    19:46 18/06/2013
  3. Գեներալ Սարոյան. «Որ ասեմ քյասիբ եմ, կհավատա”ս, իհարկե հարուստ եմ»
    «Այ մարդ, ես շատ գիտեմ, մթոմ ես մեր տունը շատ եմ կարում կառավարեմ, հիմա անցնել խալխի տներին»:
    19:00 18/06/2013
  4. Գեներալ Մանվելը 1 ամիս հետո կփոխի նախագահին ու վարչապետին
    «Զենքն ու գրանատան իրարից չէին տարբերում, առաջին օրերին էին զոհվում, երկրորդ օրերին, օր ա եղել, 8-9 ուղղաթիռ վիրավոր ու զոհ ենք ուղարկել, անձամբ ես»:
    18:16 18/06/2013
  5. Ինսուլինի հերթական խմբաքանակը բաշխվել է
    ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը։
    18:02 18/06/2013
  6. Պարզաբանում Թուրքիայում վթարի ենթարկված միկրոավտոբուսի կապակցությամբ
    Այն պատկանում է 1981թ-ին ծնված, իրաքահայ Արա Էդուարդ Հոսեփին
    17:25 18/06/2013
  7. Տասնյակ մարդիկ, որոնք Հրազդանի ձորում կանգնել, կամուֆլյաժով նկարվել են և այսօր համարվում են ազատամարտիկներ
    ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ այս փաթեթով կարծես հաթաթա են տալիս ու «ջիջիլ գցում» ընդդիմությանը, թե կարգավորում են ազատամարտիկների խնդիրները:
    17:06 18/06/2013
  8. Եվս երկու ամսով երկարացվել է Վարդան Ղուկասյանի եղբորորդու կալանքի ժամկետը
    Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ևս երկու ամսով երկարացրել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի կալանքի ժամկետը:
    17:05 18/06/2013
  9. Վարչապետը ծանոթացել է Սանահինի վանական համալիրի վերականգնողական աշխատանքների ընթացքին
    Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջին կանգառը եղել է Սանահինի վանական համալիրում:
    16:54 18/06/2013
  10. Գեներալ Սարոյանը գոռգոռում էր պատգամավորների վրա
    Պատգամավոր Սամվել Ֆարմանյանը մանրամասնեց, որ օրենքով երկրապահ կամավորականի կարգավիճակ են ստանում այն անձինք, ովքեր ոչ պակաս երեք ամիս կամավորական սկզբունքով մասնակցել են մարտական գործողություններին:
    16:37 18/06/2013