Ինչու՞ չկա եզդի պատգամավոր

    • Ներքին կյանք - Ուրբաթ, 03 Օգոստոսի 2012, 14:35

Եզդիական համայնքի ներկայացուցիչները պահանջում են ՀՀ Ընտանեկան օրենսգրքում ավելացնել կետ, որով ամրագրված կլինի, որ բացառիկ դեպքերում կարելի է աղջիկներին ամուսնացնել 16, իսկ տղաներին՝ 17 տարեկանից: Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց ՄԻԴԻԱ Շանգալ Եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհրդի նախագահ Ամո Շարոյանը: «Մենք կողմ ենք 18 տարեկանից սկսած ամուսնություններին, բայց պետք է ստորակետ դնել և օրենքում նշել, որ բացառիկ դեպքերում աղջիկներին թույլ են տալիս ամուսնանալ 16 տարեկանից, տղաներին էլ՝ 17 տարեկանից, որպեսզի մենք բացառիկ դեպքերում ընտանիքներ չքայքայենք», նշեց նա:

Շանգալ Շարոյանը նշեց, որ իրենք համամիտ չեն Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի այն հայտարարության հետ, թե այդ փոփոխությունների արդյունքում եզդիակաան համայնքը կարտագաղթի Հայաստանից: Նրա խոսքով՝ Հայաստանից եզդիներն արտագաղթում են աղքատության բարձր ցուցանիշի պատճառով: Իսկ Թամոյանի այն կարծիքը, որ 18 տարեկան եզդի աղջիկն արդեն ծերացած է համարվում, զայրացրել է Շարոյանին: «Մենք պիրասա՝ այսինքն պառաված, անվանում ենք 50 տարեկանից բարձրներին», ընդգծեց նա: Ըստ նրա՝ 18 տարեկանն ամուսնության համար նորմալ տարիք է: Իսկ13-14 տարեկանների ամուսնություններ այլևս չեն գրանցվում համայնքում: «21-րդ դարում, եթե որևէ մեկն ամուսնանում է 13-14 տարեկանում, խնդրում եմ ինձ ասեք: Այդ տարիքի երեխան հազիվ հասունանում է, ի՞նչ ամուսնության մասին կարող է խոսք լինել: Ճիշտ է՝ հիմա ասում են, որ երիտասարդները շուտ են հասունանում, բայց ամեն դեպքում դա ամուսնության տարիք չի», նշեց Շարոյանը:

Եզդիական համայնքը դժգոհում է, որ իրենք ներկայացուցիչ չունեն Ազգային ժողովում, որպեսզի մասնակցնեն նմանօրինակ օրինագծերի քննարկմանն ու իրենց կարծիքը հայտնեն:

  1. ՀՀԿ-ն դրժեց իր խոստումը եւ դեմ քվեարկեց մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելուն
    Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրինագիծը Ազգային ժողովն այսօր չընդունեց:
    12:42 20/05/2013
  2. ՀՀ Խորհրդարանը կքննարկի գազի սակագնի բարձրացման հարցը
    Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ քննարկմանը ներկա կլինի նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:
    12:26 20/05/2013
  3. Հովիկ Աբրահամյանը վախեցրե՞լ է խնամուն
    ԱԺ հերթական քառօրյայի նիստերին այսօր մասնակցում է նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
    12:22 20/05/2013
  4. Արմավիրցիները կրկին փակել են ճանապարհները
    Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքից զանգ ստացանք, որ Արևիկ, Սովետական, Շենավան, Հայկավան, Գետաշեն և մրգաշատ համայնքների ժողովուրդը դուրս է եկել և փակել ճանապարհը:
    11:43 20/05/2013
  5. Լեգալություն եւ միայն լեգալություն
    Լուսանկարում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանն է:
    11:13 20/05/2013
  6. Լոռիում գայլերը հոշոտել են 25 ոչխար
    Այսօր ժամը 09.22-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Ամրակից գյուղում տեղի է ունեցել գայլերի հարձակում. գայլերը հոշոտել են 25 ոչխար:
    10:23 20/05/2013
  7. Ճանապարհային ոստիկանության տեսուչը մեղադրվում է շուրջ 5 մլն դրամի վարչական տուգանքները յուրացնելու մեջ
    Ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ թույլ տված վարորդները վճարել են վարչական տուգանքները, բայց գումարը` ավելի քան 5 միլիոն դրամ, այդպես էլ տեղ չի հասել:
    09:57 20/05/2013
  8. Ծառուկյանը Հովհաննիսյանին վաղուց էր ասել, որ երբեւէ ընդդիմություն չի դառնա
    Գագիկ Ծառուկյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ունեցած հանդիպումներում բացառել է, որ երբեւէ դեմ կգնա գործող իշխանություններին:
    20:09 19/05/2013
  9. Մահացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահը
    67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ստեփան Վահանի Միրզոյանը:
    15:29 19/05/2013
  10. Խաչատուրովը ժամանակ չունի
    Այս լուսանկարն արվել է օրերս, Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ գործընկեր պետությունների ԶՈՒ գլխավոր շտաբների ղեկավարների հավաքի ժամանակ:
    10:21 19/05/2013