Սերժ Սարգսյանը թիվ մեկ գեղագետ

    • Ներքին կյանք - Ուրբաթ, 27 Հուլիսի 2012, 18:30

Վերջերս մի խումբ մտավորականներ դիմել են Սերժ Սարգսյանին, հեռուստաեթերը մաքրելու առաջարկությամբ: Բլոգեր, քաղաքացիական ակտիվիստ Արմեն Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ հեռուստատեսության մասին հնչած բոլոր գնահատականներն ավելի մեղմ են, քան կարելի է տալ, քանի որ եթերն իսկապես աղբի է վերածվում: Ամենակարևորը, նրա խոսքով, չպետք է պնդել, որ հեռուստատեսությունը պրոպագանդող գործառույթ ունի և անընդհատ գլուխ պետք է լվա: Այն ժամանցի միջոց է, բայց այն չի կարող հակահանրային, հակաիրավական, հակագեղագիտական գործունեությամբ զբաղվել: Մյուս կողմից, ըստ նրա, բողոքի ընտրման ձևը հասկանալի չէ՝ բողոքում են մարդիկ, որոնք այնքան մոտ են կանգնած իշխանությանը, որ հարց է ծագում՝ ինչու ուղղակիորեն, առանց աղմուկի, առանց բաց նամակի չդիմել համապատասխան մարմիններին՝ հարցով զբաղվելու համար:

Արմեն Հովհաննիսյանի կարծիքով, սա որոշակի ուշադրություն գրավելու միջոց է, բայց շատ ազնիվ և անկեղծ մարդիկ կան, որոնք սխալ են ընտրել բողոքի օբյեկտը. «Ամեն օր մենք մեր գլխին սկսում ենք Սաուդյան Արաբիա կառուցել, որ հետո բողոքենք, թե ինչ խայտառակ վիճակում ենք գտնվում: Նախագահին դիմողներն ինչ են մտածում, որ այդ մարդը պետք է լուծի հեռուստաալիքների բարոյական և գեղագիտական մակարդակը բարելավելու խնդի՞րը, մի մա՞րդ կա Հայաստանում, որ այդ հարցերով զբաղվում է: Եվ եթե դա իսկապես այդպես է, ուրեմն վայ մեզ»:

Նրան զարմացրել է վերջերս մտավորականներից մեկի այն միտքը, որ շատ լավ են իրենք արել, որ դիմել են նախագահին, քանի որ, ըստ սահմանադրության, գերագույն դատավորն է:

Նոր վերահսկողական ինստիտուտի ձևավորումը, ըստ Արմեն Հովհաննիսյանի, խնդիրները չի լուծում, քանի որ այդ ինստիտուտների ձևավորումն ավելի շուտ խնդիրներ է ստեղծում, քան լուծում, և գուցե նրանք հեռուստաընկերությունների ղեկավարության հետ պետք է մտնեին անմիջական շփման, երկխոսության մեջ, ինչո՞ւ պետք է պետությունը միջնորդ կանգնի գոհ և դժգոհ քաղաքացու միջև, երբ ամեն ինչ կարելի է բանականության և օրենքի սահմաններում իրականացնել:

Բլոգերը խորհուրդ է տալիս բյուջեի հաշվին ապրող հանրային հեռուստատեսության վրա աշխատեն, նորություն մատուցելիս այնպիսի համապարփակ օբյեկտիվ տեսարան ներկայացնեն՝ Հայաստանում ինչ է կատարվում, ինչպես BBC-ին կներկայացներ Մեծ Բրիտանիայի մասին, առաջին հերթին դա է կարևոր: Թող պետությունը Հ1-ը դարձնի օրինակելի ալիք, թող բոլորս զարմանանք, հետո մնացած ալիքները որպես օրինակ թող առաջնորդվեն Հ1-ով:

Իսկ մեզանում բոլոր հեռուստաալիքները վերջում դառնում են կամ Բաղրամյան 26-ի սեփականությունը, կամ ինչ-որ մի օլիգարխի սեփականությունը: Ըստ նրա, այնպիսի ալիքներ պետք է ստեղծվեն, որ ալիքի աշխատանքն իսկապես լինի անկախ, դա չի նշանակում, որ պետք է ստեղծվեն ընդդիմադիր ալիքներ: «Ես ճիշտն ասած չեմ հասկանում ընդդիմադիր հեռուստաընկերության գաղափարը, դա թերթ չի, կայք չի, բայց գոնե պետք է օբյեկտիվ լինի: Պատկերացրեք մի մարդ, որը Հայաստանում չի գտնվում, բայց գիտի հայերեն, միացնի Հանրային հեռուստատեսություն, արդյոք կստեղծվի ճիշտ տպավորությո՞ւն՝ ինչ երկիր է Հայաստանը, ինչ խնդիրներ ունի, իր մոտ կստեղծվի ծայրահեղ խեղաթյուրված պատկեր, իսկ եթե նա սերիալներն էլ դիտի, կստեղծվի պատկեր, որ Հայաստանում իսկապես դեգեներատներ են ապրում, երեք միլիոն դեգեներատ»:

«Նույնը բոլոր ալիքներում. սա մեծագույն պրոբլեմ է, ու այդ խնդիրն այնպես չէ, որ օբյեկտիվորեն է ծագել, և հիմա դիմում են թիվ մեկ գեղագետին, որ ասի՝ գեղեցիկ չէ, և պետք է փոխվի այդ ամենը: Մեր նախագահի ինստիտուտը փաստորեն ձեռք է բերում Հայաստանի թիվ մեկ գեղագետի, գեղագիտության արբիտրի ֆունկցիաներ, որն ինձ համար անընդունելի է, դա պետության խնդիրը չէ, պետությունն այնքան խնդիրներ ունի լուծելու, որ չպետք է այդպիսի բաներով զբաղվի», ասել է Արմեն Հովհաննիսյանը:

  1. Մարտի 1-ի զոհերից Ֆարմանյանի կինը դանակահարել է երկրորդ ամուսնուն
    Ինչպես հայտնի դարձավ «Փաստինֆո» գործակալությանը, այսօր ինքնակամ ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Աննա Էլոյանը
    16:37 25/05/2013
  2. Բացահայտումներ Սոցապ նախարարության համակարգում
    ՀՀ վերահսկիչ պալատը (ՎՊ) բացահայտել է օրենսդրության պահանջների ոչ միայն բազմաթիվ, այլև լայնածավալ և կոպիտ խախտումներ:
    12:56 25/05/2013
  3. ՃՏՊ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում. կան տուժածներ
    Այսօր ժամը 07.17-ին, ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ
    10:12 25/05/2013
  4. Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հաստատել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումը
    09:54 25/05/2013
  5. Վերջին զանգ. Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 39 ավտոմեքենա
    Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 ավտոմեքենա, իսկ մարզերում` 20 ավտոմեքենա:
    18:12 24/05/2013
  6. Ցինիզմը միշտ կար, պարզապես պոկվել է «պատշաճության» դիմակը
    Հայաստանում քաղաքականությունը դարձել է ցինիզմի աստիճան պրագմատիկ, կորցնելով պսեւդոհայրենասիրության վարդագույն շղարշը:
    17:59 24/05/2013
  7. Բայց իմացեք, սոված մարդն ընդունակ է ամեն ինչի»,- նախազգուշացրեց պատգամավորը
    ԿԲ խորհրդի անդամ Աշոտ Մկրտչյանն այսօր Ազգային ժողովում այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին, թե Արմավիրի գյուղացիները երբվանի՞ց չեն վճարելու գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները:
    16:59 24/05/2013
  8. Հակակարկտային կայանները անձրեւը կարկուտի՞ են վերածել
    «Թուրքիայի մոտով նա մտել է մեր հանրապետության տարածք, նա արդեն լրիվ կազմավորված է մտել, կատաստրոֆիկ ամպի մեջ եղել է 2.5 սանտիմետրանոց կարկուտ և թափվել է մեր հանրապետության վրա»
    16:41 24/05/2013
  9. Կարկուտը եւ Կոլցո օպերացիան
    Հայաստանում գործում է 154 հակակարկտային կայան, որոնք տեղադրված են չորս մարզերի 50 համայնքներում:
    16:16 24/05/2013
  10. Արմավիրի 46 համայնքներին հասցվել է 20-25 մլրդ դրամի վնաս. Գյուղնախարար
    Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ ճշգրտված տվյալներով՝ կարկուտը վնաս է հասցրել Արմավիրի 46 համայնքներին
    16:09 24/05/2013