ԿԳՆ օրակարգում սիրիահայերի կրթական կարիքներն են

    • Ներքին կյանք - Ուրբաթ, 27 Հուլիսի 2012, 14:28

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սիրիայում ստեղծված իրավիճակի հետևանքով Հայաստան վերադարձած սիրիահայերի կրթության կազմակերպման խնդիրները:

“Առկա իրավիճակում մեր հայրենակիցների կրթական կարիքների բավարարման գործընթացում պարբերաբար տարբեր հարցեր են ծագում, և պետությունը պարտավոր է ստեղծել բոլոր հնարավորությունները և լծակները` կրթության տարբեր աստիճաններում վերջիններիս համապատասխան կրթական ծառայություններ առաջարկելու համար:

Հասարակությունը ևս պետական մարմիններից ակնկալում է հատուկ պայմաններ և մոտեցումներ, մասնավորապես, գործընթացն անհարկի չբյուրոկրատացնելու և մեր հայրենակիցների համար ավելորդ խոչընդոտներ չստեղծելու, ինչպես նաև սիրիահայերին մեր հասարակությանն ինտեգրելու տեսանկյունից: Պետք է անել հնարավորը` դժվար իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների համար բարենպաստ պայմաններ և միջավայր ստեղծելու և անհատական մոտեցում որդեգրելու համար”,- ներկայացնելով առկա խնդիրները` նշել է նախարարը:

Անդրադառնալով հանրակրթության ոլորտում սիրիահայ երեխաների կրթության հնարավորությանը` Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ձեռք է բերվել համաձայնություն` նշված հարցում միանման քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ: Նախարարը նշել է, որ հիմնական դպրոցներում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ որոշակի խնդիրներ իրենց լուծումն են գտել` համապատասխան դպրոցների ընտրության, արագացված կուրսերի կազմակերպման, ինչպես նաև անհատական մոտեցման համատեքստում:

Նախարարը հանրակրթության վարչության պետին հանձնարարել է նշված գործընթացն իրականացնել նաև ավագ դպրոցներում` մայրաքաղաքում համապատասխան տարածքային բաշխմամբ առանձնացնել երեք ավագ դպրոց և հրապարակել դրանց ցանկը, որպեսզի մեր հայրենակիցները տեղյակ լինեն, թե կոնկրետ որ դպրոցներում են ստեղծվել իրենց երեխաների համար համապատասխան պայմաններ:

Անդրադառնալով ուսուցման եղանակներին` Արմեն Աշոտյանը նշել է, որ պետք է կազմակերպել արևելահայերենի արագացված դասընթացներ կամ կրթական ծրագիրն իրականացնել արևմտահայերենով, որի մասնագիտական ներուժը, ըստ նախարարի, այսօր Հայաստանում դեռևս չկա:

“Ուսուցման երկրորդ տարբերակը չբացառելով` շեշտադրումն անհրաժեշտ է դնել նախևառաջ Սիրիայից ժամանած ուսուցիչների վրա, որոնց համապատասխան ժամավճարով պետք է փորձել նշված դպրոցներում ընդունել աշխատանքի, ինչպես նաև գործընթացում ներգրավել համապատասխան որակավորում ունեցող արևմտահայերենի մասնագետների”,-ընդգծել է նախարար:

Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրներին` նախարարը նշել է, որ պետք է օբյեկտիվ, բայց հնարավորինս պարզեցված անցկացնել սիրիահայ դիմորդների այս տարվա ընդունելությունը. բացի այդ, առաջարկով դիմել բուհերին` նախապատրաստական բաժիններում ընդգրկված սիրիահայ ուսանողների վարձավճարը այս տարի հաշվարկել 50 տոկոս նվազեցված սակագներով: Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ նախարարություն են դիմել արդեն ընդունված ուսանողների ծնողները, որոնք ստեղծված իրավիճակում ի վիճակի չեն մուծել իրենց երեխաների ուսման վարձը` խնդրելով այն սահմանել ոչ թե որպես օտարերկրացիների, այլ տեղացի ուսանողների վարձավճարի չափով: Նախարարը համապատասխան վարչությանը հանձնարարել է ճշգրտել ՀՀ բուհերում սովորող սիրիահայ ուսանողների քանակի, բուհերի բաշխվածխության, վարձավճարների չափի հետ կապված մի շարք հարցեր` փորձելով որոնել համապատասխան ուղիներ` այս տարվա համար հարցին դրական լուծում տալու համար: Արմեն Աշոտյանը հրահանգել է նաև հնարավորության սահմաններում ուսանողական հանրակացարաններում առաջնահերթության կարգով համապատասխան սենյակներ ապահովել սիրիահայ ուսանողների համար:

Խորհրդակցության ընթացքում ներկաներն անդրադարձել են ստեղծված իրավիճակում դիպլոմների փոխճանաչման և վավերականության հետ կապված հարցերում հնարավորինս արագ արձագանքելու և իրավական նոր մեխանիզմներ և տարբերակներ մշակելու խնդիրներին:

Խորհրդակցության ավարտին մասնակիցները քննարկել են նաև ծրագրային համադրության և դասագրքերով ապահովվածության խնդիրներ, ինչպես նաև որոշել համապատասխան առաջարկով դիմել համահայկական կառույցներին` օժանդակելու սիրիահայերի կրթական կարիքների բավարարման խնդիրներին, տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ-ից:

  1. Ոստիկանության հայտարարությունը
    Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատներն այսօր փորձել են նրա դին բերել Երևան՝ բողոքի ակցիա անցկացնելու համար:
    22:41 18/05/2013
  2. Զոհված զինծառայողին հուղարկավորեցին
    20-ամյա Լյուքս Ստեփանյանի դին այսօր հողին հանձնեցին: Հնչեց հիմնը, երեք համազարկ արձակեցին:
    21:07 18/05/2013
  3. Ցույց կառավարության շենքի մոտ
    Այսօր ՀՀ կառավարության նստավայրի մոտ տեղի է ունեցել բողոքի ցույց, որը սկսել էր ի աջակցություն Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Ստեփանյանների ընտանիքի
    18:11 18/05/2013
  4. Իրավապահները ջարդել են Կենտրոն հեռուստատեսության տեսախցիկը
    Կենտրոն հեռուստատեսության տնօրեն Գոռ Մարտիրոսյանի հայտարարությունը
    17:43 18/05/2013
  5. Սեյրան Օհանյանը պատմել է սպանության մանրամասները
    «Հայի արյուն է, ըմբոստություն է, մեր ոչ հանդուրժողական լինելն է: Ես էլ որ զիջող չլինեի, միգուցե եսիմ որտեղ նստած կլինեի»,- ասաց նա:
    16:57 18/05/2013
  6. Դատարանը Վահե Ղուկասյանին տուժող չճանաչեց
    «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ անպայման այս որոշումը բողոքարկելու է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:
    16:38 18/05/2013
  7. Արցախբանկ ՓԲ ընկերությանը վերաբերվող հրապարակումների վերաբերյալ
    13.05.2013 թվականին Հայաստանի էլեկտրոնային տարբեր մամուլի էջերում հայտնվեցին հրապարակումներ, որտեղ շոշափվում է «Արցախբանկ» ՓԲ ընկերության անունը` կապված «Տոնուս» ՍՊ ընկերության և նրա հաճախորդներ հանդիսացող անձանց տարաձայնությունների հետ:
    16:36 18/05/2013
  8. Կառավարության շենքի մոտ հավաքվել են զոհված զինծառայողների ծնողները. Լուսանկարներ, տեսանյութ
    Այս պահին կառավարության շենքի առջեւ հավաքվել են զոհված զինծառայողների ծնողներ
    14:39 18/05/2013
  9. Նախարարն ու ոստիկանապետը զոհվածի ծնողների հետ գնացին գյուղ
    Քիչ առաջ ավարտվել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ նոյեմբերի 15-ին զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողների բանակցությունները
    14:36 18/05/2013
  10. Ոստիկանները հարձակվել են լրագրողների վրա եւ խլել նկարահանող սարքերը
    Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները հարձակվել են լրագրողների վրա եւ նրանցից խլել տեսանկարահանող սարքերը
    13:22 18/05/2013