Թալինի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն 5 թեկնածուներ

    • Ներքին կյանք - Հինգշաբթի, 26 Հուլիսի 2012, 21:06

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Արագածոտնի մարզի Թալին քաղաքային համայնքում օգոստոսի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցված քաղաքապետի և ավագանու անդամի մեկական թեկնածուներ սահմանված ժամկետում` մինչև հուլիսի 26-ի ժամը 18-ը, ինքնաբացարկ են հայտնել:

Ինչպես «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին հայտնեց թ.15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանը, հետագա ընտրապայքարից հրաժարվել է քաղաքապետի թեկնածու` անկուսակցական, ինքնաառաջադրված Տիգրան Հարությունյանը, ինչպես նաև ավագանու անդամի 32 թեկնածուներից մեկը:

Այսպիսով` օգոստոսի 5-ի արտահերթ ընտրություններում Թալինի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն 5 թեկնածուներ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ԲՀԿ անդամ Վազգեն Խաչատրյանը և ինքնաառաջադրված, ՀՀԿ անդամ Սարգիս Արամյանը, անկուսակցականներ Գագիկ Կարապետյանը, Էդվարդ Գրիգորյանը, Վորոշ Խաչատրյանը:

Ավագանու 11 տեղերի համար կպայքարեն 31 թեկնածուներ:

Նշենք, որ համայնքի ղեկավարը և ավագանին ընտրվում են 4 տարի ժամկետով: Ընտրական օրենսգրքի համաձայն, համայնքի ղեկավար կարող են ընտրվել 25 տարին լրացած, իսկ ավագանու անդամ` 21 տարին լրացած, ընտրություն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրը առնվազն վերջին 6 ամիսը հաշվառված, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:

Նշենք նաև, որ Թալինի նախկին քաղաքապետ, հանրապետական Մնացական Մնացականյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են` Ազգային ժողովի թ.15 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ:

  1. Տրանսպորտի և կապի նախարարությունը ուղեվարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել
    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ուղեվարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել:
    19:02 21/05/2013
  2. Կաբալյեն ելույթ կունենա Ստեփանակերտում
    Հանրահայտ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ համատեղ ելույթ կունենա Ստեփանակերտում
    18:09 21/05/2013
  3. Հովիկ Աբրահամյանը իր մեկ ամսվա աշխատավարձը կփոխանցի Արմավիրի գյուղացիներին
    Ալեքսան Պետրոսյանը հայտարարեց, որ Արմավիրի մարզը մայիսի 12-ին տեղացած ուժեղ կարկուտից հետո կարելի է անվանել աղետի գոտի:
    18:03 21/05/2013
  4. Գյուղնախարարը կորցրել է չափի եւ իրականության զգացումը
    Սերգո Կարապետյանը մի փոքր բացեց փակագծերը՝ նշելով, որ շատ մեծ աջակցություն է լինելու:
    17:24 21/05/2013
  5. ՀՅԴ պատգամավորը կառավարությանն առաջարկեց հրաժարական տալ
    ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն իր ելույթում ընդգծեց, որ կառավարության ծրագիրը հիշեցնում է Րաֆֆու Խաչագողի հիշատակարանի Քավոր Պետրոսի ծրագրերը:
    17:20 21/05/2013
  6. Նախախորհրդարանի հայտարարությունը
    Նախախորհրդարանը ողջունում է Արմավիրի մարզի 10 գյուղերի ընբոստ բնակիչների քաղաքացիական անհնազանդության դրսևորումները
    16:50 21/05/2013
  7. ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու Ժառանգության առաջարկին
    Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ պատգամավորները կողմ են քվեարկելու Ժառանգության պատգամավորների հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին:
    15:53 21/05/2013
  8. Քաղաքական ուժերն ամենայն լրջությամբ քննարկում են ընտրական օրենսգիրքը
    Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված է, որ ընտրությունների քվեարկությունն է գաղտնի, ոչ թե մասնակցությունը:
    15:51 21/05/2013
  9. Մեր հանգուցյալները ոչ միայն մեր հուշերից, այլեւ ընտրացուցակից դուրս չեն գալիս
    Հրայր Թովմասյանը նշեց, որ զարգացած երկրներում երբ մահ է գրանցվում, անձը ավտոմատ կերպով ընտրացուցակներից դուրս է գալիս:
    15:18 21/05/2013
  10. Ամենաշատը արտագաղթել են Գեղարքունիքից, բայց ամենաշատն են մասնակցում ընտրություններին
    Ազգային ժողովը սկսեց քննարկել Ժառանգություն խմբակցության պատգամավորների հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
    15:06 21/05/2013