Զենքի սպառնալիք Գյումրիում

    • Ներքին կյանք - Շաբաթ, 21 Հուլիսի 2012, 22:01

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Գյումրի է մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ հանդիպել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, որից հետո վերջինս հրաժարական է տվել ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրությանը ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն հավանություն են տվել ԲՀԿ պատգամավոր Սամվել Բալասանյանի թեկնածությանը, որից հետո Վարդան Ղուկասյանը հրավիրվել էր նախագահի նստավայր:

Հայտնի չէ՝ արդյոք քաղաքապետի ընտրությանը Վարդան Ղուկասյանը մտադիր է առաջադրվել, թե ոչ: Համենայն դեպս, մի քանի օր առաջ նա մամուլով հայտարարել էր, որ եթե ՀՀԿ-ն իրեն չառաջադրի, միեւնույն է, ինքը դնելու է իր թեկնածությունը:

Այսօր, մինչ Հովիկ Աբրահամյանի Գյումրի մեկնելը, ըստ ականատեսների՝ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, որի անունը բազմիցս հայաստանյան մամուլում շոշափվել է տարբեր հանցագործությունների, այդ թվում սպանությունների համատեքստում, իր զրահապատ ԲՄՎ X5 մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տան մոտ, հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղացել եւ հայտարարել, թե «չեք վայելելու»:

Այն, որ սրանք կարող են դատարկ սպառնալիքներ չլինել, «ապացուցվել» է բազմիցս, եւ բոլոր դեպքերում էլ անպատիժ մնացել: Իսկ արդյունքում զոհ են գնացել բազմաթիվ անմեղ մարդիկ:

Արդյոք Հայաստանի իրավապահները՝ ոստիկանությունը, գլխավոր դատախազությունը, անվտանգության ծառայություններն անզոր են կանխել նման զարգացումները:

  1. «Վերջին դասը»` մայիսի 24-ին
    Մայիսի 24-ին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում կհնչի ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը:
    16:23 22/05/2013
  2. Վարդան Այվազյանը մտահոգվել է
    Վարդան Այվազյանն այսօր կառավարության գործունեության ծրագրի քննարկման կառավարությանը կոչ արեց ուշադրություն դարձնել տեղական արտադրության զարգամանը:
    15:43 22/05/2013
  3. Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Մայիսի 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 25-27-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    15:34 22/05/2013
  4. Ըստ պատգամավորի, ՀՀ վարչապետը որդեգրել է ԱՄՆ նախագահի ոճը
    ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս իրապես շատ լավ էր կառուցված, շատ հետաքրքիր:
    14:43 22/05/2013
  5. Գագիկ Բեգլարյանը խոսել է մտքի հեղափոխությունից
    Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից այսօր Ազգային ժողովում լրագրողները հետաքրքրվեցին՝ իրատեսակա՞ն է կառավարության նոր ծրագիրը, հավատո՞ւմ է, որ այն հնարավոր կլինի իրագործել:
    14:41 22/05/2013
  6. Գագիկ Բեգլարյանը լրագրողներին՝ օլիգարխը դուք եք
    «Օլիգարխիան բացի իշխանության հետ լավ լինելուց հլը մի հատ էլ պիտի ճնշի՞»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հարցին հարցով պատասխանեց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
    13:59 22/05/2013
  7. Արմեն Աշոտյանն ընդդիմությանը համեմատեց Լասկովի մայի գաստրոլների հետ
    Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ արտահերթ ելույթ ունեցավ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
    13:47 22/05/2013
  8. Ոստիկանության հայտարարությունը Վերջին զանգի կապակցությամբ
    Մեր երեխաներն առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՛նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի:
    13:45 22/05/2013
  9. Էլ ինչ կա անձնական բարեկեցությունից բացի
    ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ կառավարությունն այս ծրագիրն էլ է ձախողելու, քանի որ նույնությամբ կրկնվում է նախորդ ծագիրը:
    13:32 22/05/2013
  10. «Էդ հարցերը գնացեք ավելի կոմպիտենտնի մարդու տվեք»
    ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ լավ է վերաբերվում կառավարության գործունեության ծրագրին, որը վերջին օրերին քննարկվում է ԱԺ-ում:
    13:08 22/05/2013