Հունան Պողոսյան. «Վնասազերծված հանցավոր տարրերից 116-ը կրկնահանցագործներ են»

    • Ներքին կյանք - Ուրբաթ, 20 Հուլիսի 2012, 19:05

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը նշեց, որ 2012 թ. 1-ին կիսամյակում հանցագործությունների ընդհանուր թվաքանակի ընդամենը 905 դեպքով նվազումը ոչ ոք չէր կարող կանխատեսել. «Դա կատարված ընդհանուր և անհատական կանխարգելիչ աշխատանքների արդյունք է, քանի որ մենք, յուրաքանչյուր վարչական տարածքում վերլուծելով օպերատիվ իրավիճակը, կազմել ենք շրջիկ խմբեր, որոնք շատ օպերատիվ են աշխատել, ծառայություններ են կատարել գիշերային ժամերին»:

Այս տարվա վեց ամիսներին 161 խմբի կողմից կատարվել է 349 հանցագործություն, որոնցից 49-ը կատարել են նախկինում դատապարտվածները: Քրեական պատասխանատվության ենթարկվել են 378 անձինք: Ինչ վերաբերում է ավազակային հարձակումներին, կողոպուտներին, գողություններին, ապա Հ. Պողոսյանի խոսքով՝ միայն այս տարվա վեց ամիսներին վնասազերծվել են ավազակություններ, կողոպուտներ, բնակարանային գողություններ կատարող 95 հանցավոր խումբ, ինչպես նաև երեք և ավելի հանցագործություն կատարած 92 անձինք: Վնասազերծված հանցավոր տարրերից 116-ը կրկնահանցագործներ են:

Թաթուլ Պետրոսյան. «Վեզիրյանը հայտարարել է, որ որևէ բողոք չունի»

Ոստիկանության պետի տեղակալն անդրադարձավ նաև «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական միջադեպին: Ասուլիսում հնչած այն հարցին, թե ի՞նչ գնահատական կարող է տալ «Հարսնաքարի» միջադեպից հետո մոմավառության ժամանակ Ռուբեն Հայրապետյանի՝ Արման Վեզիրյանին ապտակելուն, ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը պատասխանեց, որ որպես քաղաքացի դատապարտում է ցանկացած բռնություն, պարզապես դուք առաջնորդվում եք զգացմունքայնությամբ, մենք՝ արարքին իրավական գնահատական տալով»:  Այնուհետև հարցին պատասխանեց ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը, նշելով, որ ոստիկանությունը գնահատական է տալիս կոնկրետ կատարված արարքին: «Քրեական դատավարության օրենսդրությամբ հստակ սահմանված են մասնավոր գանգատի գործերը: Տվյալ դեպքում լրատվամիջոցներով տրված հայտարարության հիման վրա Արման Վեզիրյանին հրավիրեցինք բաժանմունք, խնդրեցինք պարզաբանումներ, սակայն նա հրաժարվեց և հայտարարեց, որ որևէ բողոք չունի: Իսկ եթե մասնավոր գանգատի գործերով քաղաքացին բողոք չունի, ոստիկանությունը իրավասու չէ շարունակել այն»:

  1. ՄԱՊ-ի Ալիկը «քաշեց» գյուղացիներին
    Արմավիրի մարզից մեծամասնական կարգով պատգամավոր ընտրված Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) այսօր Ազգային Ժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրեց իր հաշվարկները
    18:04 20/05/2013
  2. Լսեցի՞ք, ինչ ասացի
    Էներգետիկայի և բնական պաշարների նախարար նախարար Արմեն Մովսիսյանին այսօր լրագրողներն Ազգային ժողովում մի քանի հարց ուղղեցին գազի գնի վերաբերյալ:
    17:42 20/05/2013
  3. Նախկին վարչապետը կառավարությանը խորհուրդ տվեց չխառնվել գազի գնագոյացմանը
    «Կառավարությունը միայն թանկացնում է գազի գինը: Ուղղորդելով հանրության ուշադրությունը սահման՝ դուք մեզ շփոթեցնում եք՝ ասելով, որ Հայաստանն ստանում է ամենաէժան գազը»,- նշեց Բագրատյանը:
    16:40 20/05/2013
  4. Զարուհի Փոստանջյանը վարչապետին. Անկեղծ չեք
    Տիգրան Սարգսյանը պատասխանելով Փոստանջյանին՝ ասաց. «Այն որ ամեն օր վատ լուրեր եք լսում, դժբախտ պատահարների մասին եք տեղեկանում, դա մեր թափանցիկ աշխատելու արդյունքն է»:
    15:46 20/05/2013
  5. Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ընկերության պարզաբանումը
    Տեղեկատվությունն, իբր Կարեն Բաբայանը փորձել է «արժեքավոր արվեստի գործեր» Հայաստանից արտահանել, չի համապատասխանում իրականությանը:
    15:34 20/05/2013
  6. Վարչապետը չդիմացավ առաջին իսկ հարցին, իր հեղափոխական ճառից հետո
    Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ-ում կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետից հետաքրքրվեց՝ Հայաստանում կա՞ն մենաշնորհներ
    15:12 20/05/2013
  7. Գ. Ջհանգիրյան. Ափսոս Անդրանիկ Միրզոյանն այլեւս ՀՔԾ պետ չէ, այլապես նրան հարցեր կտային
    «Եթե քաղաքական մեծամասնությունը և կոալիցիան ցանկանար Մարտի 1-ի հանձնաժողովի միջոցով ինչ-որ հարցեր լուծել, ապա լավագույն առիթը մենք արդեն ներկայացրել էինք»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը
    15:05 20/05/2013
  8. Զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն
    Ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանի առողջական վիճակը, ով օրերս գլխի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք և տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց, շարունակում է մնալ ծանր կայուն:
    14:58 20/05/2013
  9. Արկադի Վարդանյանը կասկածվում է սպանություն նախապատրաստելու մեջ
    մայիսի 20-ին Երևան քաղաքում ձերբակալվել են Արսեն Ռոբերտի Ավետյանը և Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:
    14:55 20/05/2013
  10. ԲՀԿ խմբակցության պատգամավորն իրեն անկիրթ է պահել
    ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանին այսօր ակնհայտորեն դուր չէր եկել, որ մի խումբ լրագրողներ ԲՀԿ խմբակցության սենյակի մոտ սպասում էին ԱԺ ԲՀԿ խմաբկցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
    14:41 20/05/2013