ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: ՀՀ դատաիրավական բարեփոխումների շրջանակում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բարեփոխումների նախնական նախագիծը պատրաստ է և շուտով կներկայացվի կառավարություն: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը:
Նա հավելեց, որ նախագիծը մշակող աշխատանքային խումբը շատ մեծ ուշադրություն է դարձրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին և փորձել է ամեն ինչ անել, որպեսզի Եվրոդատարանի իրավաբանությունը ամբողջությամբ ներառվի Հայաստանի օրենսդրության մեջ:
Ընդհանուր առմամբ, բարեփոխումներ մշակելիս անդրադարձ է կատարվել օրենսդրական ինչ-ինչ բացերի, որոնք կարող են հայտնվել Եվրոդատարանի ուշադրության կենտրոնում:
