Քանաքեռ-Զեյթունում և Արաբկիրում նոր անձնագրային ծառայություններ կվերաբացվեն

    • Ներքին կյանք - Ուրբաթ, 20 Հուլիսի 2012, 17:27

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: «Տեղեկությունները, համաձայն որոնց ՀՀ անձնագրերը տպվում են ոչ թե Ֆրանսիայում, այլ Հայաստանում, մասնավորապես Ջրվեժում, համապատասխանու՞մ են իրականությանը, թե ոչ» հարցին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց, որ նախորդ տարի ոստիկանության հայտարարած մրցույթի արդյունքներով ֆրանսիական կազմակերպությունն էր հաղթող ճանաչվել: Նա իր պարտավորությունները կատարել և ավարտում է այն:

«Մայիսին հայկական կազմակերպություն է մասնակցել մրցույթին, որը նույնպես շահել է մրցույթում, այսինքն կարող է անձնագրերի բլանկներ տրամադրել».- նշեց Ա. Օսիկյանը:

Նա անդրադարձավ նաև անձնագրերի հետ կապված վերջերս առաջացած աղմուկին: Նրա խոսքով՝ անձնագրերի «դեֆիցիտի» խնդիր չունենք, ունենք դիմող քաղաքացիների շատ լինելու խնդիր, որը նաև պայմանավորված է ժամանակին չդիմելու հանգամանքով: «Չնայած ծանրաբեռնված ռեժիմին, ամեն ինչ անում ենք, որ լրացուցիչ բարդություններ չպատճառվեն քաղաքացիներին».- նշեց Ա. Օսիկյանը:

Ինչ վերաբերում է որոշ ծառայությունների անմխիթար պայմաններին, փոքր տարածքներին, որոնց պատճառով հերթեր են գոյանում, Ա. Օսիկյանը տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանության պետը հանձնարարել է մեկ ամսում վերաբացել նոր անձնագրային ծառայություններ այնտեղ, որտեղ անմխիթար վիճակ է: Մասնավորապես, նոր անձնագրային ծառայություններ կվերաբացվեն Քանաքեռ-Զեյթունում և Արաբկիրում:

  1. Ինչու է Վերահսկիչ պալատը խուսափում նյութերն ուղարկել դատախազություն
    Արդեն մի քանի օր է, ինչ հայ հասարակությունն ԱԺ ամբիոնից լսում է երկրում տիրող կոռուպցիոն բարքերի, հայ չինովնիկների կողմից բյուջեն թալանելու, պետական փողերը յուրացնելու եւ իրենց վստահված պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին:
    19:16 19/06/2013
  2. Իրան-Հայաստան էլեկտրագիծը վերջապես կկառուցվի
    ԱԺ-ն այսօր հավանության է արժանացրել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի...
    18:59 19/06/2013
  3. Սենսացիա Ազգային Ժողովում
    Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը սենսացիոն հայտարարություն է արել:
    18:16 19/06/2013
  4. Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
    Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է զոհված ազատամարտիկի այրիից կաշառք պահանջելու մեջ։
    17:44 19/06/2013
  5. Սեյրան Օհանյանի նոր նշանակումը
    Գեներալ-մայոր Հովիկ Ֆոլիկի Օհանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում:
    17:31 19/06/2013
  6. Տիկին Շողիկը Լֆիկ Սամոյին լավ չի ֆինանսավորում
    ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում լրագրողների համար անակնկալ եկավ և նստեց լրագրողների կողքին:
    17:19 19/06/2013
  7. Լֆիկ Սամոն Կարֆուրի տեղը դատարկ չթողեց
    Եթե Կարֆուրը գա էլ Հայաստան, ապա արդեն ավելի հավանական է, որ նա գա որպես Հայաստանի օլիգարխիական բիզնես ընտանիքի անդամ:
    16:41 19/06/2013
  8. Արծվիկ Մինասյան. Նվազագույն աշխատավարձի մասին նախագիծը մեծացնելու է ստվերը
    Արծվիկ Մինասյանը նշեց, որ 45 հազար դրամը չի ծածկում անգամ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը:
    16:12 19/06/2013
  9. Վարդան Այվազյանը պատասխանել է Լեւոն Զուրաբյանին
    Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանում իր ելույթում անդրադարձել էր բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի շուրջ ստեղծված միջազգային սկանդալին
    16:07 19/06/2013
  10. Վովա Գասպարյանը գիտե՞ Վանո Սիրադեղյանի տեղը
    Ոստիկանապետ Վովա Գասպարյանը անդրադարձել է վարչապետի անունով շրջանառվող օֆշորային պատմության «հիմնադիր» Աշոտ Սուքիասյանին
    15:34 19/06/2013