Օպերատիվ արձագանքման գրասենյակ

    • Ներքին կյանք - Ուրբաթ, 20 Հուլիսի 2012, 16:33

Սիրիայի իրադարձություններն արդեն տեւական ժամանակ է սրել են սիրիահայ համայնքի անվտանգության խնդիրը: Ներկայում Սիրիայի մեր հայրենակիցներից շատերը ելքը տեսնում են Հայաստան տեղափոխվելու և հայրենիքում ապրելու ու աշխատելու մեջ:

Արդեն իսկ ժամանել են 2-3 հազար երիտասարդներ, որոնցից շատերը լավագույն մասնագետներ են: Նրանց մի մասն արդեն աշխատում է Հայաստանի ձեռնարկություններում:

Որոշ ձեռնարկություններ էլ օգնում են սիրիահայերին մասնագիտական վերապատրաստման հարցում և հետագայում կօգնեն համապատասխան աշխատանք գտնել:

Ժամանած հայրենակիցներին աշխատանքով ապահովելու նպատակով, գործում է օպերատիվ արձագանքի գրասենյակ, որը`

- գրանցում է Հայաստան տեղափոխված սիրիահայերին և նրանց տվյալները փոխանցում ձեռնարկություններին:

- գրանցում է այն ձեռնարկություններին, որոնք մասնագետների կարիք ունեն, կամ կարող են վերապատրաստել ժամանածներին և օգնել նրանց աշխատանք գտնել:

Օպերատիվ արձագանքման գրասենյակի հեռախոսահամարն է՝ +374 (10) 574812:

Էլ փոստի հասցեն: toarmenia@gmail.com

Ակնկալում ենք, որ այս քայլին կմիանան այլ ձեռնարկություններ նույնպես:

  1. Մարտի 1-ի զոհերից Ֆարմանյանի կինը դանակահարել է երկրորդ ամուսնուն
    Ինչպես հայտնի դարձավ «Փաստինֆո» գործակալությանը, այսօր ինքնակամ ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Աննա Էլոյանը
    16:37 25/05/2013
  2. Բացահայտումներ Սոցապ նախարարության համակարգում
    ՀՀ վերահսկիչ պալատը (ՎՊ) բացահայտել է օրենսդրության պահանջների ոչ միայն բազմաթիվ, այլև լայնածավալ և կոպիտ խախտումներ:
    12:56 25/05/2013
  3. ՃՏՊ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում. կան տուժածներ
    Այսօր ժամը 07.17-ին, ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ
    10:12 25/05/2013
  4. Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հաստատել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումը
    09:54 25/05/2013
  5. Վերջին զանգ. Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 39 ավտոմեքենա
    Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 ավտոմեքենա, իսկ մարզերում` 20 ավտոմեքենա:
    18:12 24/05/2013
  6. Ցինիզմը միշտ կար, պարզապես պոկվել է «պատշաճության» դիմակը
    Հայաստանում քաղաքականությունը դարձել է ցինիզմի աստիճան պրագմատիկ, կորցնելով պսեւդոհայրենասիրության վարդագույն շղարշը:
    17:59 24/05/2013
  7. Բայց իմացեք, սոված մարդն ընդունակ է ամեն ինչի»,- նախազգուշացրեց պատգամավորը
    ԿԲ խորհրդի անդամ Աշոտ Մկրտչյանն այսօր Ազգային ժողովում այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին, թե Արմավիրի գյուղացիները երբվանի՞ց չեն վճարելու գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները:
    16:59 24/05/2013
  8. Հակակարկտային կայանները անձրեւը կարկուտի՞ են վերածել
    «Թուրքիայի մոտով նա մտել է մեր հանրապետության տարածք, նա արդեն լրիվ կազմավորված է մտել, կատաստրոֆիկ ամպի մեջ եղել է 2.5 սանտիմետրանոց կարկուտ և թափվել է մեր հանրապետության վրա»
    16:41 24/05/2013
  9. Կարկուտը եւ Կոլցո օպերացիան
    Հայաստանում գործում է 154 հակակարկտային կայան, որոնք տեղադրված են չորս մարզերի 50 համայնքներում:
    16:16 24/05/2013
  10. Արմավիրի 46 համայնքներին հասցվել է 20-25 մլրդ դրամի վնաս. Գյուղնախարար
    Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ ճշգրտված տվյալներով՝ կարկուտը վնաս է հասցրել Արմավիրի 46 համայնքներին
    16:09 24/05/2013