Հուլիսի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սուրբ Աթոռի արևելյան եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի
Հանրապետության և Սուրբ Աթոռի, ինչպես նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Վատիկանի ամուր հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ հիմնված լինելով դարերի խորքից եկող պատմական կապերի, քրիստոնեական
արժեհամակարգի և հարուստ մշակութային ժառանգության վրա: Հայաստանի արտգործնախարարն երախտագիտություն հայտնեց Հայաստանում Սուրբ Աթոռի բազմամյա բարեգործական գործունեության համար:
Զրուցակիցները քննարկեցին փոխադարձ կապերի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
