Հուլիսի 13-15-ը Թբիլիսիում հանդիպել են Հարավային Կովկասի լիբերալ կուսակցությունների՝ Հայաստանից՝ ՀՀՇ-ի, Ադրբեջանից՝ Մուսաֆաթի, Վրաստանից՝ Հանրապետական կուսակցության ղեկավարները:
Ինչպես տեղեկացանք ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանից, քննարկվել է 2010թ. հոկտեմբերի 7-ին Պոտսդամում ստորագրված հռչակագրի դրույթների կատարման ընթացքը, Հարավային Կովկասի երեք երկրներում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ՝ համատեղ ռեգիոնալ համագործակցությանն ուղղված խնդիրներ:
Խոսվել է նաեւ Հարավային Կովկասում լիբերալ եւ ժողովրդավարական գաղափարների տարածման, քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրների մասին:
Նշենք, որ Հայաստանից այս հանդիպմանը մասնակցել են ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, փոխնախագահ Սամվել Աբրահամյանն ու Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
