2012 թ. 1-ին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է 119 քրեական գործ, որոնցից 28-ը՝ 55 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 37 քրեական գործ ուղարկվել է ըստ ընդդատության, կարճվել է 16 քրեական գործ, կասեցվել է` 5-ը, միացվել է վարույթում եղած քրեական գործերին` 5-ը, եւս 28 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ավարտված քրեական գործերով պատճառված վնասից նախաքննության ընթացքում ռեալ վերականգնվել է 76.4 տոկոսը: Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար ՀՀ քր. դատ. օր-ի 200-րդ հոդվածի կարգով ներկայացվել է 12 միջնորդագիր:
Այս ժամանակահատվածում ձերբակալվել է 14 պաշտոնատար անձ, որից 13-ը՝ ոստիկանության աշխատակիցներ, այդ թվում` ՊՊՎ ոստիկաններ` 4-ը, բաժնի պետի տեղակալներ` 3-ը, տեղամասի տեսուչներ` 2-ը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ՀԿԳ ավագ քննիչ, հետաքննիչ, ՔՀԲ օպերլիազոր` 1-ական:
Դիտարկվող ժամանակահատվածում վարույթում քննված 119 քրեական գործից 28-ը եղել է կոռուպցիոն բնույթի, որոնցից 7-ը՝ 20 անձի նկատմամբ /14-ը` պաշտոնատար անձ/, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:
