ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մերժել է ԱԺ 4 խմբակցությունների՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ Ժառանգության նամակը, որով նրանք պահանջում էին հանդիպում կազմակերպել Հարսնաքար ռեստորանային համալիրի միջադեպի գործը վարող իրավապահների հետ:
Իր քայլն Աբրահամյանը մեկնաբանել է, որ ինքը պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ կազմակերպելու իրավասություն չունի:
«Միաժամանակ, քանի որ խնդրո առարկա դեպքով հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն, ես ձեռնպահ եմ մնում գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների գործունեությանը օրենքով չնախատեսված որևէ միջամտությունից»,- գրել է նա:
