ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը մշակում է և այս տարի նախատեսում է կառավարություն ներկայացնել մի օրինագիծ, որը նպատակ ունի պաշտպանել քաղաքացուն իր վերջին կացարանից զրկվելու վտանգից:
Այդ մասին հուլիսի 10-ի ասուլիսում հայտարարեց ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը, հավելելով, որ հաշվի է առնվել արտերկրի փորձը:
Ծառայության ղեկավարը որևէ կերպ գնահատական չտվեց, թե արդյոք նվազել են բնակչության բողոքները ծառայության աշխատանքից, սակայն արձանագրեց, որ տարվա ընթացքում լինում է ընդամենը 5 բողոք:
