Նեմեց Ռուբոն ու 44 «ավազակները»

    • Ներքին կյանք - Երեքշաբթի, 10 Հուլիսի 2012, 14:30

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մերժել է Ժառանգություն, Դաշնակցություն, Կոնգրես եւ Բարգավաճ Հայաստան խմբակցությունների դիմումը՝ հանդիպում կազմակերպել Հարսնաքարի հանցագործությունը քննող իրավապահ մարմինների պատասխանատուների հետ: Հովիկ Աբրահամյանն ասել է, թե ինքը չունի այդպիսի իրավասություն:

Աբրահամյանը շատ ճիշտ է արել, անկախ այն բանից՝ ունի՞ այդպիսի իրավասություն, թե ոչ:

Երբ Ազգային Ժողովում քննարկվում էր կառավարության գործունեության ծրագիրը, ընդդիմությունը օրեր շարունակ հպարտանում էր ծրագրի դեմ քվեարկած 47 ձայնով, հայտարարում էին, թե ահա տեսեք, թե ինչեր ենք անում Ազգային Ժողովում, եւ դեռ ինչեր ենք անելու:

Դե արեք: Հիմա ժամանակն է, դե արեք, ու հասարակությունը տեսնի, թե չորս խմբակցություններից բաղկացած ընդդիմությունը՝ կամ երեք ընդդիմությունն ու մի այլընտրանքը ինչեր են անելու Ազգային Ժողովում:

Ինչեր անելու ունակ խմբակցությունները ոչ թե Հովիկ Աբրահամյանին են դիմում հանդիպում կազմակերպելու նամակով կամ առաջարկով, այլ նախաձեռնում են արտահերթ նստաշրջան, որի համար ընդամենն անհրաժեշտ է 44 ստորագրություն: Առավել եւս, որ ներկայում այդ նստաշրջանը պետք է Ռուբեն Հայրապետյանին ու մանդատը միմյանցից օր առաջ բաժանելու համար, քանի Սամվել Ալեքսանյանը մինչեւ սեպտեմբեր նրան չի համոզել հետ վերցնել դիմումը եւ բանը վերջացնել ներողությունով:

Հիշեցնեմ, որ կառավարության ծրագրին դեմ էր քվեարկել 47 պատգամավոր, ընդդիմությանը տալով անասելի հպարտության առիթ:

Ու՞ր են այդ պատգամավորները հիմա: Ինչու՞ չի հավաքվում արտահերթ նիստի համար անհրաժեշտ 44 ստորագրությունը: Ո՞վ չի ստորագրում: Ինչի՞ համար չի ստորագրում: ՀՅԴ-ն ստորագրու՞մ է, Ժառանգությունը ստորագրու՞մ է: Կոնգրեսը ստորագրու՞մ է, Բարգավաճ Հայաստանը ստորագրու՞մ է:

Արձակու՞րդ են գնացել պատգամավորները: Իսկ ու՞մ է դա հետաքրքրում: Հասարակությանը պետք է որ չհետաքրքրի, որովհետեւ հասարակությանն ասել եք՝ “տեսեք դեռ ինչեր ենք անելու”: Հասարակությունը հիմա ուզում է տեսնել, առավել եւս, որ կա ցույց տալու լուրջ, ծանրակշիռ առիթ, կա հանրային մեծ պահանջարկ:

Ո՞վ է խանգարում դա անել: Ինչու՞ է խանգարում: Ինչու՞ էր օգնում կառավարության ծրագրի ժամանակ, ինչու՞ չի անում նույնը հիմա: Արեք, կամ հստակ բացատրեք, թե ինչու՞ չի արվում, ու՞մ պատճառով չի արվում:

Այլապես պարզ է, որ Հովիկ Աբրահամյանը Ռուբեն Հայրապետյանին է պահելու, ոչ թե ընդդիմությանը: Ուրի՞շ ով է պահում Ռուբեն Հայրապետյանին: Կամ ուրի՞շ ում են պահում, Ռուբեն Հայրապետյանից բացի, որ կարող է հանկարծ դուրս լողալ խորհրդարանական քննարկումների ընթացքում:

  1. Գազի գինը հնարավոր է իջեցնել
    «Ես կարծում եմ, որ Հայռուսգազարդի ներկայացրած փաթեթը դեռ ուշ չէ վերադարձնել, քանի որ իրականում հնարավոր է գազի գինը ոչ թե բարձրացնել, այլ նվազեցնել:
    16:55 23/05/2013
  2. Ատոմակայանում կադրերի հոսունություն է նկատվում
    Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի 1 կվտ/ժամը 7-8 դրամով թանկացնելը պայմանավորված չէ միայն գազի գնի թանկացմամբ:
    16:48 23/05/2013
  3. Կտուգանվեն ոչ միայն անչափահաս վարորդները, այլ նաեւ նրանց ավտոմեքենա տրամադրողները
    ՀՀ–ում ճանապարհատրանսպորտային վթարների և մանկական ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճ է արձանագրվել
    16:34 23/05/2013
  4. Վարչապետը խոսել է իր քաղած դասերի մասին
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ելույթն Ազգային ժողովում
    16:21 23/05/2013
  5. Ձերբակալվել է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալը
    ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դ. Մուրադյանը:
    16:11 23/05/2013
  6. Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան
    Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը:
    14:49 23/05/2013
  7. Տիգրան Սարգսյան. Այս 4-5 տարիները պետք է ժողովուրդը վայելի
    Ազգային ժողովի կողմից կառավարության գործունեության ծրագրի ընդունումից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
    14:41 23/05/2013
  8. «Հայազն» կուսակցությունը հրավիրում է մասնակցել ճամբարին
    «Հայազն» կուսակցությունը հրավիրում է Հմասնակցելու 2013թ. հուլիսի 20-30ը Արցախի ազատագրված տարածքի գեղատեսիլ բնության գրկում կազմակերպվող ուսուցողական բանակումին (վրանային ճամբար):
    14:06 23/05/2013
  9. Գազը թանկանալու է 24, էլեկտրաէներգիան՝ 7-8 դրամով
    Գազի և էլեկտրաէներգիայի սակագների ամբողջական վերանայման արդյունքում նախնական գնահատականներով մոտ 7-8 դրամով կթանկանա էլեկտրաէներգիան, 24 դրամով՝ գազը։
    14:05 23/05/2013
  10. «Էս Լեւոն Զուրաբյանը պատմության մեջ մնալու ա, առաջին նախագահին երկրորդական մարդ սարքեց»
    «Ես գոհ եմ իմ ընկերոջից, Վահան Հովհաննիսյանից, որ մեծարեց հանրապետության նախագահին՝ ասելով, որ հլը դուք ինչ կլինեիք, եթե ինքը չլիներ»:
    13:50 23/05/2013