ՀԵԻԱ-ն առաջարկում է կենտրոնում դադարեցնել բարձրահարկերի շինարարության թույլտվությունը

    • Ներքին կյանք - Երեքշաբթի, 10 Հուլիսի 2012, 11:36

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Երևանի Փոքր կենտրոնի կառուցապատումն օրենսդրորեն կանոնակարգելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբում ընդգրկված «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն նույնպես քննարկվող հիմնախնդրի վերաբերյալ ներկայացրել է առաջարկությունների փաթեթ:

Ասոցիացիայի գործադիր տնօրեն Ա. Սարիբեկյանի ստորագրությամբ վավերացրած փաստաթղթում հարց է բարձրացվում Երևանում իրականացվող կանաչապատման աշխատանքների հիմնախնդրի մասին: Նշվում է, որ այդ ուղղությամբ աշխատանքները կատարվում են թերություններով, իսկ դեռ պահպանվող կանաչ տարածքներն էլ հիմնականում «պատկանում են որոշ սեփականատերերի և ծանրաբեռնված են սրճարաններով, ապակեպատ կամ բետոնապատ անհրապույր և քաղաքի ընդհանուր տեսքին չհամապատասխանող» շինություններով:

Այս առումով հատկապես մատնանշվում են Օպերային թատրոնին, մետրոյի «Երիտասարդական» կայարանին, պետական կոնսերվատորիային հարակից հատվածները, Օղակաձև զբոսայգին և այլն: Աշխատանքային խմբի ուշադրությունը հրավիրվում է նաև մայրաքաղաքի թաղամասերում և բակերում առկա բազմաթիվ հիմնախնդիրների վրա, առաջարկում դրանց լուծման մի շարք ուղիներ:

«Բոլոր քաղաքակիրթ երկրներում գործում է այն տրամաբանությունը, որ քաղաքաշինական ծրագրեր իրականացնելիս պահպանում են իրենց պատմական հին քաղաքը: Որպես կանոն, այդ քաղաքները բաժանվում են երկու մասի՝ հին քաղաքի և նոր քաղաքի: Մեր Երևանում այդ սկզբունքը չի գործում, այլ նման է «նորացված» «հին» քաղաքի: Չկան ճարտարապետական ճիշտ և քաղաքի տրամաբանությանը համապատասխան լուծումներ»,- գրում է երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործադիր տնօրենը:

Նա անդրադառնում է ճարտարապետական այնպիսի հուշարձանների, ինչպիսիք են «Փակ շուկան» և Հյուսիսային պողոտայում, Պուշկինի, Արամի, Բուզանդի, Աբովյան փողոցներում գտնվող մի շարք պատմամշակութային նշանակության կառույցները կամ ստորգետնյա անցումները:

Առաջարկությունների փաթեթում ներկայացվում են Երևանի Փոքր կենտրոնի քաղաքաշինական հիմնախնդիրների լուծման մի շարք տարբերակներ: Մասնավորապես առաջարկվում է Երևանի կենտրոնում առանձնացնել «Հին» Երևանը և քաղաքի կառուցապատման աշխատանքներն իրականացնել դրանից դուրս, կենտրոնում դադարեցնել բարձրահարկերի շինարարության թույլտվությունը, ապամոնտաժել քաղաքի կենտրոնում ցածրահարկ շենքերի ճակատային մասերում արված բարեկարգումները ու շենքերը բերել իրենց նախկին՝ հատակագծային տեսքին և այլն:

  1. Ծառուկյանը Հովհաննիսյանին վաղուց էր ասել, որ երբեւէ ընդդիմություն չի դառնա
    Գագիկ Ծառուկյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ունեցած հանդիպումներում բացառել է, որ երբեւէ դեմ կգնա գործող իշխանություններին:
    20:09 19/05/2013
  2. Մահացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահը
    67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ստեփան Վահանի Միրզոյանը:
    15:29 19/05/2013
  3. Խաչատուրովը ժամանակ չունի
    Այս լուսանկարն արվել է օրերս, Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ գործընկեր պետությունների ԶՈՒ գլխավոր շտաբների ղեկավարների հավաքի ժամանակ:
    10:21 19/05/2013
  4. Ոստիկանության հայտարարությունը
    Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատներն այսօր փորձել են նրա դին բերել Երևան՝ բողոքի ակցիա անցկացնելու համար:
    22:41 18/05/2013
  5. Զոհված զինծառայողին հուղարկավորեցին
    20-ամյա Լյուքս Ստեփանյանի դին այսօր հողին հանձնեցին: Հնչեց հիմնը, երեք համազարկ արձակեցին:
    21:07 18/05/2013
  6. Ցույց կառավարության շենքի մոտ
    Այսօր ՀՀ կառավարության նստավայրի մոտ տեղի է ունեցել բողոքի ցույց, որը սկսել էր ի աջակցություն Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Ստեփանյանների ընտանիքի
    18:11 18/05/2013
  7. Իրավապահները ջարդել են Կենտրոն հեռուստատեսության տեսախցիկը
    Կենտրոն հեռուստատեսության տնօրեն Գոռ Մարտիրոսյանի հայտարարությունը
    17:43 18/05/2013
  8. Սեյրան Օհանյանը պատմել է սպանության մանրամասները
    «Հայի արյուն է, ըմբոստություն է, մեր ոչ հանդուրժողական լինելն է: Ես էլ որ զիջող չլինեի, միգուցե եսիմ որտեղ նստած կլինեի»,- ասաց նա:
    16:57 18/05/2013
  9. Դատարանը Վահե Ղուկասյանին տուժող չճանաչեց
    «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ անպայման այս որոշումը բողոքարկելու է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:
    16:38 18/05/2013
  10. Արցախբանկ ՓԲ ընկերությանը վերաբերվող հրապարակումների վերաբերյալ
    13.05.2013 թվականին Հայաստանի էլեկտրոնային տարբեր մամուլի էջերում հայտնվեցին հրապարակումներ, որտեղ շոշափվում է «Արցախբանկ» ՓԲ ընկերության անունը` կապված «Տոնուս» ՍՊ ընկերության և նրա հաճախորդներ հանդիսացող անձանց տարաձայնությունների հետ:
    16:36 18/05/2013