Մաքսային մարմիններում ոչ աշխատանքային օրերին սահմանվել է հերթապահություն` հուլիսի 5-ից 8-ը

    • Ներքին կյանք - Չորեքշաբթի, 04 Հուլիսի 2012, 18:09

2012 թվականի հուլիսի 5-ից 8-ը ներառյալ ոչ աշխատանքային օրերին մաքսային ձևակերպումների ընթացքի երկարաժամկետ կասեցումը բացառելու և աշխատանքն անխափան կազմակերպելու նպատակով, հուլիսի 5-ից 8-ը ներառյալ, մաքսային ծառայության որոշ ստորաբաժանումներում սահմանվել է հերթապահություն` Նախաբացթողումային հսկողության վարչության և մաքսատների պետերի անմիջական հսկողությամբ: Այսպես, 2012թ-ի հուլիսի 5-ից 8-ը խնդիր է դրվել ապահովել գյուղատնտեսական մթերքների արտահանման մաքսային ձևակերպումների և հսկողության անխափան իրականացումը, իսկ հուլիսի 6-ին և 7-ին մաքսատներում,  մաքսային հսկողության տարածքներում, մաքսային պահեստներում և սահմանային մաքսային մարմիններում սահմանել հերթապահություն:

Մաքսային ձևակերպումների հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում  քաղաքացիները կարող են դիմել.

ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մ. Մարտիրոսյանին (հեռ. 055-11-51-51).

-           Արարատյան տարածաշրջանային մաքսատուն՝ 093 404268 հեռախոսահամարով.

-           Զվարթնոց մաքսատուն՝ 091 400455  հեռախոսահամարով.

-           Միջազգային ճանապարհային փոխադրումներով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների տարածաշրջանային մաքսատուն՝ 093 480636 հեռախոսահամարով.

-           Միջազգային փոստային և սուրհանդակային փոխադրումներով տեղափոխվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն՝ 091 425095 հեռախոսահամարով.

-           Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատուն՝ 091 407374 հեռախոսահամարով.

-           Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատուն՝  091 222826 հեռախոսահամարով.

-           Շիրակի տարածաշրջանային մաքսատուն՝ 094 498803 հեռախոսահամարով.

-           Գուգարքի տարածաշրջանային մաքսատուն՝ 094 881179 հեռախոսահամարով.

-           Սյունիքի տարածաշրջանային մաքսատուն՝ 094 414170 հեռախոսահամարով:

Նախաբացթողումային հսկողության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում դիմել նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վ. Գուրողլյանին (հեռ. 010-50-00-26) կամ վարչության պետի տեղակալ Վ. Արշակյանին (հեռ. 055-50-05-50):

TWM համակարգի հետ կապված խնդիրների դեպքում` դիմել Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Տ. Տիգրանյանին (հեռ. 091-46-53-53):

  1. Նախախորհրդարանի հայտարարությունը
    Նախախորհրդարանը ողջունում է Արմավիրի մարզի 10 գյուղերի ընբոստ բնակիչների քաղաքացիական անհնազանդության դրսևորումները
    16:50 21/05/2013
  2. ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու Ժառանգության առաջարկին
    Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ պատգամավորները կողմ են քվեարկելու Ժառանգության պատգամավորների հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին:
    15:53 21/05/2013
  3. Քաղաքական ուժերն ամենայն լրջությամբ քննարկում են ընտրական օրենսգիրքը
    Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված է, որ ընտրությունների քվեարկությունն է գաղտնի, ոչ թե մասնակցությունը:
    15:51 21/05/2013
  4. Մեր հանգուցյալները ոչ միայն մեր հուշերից, այլեւ ընտրացուցակից դուրս չեն գալիս
    Հրայր Թովմասյանը նշեց, որ զարգացած երկրներում երբ մահ է գրանցվում, անձը ավտոմատ կերպով ընտրացուցակներից դուրս է գալիս:
    15:18 21/05/2013
  5. Ամենաշատը արտագաղթել են Գեղարքունիքից, բայց ամենաշատն են մասնակցում ընտրություններին
    Ազգային ժողովը սկսեց քննարկել Ժառանգություն խմբակցության պատգամավորների հեղինակած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
    15:06 21/05/2013
  6. Օսկանյան. Կառավարության ծրագիրը խնայողության ծրագիր է
    ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքում հերթական գրառումն է արել կառավարության ծրագրի վերաբերյալ.
    15:02 21/05/2013
  7. Գալուստ Գրիգորիչի շուլուխները լուրջ ընդունեք
    «Ժողովուրդը և քննադատում ա, և ընտրում ա, ուրեմն ամենալավը չենք, բայց մեզանից լավն էլ չկա: Էս պարագայում ես գցում եմ լավերի ցուցակում Վահան Հովհաննիսյանին»
    14:42 21/05/2013
  8. Զոհված զինծառայողի հայրը ՊՆ-ին հետ է վերադարձրել 300 հազար դրամը
    19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը հետ է վերադարձրել ՊՆ-ի կողմից բերված 300.000 դրամը:
    14:19 21/05/2013
  9. Շրջակա միջավայրին «Սպայկա»-ի հրդեհի հասցրած վնասները դեռ անհայտ են
    Վնաս հասցրեց, արդյո՞ք, «Սպայկա» ընկերությունում բռնկված մեծածավալ հրդեհը շրջակա միջավայրին, պարզ կդառնա միայն այս ամսվա վերջին, երբ կամփոփվեն մայրաքաղաքի ավտոմատ ֆիքսման կայանների արձանագրած տվյալները:
    14:09 21/05/2013
  10. Կանխամտածված մահ, թե դժբախտ պատահար
    Մայիսի 21-ին, ժամը 11.28-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 56 շենքից քաղաքացի է ընկել ցած:
    14:07 21/05/2013