ԵՊԲՀ շրջանավարտները Հիպոկրատի երդում են տվել

    • Ներքին կյանք - Չորեքշաբթի, 04 Հուլիսի 2012, 17:56

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Գիտական խորհրդի նիստի ընթացքում այսօր Հիպոկրատի երդում են տվել բուհի 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտները: Ավարտական վկայականների հանձնման արարողությանը մասնակցել է տվյալ բուհի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով միջոցառման սկզբում ներկաներին խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել բուհի շրջանավարտ, ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակը:

Նախարարը շնորհավորել է ուսանողներին կյանքի այս փուլը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: «Բժշկական համալսարանի շրջանավարտ լինելը մեծագույն պատիվ է և լավ կյանքի լավ ուղեգիր: Հուսով եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը բարձր կպահի այն դրոշը, որի պատերի ներք սովորել է տարիներ շարունակ: Վստահ եմ, որ դուք կսիրեք այն «սուբյեկտներին», ում առողջությունը պահպանելու համար եք կոչված: Համոզված եմ, որ կսիրեք այն մարդկանց, ում հետ աշխատելու եք, և որ ձեզանից շատերի հաջողությունների մասին բոլորս դեռ կլսենք: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ լավ բժիշկները կյանքում ունեն իրենց տեղը և հուսով եմ` ձեզանից շատերը կհամալրեն Հայաստանում լավ բժշկի համբավ ունեցող մարդկանց բանակը: Յուրաքանչյուր քաղաքացի լավ բժշկի կարիք է զգում: Մաղթում եմ, որ լինեք այնքան երջանիկ ու առողջ, որ կարողանաք` այրվելով լուսավորել ուրիշների կյանքն ու ճանապարհը»,-դիմելով շրջանավարտներին` նշել է նախարարը` վերջիններիս մաղթելով նոր հանդիպումներ ու հաջողություններ:

Միջոցառմանը ներկա էր նաև ԵՊԲՀ-ի նախկին ռեկտոր, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Հանդիսավոր արարողության ընթացքում ԵՊԲՀ-ի բժշկի դիպլոմ է ստացել ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետի 115 շրջանավարտ:

  1. Զինծառայողը հոսանքահարվել է ու մահացել
    ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանը հոսանքահարվել է և գիտակցության չգալով մահացել:
    09:46 18/05/2013
  2. Արագած Ախոյանը կստանա Դիարբեքիրի ավագանու մանդատ, եթե շենքը չկառուցի
    ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանի էլիտար շենքերի սկանդալը չավարտված`նոր պատմություն է ծնվել:
    09:19 18/05/2013
  3. Հայաստանը հրաժարվե՞լ է ատոմակայանի կառուցման գաղափարից
    Հայկական ժամանակ թերթը գրում է, որ ՀՀ կառավարության 2013-2017թ.թ. ծրագիրը, որը առաջիկայում քննարկվելու է Ազգային ժողովում, մի չափազանց հետաքրքիր յուրահատկություն ունի:
    09:16 18/05/2013
  4. Ժիրայր Սեֆիլյանը կոչ արեց երիտասարդներին չլքել հայաստանը
    «Մինչ օրս այս ռեժիմը կարողացել է իր դիրքերում տարիներ շարունակ պահպանվել, ոչ այն պատճառով, որ ուժեղ է եղել, այլ որ գործող ընդդիմադիր ուժերը գործել են անկազմակերպ ու սխալ»
    21:05 17/05/2013
  5. Եղիա Ներսեսյան. Հայաստանը շուտով դառնալու է վառվող բոց
    Ազատության հրապարակում ընթացող «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքում ելույթ ունեցավ բնապահպան Եղիա Ներիսիսյանը:
    20:34 17/05/2013
  6. Հրանուշ Խառատյան. Պետք է ոչ ասել անբարոյականության որջերին
    Ազատության հրապարակում ընթացող «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքին մասնակցում են նաև Արմավիրի մարզի՝ կարկտահարությունից տուժած գյուղացիները:
    20:29 17/05/2013
  7. Ալեք Ենիգոմշյան. Պետք է դադարենք լինել չարչի ազգ
    Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ մեկ տարվա չընտրությունների փուլն ավարտվել է, և իսկական աշխատանքի փուլը բացվել է:
    20:07 17/05/2013
  8. Հ. Մեսրոբյան. Ստեղծվելու են այլընտրանքային կառավարման կառույցներ
    Հարություն Մեսրոբյանը նշեց, որ Հայաստանը նման է պահեստային մի հզոր շոգեքարշի, որը կանգնած է, չի շարժվում:
    19:53 17/05/2013
  9. Տիգրան Խզմալյան. Օկուպացված երկրներում կարող է լինել միայն դիմադրություն
    «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը հայտարարեց, որ Հայաստանը օկուպացված է
    19:42 17/05/2013
  10. Նախախորհրդարանի հանրահավաք. Պետք է սկսել դիմադրության շարժում
    Ազատության հրապարակում մեկնարկեց «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքը:
    19:28 17/05/2013