Ինչու Հայրապետյանը վայր դրեց մանդատը

    • Ներքին կյանք - Չորեքշաբթի, 04 Հուլիսի 2012, 13:12

Երեկ Ռուբեն Հայրապետյանը, իր հայտարարության մեջ անդրադառնալով Հարսնաքարի միջադեպին, նշել է, որ մեղավորներն օրենքով պատժվելու են: «Սակայն խնդիրը օրենքը չէ», շարունակում է Ռուբեն Հայրապետյանը՝ հարցը տեղափոխելով բարոյական հուն:

Իրականում ողջ խդիրը հենց օրենքն է: Պարզապես մեր կիսագողական իրականությունում օրենքի տակ հասկացվում է միայն Քրեական օրենսգիրքը: Ինչպես ասում է Բենդերը, օրենսգիրքը պետք է հարգել: Շատերին թվում է, որ օրենքը գրված հանցագործությունը եւ դրա համար նախատեսված կոնկրետ ժամկետն է:

Միեւնույն ժամանակ, գոյություն ունի Հիմնական օրենք՝ Սահմանադրություն, որում գրված են համակեցության ընդհանուր սկզբունքները, պարտավորություններն ու իրավունքները, այդ թվում, իշխանության իրավունքը: Սահմանադրությունում հստակ գրված է, որ բիզնեսով զբաղվող մարդիկ չեն կարող պատգամավոր լինել եւ զբաղեցնել պետական պաշտոններ:

Սահմանադրության խախտումը եւ հակազգային քաղաքականությունը մեզ մոտ խախտում չի համարվում, որովհետեւ Քրեական օրենսգրքում տնտեսության փլուզման, ընտրությունների կեղծման, եթե դրանք «չեն ազդել ընդհանուր արդյունքի վրա», ակնհայտ քրեական գործարարների պատգամավոր առաջադրման, հեռուստատեսությամբ զանգվածային ապատեղեկատվության վերաբերյալ պատժի ոչ մի հոդված չկա:

Այդ հարցերը, չնայած առավել իրավական են, քան առանձին սպանությունն ու գողությունը, չգիտես ինչու, դիտարկվում են բարոյական հարթությունում: Օրինակ, պատգամավորների իրական եկամուտների եւ դրանց օրենքի համապատասխանության ստուգման համար ստեղծվել է Էթիկայի հանձնաժողով, երեւում է՝ այն բանի համար, որ դա «էթիկայի» օրգան լինի, այլ ոչ թե իրավական, որպեսզի Սահմանադրության խախտումը դիտարկվի ոչ թե որպես հանցագործություն, այլ էթիկայի նորմերի, ադաթի խախտում:

Այս առումով, Ռուբեն Հայրապետյանի կողմից մանդատը վայր դնելը պարզապես օրենքին, Սահմանադրությանը ենթարկվել է, որն արգելում է նրա ննմաններին գտնվել խորհրդարանում, որքան էլ փորձեն հարցը տեղափոխել «բարոյական» հարթություն:

Թերեւս, Էթիկայի հանձնաժողովի առաջին գործը պետք է դառնա իր լիազորություններն ընդլայնելու եւ բացի էթիկականից, նաեւ իրավական գործառույթներ փոխանցելու մասին հարցը, ընդհուպ մինչեւ Սահմանադրական դատարանին դիմել:

Հնարավոր է, հենց այդ հանձնաժողովին է վիճակված ազատել Հայաստանի խորհրդարանը օլիգարխներից եւ քրեական տարրերից: Առաջին քայլն արդեն արված է: Խորհրդարանում արդեն չկա օդիոզ օլիգարխներից մեկը: Մյուսների վիճակը ակնհայտորեն ավելի լավ չէ:

  1. Ծառուկյանը Հովհաննիսյանին վաղուց էր ասել, որ երբեւէ ընդդիմություն չի դառնա
    Գագիկ Ծառուկյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ունեցած հանդիպումներում բացառել է, որ երբեւէ դեմ կգնա գործող իշխանություններին:
    20:09 19/05/2013
  2. Մահացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահը
    67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ստեփան Վահանի Միրզոյանը:
    15:29 19/05/2013
  3. Խաչատուրովը ժամանակ չունի
    Այս լուսանկարն արվել է օրերս, Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ գործընկեր պետությունների ԶՈՒ գլխավոր շտաբների ղեկավարների հավաքի ժամանակ:
    10:21 19/05/2013
  4. Ոստիկանության հայտարարությունը
    Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատներն այսօր փորձել են նրա դին բերել Երևան՝ բողոքի ակցիա անցկացնելու համար:
    22:41 18/05/2013
  5. Զոհված զինծառայողին հուղարկավորեցին
    20-ամյա Լյուքս Ստեփանյանի դին այսօր հողին հանձնեցին: Հնչեց հիմնը, երեք համազարկ արձակեցին:
    21:07 18/05/2013
  6. Ցույց կառավարության շենքի մոտ
    Այսօր ՀՀ կառավարության նստավայրի մոտ տեղի է ունեցել բողոքի ցույց, որը սկսել էր ի աջակցություն Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Ստեփանյանների ընտանիքի
    18:11 18/05/2013
  7. Իրավապահները ջարդել են Կենտրոն հեռուստատեսության տեսախցիկը
    Կենտրոն հեռուստատեսության տնօրեն Գոռ Մարտիրոսյանի հայտարարությունը
    17:43 18/05/2013
  8. Սեյրան Օհանյանը պատմել է սպանության մանրամասները
    «Հայի արյուն է, ըմբոստություն է, մեր ոչ հանդուրժողական լինելն է: Ես էլ որ զիջող չլինեի, միգուցե եսիմ որտեղ նստած կլինեի»,- ասաց նա:
    16:57 18/05/2013
  9. Դատարանը Վահե Ղուկասյանին տուժող չճանաչեց
    «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ անպայման այս որոշումը բողոքարկելու է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:
    16:38 18/05/2013
  10. Արցախբանկ ՓԲ ընկերությանը վերաբերվող հրապարակումների վերաբերյալ
    13.05.2013 թվականին Հայաստանի էլեկտրոնային տարբեր մամուլի էջերում հայտնվեցին հրապարակումներ, որտեղ շոշափվում է «Արցախբանկ» ՓԲ ընկերության անունը` կապված «Տոնուս» ՍՊ ընկերության և նրա հաճախորդներ հանդիսացող անձանց տարաձայնությունների հետ:
    16:36 18/05/2013