Պայթյուն Չարենցի 64 հասցեում

  • Ներքին կյանք - Չորեքշաբթի, 04 Հուլիսի 2012, 11:46

Հուլիսի 03-ին, Ժամը 14:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 64-րդ շենքի թիվ 1 բնակարանում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, Փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը` պարամեդիկներով:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ալբերտ Լալայանին պատկանող տանը տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով փլվել են խոհանոցի և պատշգամբի պատերը, սենյակի առաստաղին առաջացել են ճաքեր, կոտրվել են պատուհանների ապակինները, վնասվել է տան գույքը: Իսկ բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող` 1970թ. ծնված Ալեն Ղահրամանյանը և 1989թ. ծնված Էլհամ Մաշուդի Էլյասին ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոնի այրվածքների բաժին: Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը գնահատվել է ծանր:

Հրդեհը մարվել է ժամը 14:33-ին: