Օգնենք Ռուբեն Հայրապետյանին

    • Ներքին կյանք - Չորեքշաբթի, 04 Հուլիսի 2012, 10:05

Եվ այսպես, «Հարսնաքար»-ի տերը հրաժարվեց ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի իր մանդատից: Շեշտենք հատուկ՝ հրաժարվեց կամավոր: Բայց չմոռանանք՝ հանրությանը մատուցված կամավոր այդ հրաժարումը տեղի ունեցավ միայն Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումից հետո: Դե հասկանալի է՝ ,- Ռուբիկ ջան, ինքդ ել տեսնում ես, որ այս ամենը հեչ գեղեցիկ չէ, պետք է վերացնել (այս անգամ՝ մանդատը - Ա.Բ.): Կատարածը, ինչ խոսք, նշանակալի քայլ է: Եվ կարելի է ասել՝ նաեւ «բազմավեկտոր»:

Նախ, անկասկած, Ս.Սարգսյանի մտերմիկ խորհրդով իրականացրած Ռ.Հայրապետյանի այդ քայլի շնորհիվ բավական անհարմար դրության մեջ հայտնվեցին նրա մի շարք չափից դուրս ցավակից կուսակիցներ: Որոնց բոլորս էլ գիտենք դեմքով եւ անուն առ անուն: Դե արձագանքն էլ ավելի քան կանխատեսելի է,- բա մենք չեինք ասում, թե ինչ պարկեշտ եւ բարոյական մարդ է մեր ընկերը: Հիմա համոզվեցիք: Դե լռեք, էլ ասելու բան էլ չունեք:

Մյուսը, եւ, թերեւս, ամենակարեւորն, այն է, որ իր արած հայտարարության մեջ Ռուբեն Հայրապետյանը միանգամայն անկեղծ է: Խոսքը կատարվածի համար զղջման մասին չէ: Դա գիտի միայն ինքը, եւ վերեւ Աստված: Խոսքն այն բանի մասին է, որ Ռուբեն Հայրապետյանը միանգամայն անկեղծ շարունակում է հավատալ եւ համոզված լինել, որ ՕՐԵՆՔԸ հենց ինքն է: Քանզի հենց ինքը պետք է այնտեղ լիներ, որ հենց ինքը կանխեր, թույլ չտար չարագործության իրագործումը, ինչպես ասում է իր հայտարարության մեջ:

Իսկ ընդհանուր առմամբ, նրա կողմից պատգամավորական մանդատից հրաժարվելը պետք է ընդունել որպես խոստովանական, մեղայականով ներկայանալու որոշման առաջին քայլը: Եկեք, ուրեմն, օգնենք մարդուն: Դիմենք պատկան մարմիններին, որպեսզի նրանց կողմից այդ ամենը ստանա իրավական-օրինական ձեւակերպում: Իսկ թե երկրի օրենքի առաջ պատասխան տալուց հետո ինքն ինչպես է պատրաստվում ապաշխարհել, դա արդեն իր խղճի հարցն է:

Իսկ եթե ավելի լուրջ՝ ժողովուրդ, միամիտ չլինեք, հանկարծ չխաբվեք:

  1. Ծառուկյանը Հովհաննիսյանին վաղուց էր ասել, որ երբեւէ ընդդիմություն չի դառնա
    Գագիկ Ծառուկյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ունեցած հանդիպումներում բացառել է, որ երբեւէ դեմ կգնա գործող իշխանություններին:
    20:09 19/05/2013
  2. Մահացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահը
    67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ստեփան Վահանի Միրզոյանը:
    15:29 19/05/2013
  3. Խաչատուրովը ժամանակ չունի
    Այս լուսանկարն արվել է օրերս, Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ գործընկեր պետությունների ԶՈՒ գլխավոր շտաբների ղեկավարների հավաքի ժամանակ:
    10:21 19/05/2013
  4. Ոստիկանության հայտարարությունը
    Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատներն այսօր փորձել են նրա դին բերել Երևան՝ բողոքի ակցիա անցկացնելու համար:
    22:41 18/05/2013
  5. Զոհված զինծառայողին հուղարկավորեցին
    20-ամյա Լյուքս Ստեփանյանի դին այսօր հողին հանձնեցին: Հնչեց հիմնը, երեք համազարկ արձակեցին:
    21:07 18/05/2013
  6. Ցույց կառավարության շենքի մոտ
    Այսօր ՀՀ կառավարության նստավայրի մոտ տեղի է ունեցել բողոքի ցույց, որը սկսել էր ի աջակցություն Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Ստեփանյանների ընտանիքի
    18:11 18/05/2013
  7. Իրավապահները ջարդել են Կենտրոն հեռուստատեսության տեսախցիկը
    Կենտրոն հեռուստատեսության տնօրեն Գոռ Մարտիրոսյանի հայտարարությունը
    17:43 18/05/2013
  8. Սեյրան Օհանյանը պատմել է սպանության մանրամասները
    «Հայի արյուն է, ըմբոստություն է, մեր ոչ հանդուրժողական լինելն է: Ես էլ որ զիջող չլինեի, միգուցե եսիմ որտեղ նստած կլինեի»,- ասաց նա:
    16:57 18/05/2013
  9. Դատարանը Վահե Ղուկասյանին տուժող չճանաչեց
    «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ անպայման այս որոշումը բողոքարկելու է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:
    16:38 18/05/2013
  10. Արցախբանկ ՓԲ ընկերությանը վերաբերվող հրապարակումների վերաբերյալ
    13.05.2013 թվականին Հայաստանի էլեկտրոնային տարբեր մամուլի էջերում հայտնվեցին հրապարակումներ, որտեղ շոշափվում է «Արցախբանկ» ՓԲ ընկերության անունը` կապված «Տոնուս» ՍՊ ընկերության և նրա հաճախորդներ հանդիսացող անձանց տարաձայնությունների հետ:
    16:36 18/05/2013