«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ցավակցում է Վահե Ավետյանի ընտանիքին և հարազատներին

    • Ներքին կյանք - Շաբաթ, 30 Հունիսի 2012, 22:48

Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանի մահը սոսկալի հարված էր բոլորիս համար: Այն մի ազդակ էր, որն եկավ ևս մեկ անգամ ապացուցելու, որ Հայաստանում պաշտպանված չէ ամենակարևորագույն իրավունքներից մեկը՝ մարդու կյանքի իրավունքը:

Նմանօրինակ դեպքերը ստվերում են ՀՀ Սահմանադրությունը, որտեղ մենք բոլորս Հայաստանի Հանրապետությունը հռչակել ենք որպես իրավական պետություն: ՀՀ քաղաքացու և զինված ուժերի սպայի նկատմամբ իրականացված դաժան ծեծն ու դրա հետևանքով վրա հասած մահը հուսահատության ու անպաշտպանության մթնոլորտ է ստեղծել ՀՀ քաղաքացիների շրջանում, էլ ավելի սրել անվստահությունը սեփական երկրում ապագա տեսնելու հեռանկարի նկատմամբ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Վահե Ավետյանի ընտանիքին և հարազատներին:

Մենք խստորեն դատապարտում ենք հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքը՝ պահանջելով իշխանություններից դեպքի արդարացի քննություն և իրական մեղավորների բացահայտում, այլապես ավելորդ է խոսել ՀՀ-ում մարդու իրավունքների գերակայության և դրանց պաշտպանվածության մասին: Այս դեպքը ողբերգական նախադեպ է և մենք պահանջում ենք ՀՀ իշխանություններից գործադրել բոլոր անհրաժեշտ քայլերը դրա կրկնությունը բացառելու ուղղությամբ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն

  1. Ինչու է Վերահսկիչ պալատը խուսափում նյութերն ուղարկել դատախազություն
    Արդեն մի քանի օր է, ինչ հայ հասարակությունն ԱԺ ամբիոնից լսում է երկրում տիրող կոռուպցիոն բարքերի, հայ չինովնիկների կողմից բյուջեն թալանելու, պետական փողերը յուրացնելու եւ իրենց վստահված պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին:
    19:16 19/06/2013
  2. Իրան-Հայաստան էլեկտրագիծը վերջապես կկառուցվի
    ԱԺ-ն այսօր հավանության է արժանացրել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի...
    18:59 19/06/2013
  3. Սենսացիա Ազգային Ժողովում
    Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը սենսացիոն հայտարարություն է արել:
    18:16 19/06/2013
  4. Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
    Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է զոհված ազատամարտիկի այրիից կաշառք պահանջելու մեջ։
    17:44 19/06/2013
  5. Սեյրան Օհանյանի նոր նշանակումը
    Գեներալ-մայոր Հովիկ Ֆոլիկի Օհանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում:
    17:31 19/06/2013
  6. Տիկին Շողիկը Լֆիկ Սամոյին լավ չի ֆինանսավորում
    ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում լրագրողների համար անակնկալ եկավ և նստեց լրագրողների կողքին:
    17:19 19/06/2013
  7. Լֆիկ Սամոն Կարֆուրի տեղը դատարկ չթողեց
    Եթե Կարֆուրը գա էլ Հայաստան, ապա արդեն ավելի հավանական է, որ նա գա որպես Հայաստանի օլիգարխիական բիզնես ընտանիքի անդամ:
    16:41 19/06/2013
  8. Արծվիկ Մինասյան. Նվազագույն աշխատավարձի մասին նախագիծը մեծացնելու է ստվերը
    Արծվիկ Մինասյանը նշեց, որ 45 հազար դրամը չի ծածկում անգամ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը:
    16:12 19/06/2013
  9. Վարդան Այվազյանը պատասխանել է Լեւոն Զուրաբյանին
    Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանում իր ելույթում անդրադարձել էր բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի շուրջ ստեղծված միջազգային սկանդալին
    16:07 19/06/2013
  10. Վովա Գասպարյանը գիտե՞ Վանո Սիրադեղյանի տեղը
    Ոստիկանապետ Վովա Գասպարյանը անդրադարձել է վարչապետի անունով շրջանառվող օֆշորային պատմության «հիմնադիր» Աշոտ Սուքիասյանին
    15:34 19/06/2013