Մոմավառություն. Տեսանյութ, լուսանկարներ

    • Ներքին կյանք - Շաբաթ, 30 Հունիսի 2012, 22:46

«Նե-մեց մարդասպան, Նե-մեց մարդասպան”, “Նե-մեց հեռացիր, Հայաստանը մոռացիր» այսօր նման կոչերով հարյուրավոր մարդիկ Հարսնաքար ռեստորանի մոտ  մոմավառություն են անցկացրել հունիսի 17-ին այդ ռեստորանում ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակին, ով այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է հունիսի 29-ին:

Շատերի ձեռքին “Վահե Ավետյանը ես եմ” ցուցապաստառն էր, եկել էին ՀՀ քաղաքացիներ, արվեստագետներ, մտավորականներ: Լրագրող Ծովինար Նազարյանը փողոցով երթևեկող մեքենաների ուղևորներին և վարորդներին կոչ էր անում այսուհետ չգնալ Հարսնաքար, քանի որ այնտեղ մարդ է սպանվել:

Մի կին հեկեկում էր, թե միթե նրանց մեջ մի բարի մեկը չկար, որ կարողանար կանխեր, սա հանցագործություն է, վայրագության դրսևորում: Նա չէր հավատում գործի արդար քննությանը:

Սփյուռքահայերից մեկն էլ պաշտոն ստանձնածներին անպատասխանատու համարեց. “Ոչ ոքի հանդեպ հավատ չկա, հուսալքված են, բոլորի հեռանկարը, ցավոք, լքել -գնալն է”:

Հրապարակախոս Արա Նեդոլյանի խոսքով, ՀՀԿ-ն մնում է նույն ոչնչացնող, լկտի, անմարդկային ուժը, ինչ եղել է վերջին տարիներին, և ոչ միայն պետք է դրվի Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի հարցը, այլև իշխանության հանցավոր անգործունեության հարցը, ինչը նորմալ օրինական սահմանադրական կարգի տեսակետից պետք է որ ակնահայտ լիներ: Ռուբեն Հայրապետյանին, ըստ նրա, հնարավոր չէ զսպաշապիկ հագցնել, քանի որ նրա մեջքին կանգնած է ամբողջ քրեաօլիգարխիկ համակարգը: Բայց չնայած կեղծված ընտրություններին, հրապարակախոսի կարծիքով, հասարակական դիմադրությունը ոչ մի տեղ չի կորել, անգամ աճում է և անպայման իր համար գտնելու է բանական քաղաքական խողովակներ իրավիճակը փոխելու, որովհետև հասարակությունն ընտրություններից հետո այլևս չի նիրհում, չի գնում սուրճ խմելու, այդ անընդհատ հասարակական գիտակցությունը սկսում է արդեն հակազդել, ինչը հույս է տալիս, որ հասարակությունը կդառնա քաղաքացիական հասարակություն:

“Բանակն իրականում” նախաձեռնող խմբի անդամ, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, Ռուբեն Հայրապետյանի նման մարդիկ, որոնք նստած են Ազգային ժողովում, քարոզում են բռնության մշակույթ, իրենց գոյությամբ, վարքուբարքով կյանքի նկատմամբ մոտեցումներով:

“Ռուբեն Հայրապետյանի ցանկացած հարցազրույց, ցանկացած հանրային ներկայացում բռնության մշակույթի քարոզ է, և այդ բռնության մշակույթի քարոզը հանգեցրեց մարդկային կորստի: Նրա ամբողջ կենսագործունեության ընթացքում շատերն են իր թիկնազորից կերել այդ ծեծը, որը միգուցե չի ավարտվել մահով, այսօր ավարտվեց մահով”, ասել է նա` ավելացնելով, որ, բռնատիրության մշակույթը իշխող վարչակարգի, իշխող հանրապետական կուսակցության հենասյունն է, և մականունավորները բռնության մշակույթ են քարոզում. “Մենք տեսանք լֆիկ կոչվող պատգամավորը ինչպես հարձակվեց խաղաղ ցուցարար Վարդգես Գասպարիի վրա: Այսօր հանրությունը վերջապես անհնազանդություն է հայտնում”, նշել է նա:Երբ ակցիայի մասնակցիները մոտեցան ռեստորանային համալիրին և մոմերը շարեցին շուրջբոլորը, իսկ պատերին էլ գրեցին` Հանցաքար և Սպանդանոց, նկատեցին, որ ռեստորանային համալիրում քեֆ-ուրախություն է, սկսեցին բղավել, փորձում էին համալիրից ներս մտնել. որոշ ժամանակ անց, ռեստորանի լույսերը հանգեցին, իսկ ակցիան կշարունակվի վաղը` ժամը 13:00 նախագահական նստավայրի մոտ:


  1. Արմեն Մովսիսյանն ու Ռոբերտ Նազարյանը հակասում են միմյանց
    Ազգային ժողովում այսօր գազի գնի վերաբերյալ քննարկումների ժամանակ ուշագրավ իրավիճակ ստեղծվեց:
    20:59 23/05/2013
  2. ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ
    Շնորհավորում եմ բոլորիդ` դպրոցում ուսումնառության ավարտի և Վերջին դասի կապակցությամբ:
    19:30 23/05/2013
  3. Էներգետիկայի նախարարի փաստը
    Ազգային ժողովում գազի գնի վերաբերյալ քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին
    19:28 23/05/2013
  4. Հերմինե Նաղդալյանը կփոխանցի 120 ամբողջ 18 հարյուրերորդական
    ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից, ով հայտնի է որպեսզ «բիզնես վուման», Lrgair.am-ը հետաքրքվեց, թե պատրաստվո՞ւմ է աջակցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած բնակիչներին
    18:46 23/05/2013
  5. Զինդատախազի հանձնարարությամբ նախապատրաստվում են նյութեր
    2013թ. մայիսի 22-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, թե Լյուքս Ստեփանյանի հարազատների նկատմամբ 2013թ. մայիսի 18-ին Երևան-Սևան մայրուղում զինվորականների կողմից գործադրվել են բռնություններ:
    18:01 23/05/2013
  6. «Թող տեղերով փոխվեն՝ ժողովուրդը ղեկավարի, իրենք վայելեն»
    Lragir.am-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը
    17:50 23/05/2013
  7. Գազի գինը հնարավոր է իջեցնել
    «Ես կարծում եմ, որ Հայռուսգազարդի ներկայացրած փաթեթը դեռ ուշ չէ վերադարձնել, քանի որ իրականում հնարավոր է գազի գինը ոչ թե բարձրացնել, այլ նվազեցնել:
    16:55 23/05/2013
  8. Ատոմակայանում կադրերի հոսունություն է նկատվում
    Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի 1 կվտ/ժամը 7-8 դրամով թանկացնելը պայմանավորված չէ միայն գազի գնի թանկացմամբ:
    16:48 23/05/2013
  9. Կտուգանվեն ոչ միայն անչափահաս վարորդները, այլ նաեւ նրանց ավտոմեքենա տրամադրողները
    ՀՀ–ում ճանապարհատրանսպորտային վթարների և մանկական ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճ է արձանագրվել
    16:34 23/05/2013
  10. Վարչապետը խոսել է իր քաղած դասերի մասին
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ելույթն Ազգային ժողովում
    16:21 23/05/2013