Հունիսի 29-ին սպանվեց ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, սպանվեց նրանց կողմից ովքեր իրենց վեր են դասում օրենքից, ովքեր ապրում են օրենքը՝ ես եմ սկզբունքով:
Հայ-Ամերիկյան Բարեկամություն ՀԿ-ն իր ցավակցությունը և զորակցությունն է հայտնում Վահե Ավետյանի ընտանիքին, հարազատներին և ողջ հայ հասարակությանը:
Հայ-Ամերիկյան Բարեկամություն ՀԿ-ն՝ որպես իրավապաշտպան կազմակերպություն, միևնույն ժամանակ, դիմում է ՀՀ Օրենսդիր Մարմնին, ՀՀ ԱԺ պատգամամվորներին, ՀՀ ԱԺ օրակարգային հարց դարձնել ՀՀ ԱԺ պատգմամավոր, Հարսնաքար ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի անձեռնմխելիությունից զրկելու հարցը, ընթացող նախաքննությունը անաչառ կատարելու և ամենաթողությունը վերջ տալու նպատակով: Արդեն կան որոշակի փաստեր, որ լուսահոգի Վ. Ավետյանին ծեծի ենթարակած անձը Ռ. Հայրապետյանի անձնական թիկնազորի անդամ է և սա արդեն խոսում է այն մասի,ն որ կա ուղղակի կապ ծեծողի և պատգամավորի միջև:
Մեր հասարակությունում սկսում են առաջանալ իրենց օրենքից վեր հռչակող և ամենաթողություն քարոզող հոռի դեմքեր և դեպքեր, որը անհանդուրժելի և անհամատեղելի է իրեն իրավական և սոցիալական պետություն հռչակած երկրի համար:
Համոզված լինելով, որ դեռ մեր հասարակությունում կան բանական, գիտակից ու սրտացավ քաղաքցիներ, իսկ Ազգային Ժողովում օրինականության արժեքներով ապրող ու օրենքին հետևող պատգամավորներ, առաջարկում ենք քննարկման դնել Ռ. Հայրապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
Օրենքը ստեղծողները, առաջինը պետք է հետևեն իրենց ստեղծած օրենքին….
