Արտ-լաբորատորիա արվետսագետների խմբի անդամներն այսօր շնորհավորել են Սերժ Սարգսյանի ծննդյան 58-ամյակը` նախագահի նստավայրի մոտ թողնելով սպիտակ տորթ, որի վրա կարմիրով գրված է. «Հեռացիր»:
Այս յուրահատուկ ակցիան կատարվել է ի հիշատակ Հարսնաքար ռեստորանում գազանաբար ծեծի ենթարկված եւ երեկ մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի: Արվեստագետները մի քանի րոպե լուռ կանգնել են նախագահի նստավայրի դիմաց և հեռացել:
