Հիմա էլ՝ «Մեծ մահակ» Տարոնի գլխին

    • Ներքին կյանք - Ուրբաթ, 29 Հունիսի 2012, 14:44

Այսօր Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ քաղաքացիական գործի նախնականքննությունը ըստ Քանաքեռ–Զեյթուն համայնքի մի խումբ քաղաքացիների հայցի՝ ընդդեմ «Մեծ մահակ» ընկերության և Երևանի քաղաքապետարանի՝ «Սուրենյան պուրակում ապօրինի ցանկապատը քանդելու, ծառահատումներն արգելելու, մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու և շինարարական թույլտվությունը անվավեր ճանաչելու» պահանջների մասին:

Նիստի սկզբում պատասխանող կողմը ներկայացրեց հակընդդեմ հայց, որը դատավորը վերցրեց ուսումնասիրելու։ Հայցվոր կողմը ներկայացրեց, որ այգում «Մեծ մահակ» ընկերության կողմից արմատախիլ են արվել ծառեր, որին հակադարձեց պատասխանող կողմը։ Որոշվեց իրականացնել տեղազննում, և կողմերն ու դատավոր Ալվարդ Հունանյանն ուղևորվեցին Սուրենյան պուրակ։ Այնտեղ տեղում պարզ երևում էին արմատախիլ եղած ծառերի հետքերը։ Իրեն բավականին ագրեսիվ էր պահում տարածքի ու «Մեծ մահակ» ընկերության համասեփականատերերից մեկը՝ վիրավորելով բնակիչներին, անվանելով «աբիժնիկներ» ու «չմոներ»:

Այնուհետև՝ արդեն դատարանի դահլիճում, պատասխանող կողմը ներկայացրեց միջնորդություն հայցի ապահովման միջոցը վերացնելու, տարածքը կալանքից հանելու մասին։ Դատարանը, գտնելով, որ հայցի ապահովման միջոցի վերացմամբ իմաստազուրկ կդառնա սույն գործի քննությունը, մերժեց միջնորդությունը։

Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 20–ին, ժամը 11-ին։

  1. Հերմինե Նաղդալյանը կփոխանցի 120 ամբողջ 18 հարյուրերորդական
    ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից, ով հայտնի է որպեսզ «բիզնես վուման», Lrgair.am-ը հետաքրքվեց, թե պատրաստվո՞ւմ է աջակցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած բնակիչներին
    18:46 23/05/2013
  2. Զինդատախազի հանձնարարությամբ նախապատրաստվում են նյութեր
    2013թ. մայիսի 22-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, թե Լյուքս Ստեփանյանի հարազատների նկատմամբ 2013թ. մայիսի 18-ին Երևան-Սևան մայրուղում զինվորականների կողմից գործադրվել են բռնություններ:
    18:01 23/05/2013
  3. «Թող տեղերով փոխվեն՝ ժողովուրդը ղեկավարի, իրենք վայելեն»
    Lragir.am-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը
    17:50 23/05/2013
  4. Գազի գինը հնարավոր է իջեցնել
    «Ես կարծում եմ, որ Հայռուսգազարդի ներկայացրած փաթեթը դեռ ուշ չէ վերադարձնել, քանի որ իրականում հնարավոր է գազի գինը ոչ թե բարձրացնել, այլ նվազեցնել:
    16:55 23/05/2013
  5. Ատոմակայանում կադրերի հոսունություն է նկատվում
    Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի սակագնի 1 կվտ/ժամը 7-8 դրամով թանկացնելը պայմանավորված չէ միայն գազի գնի թանկացմամբ:
    16:48 23/05/2013
  6. Կտուգանվեն ոչ միայն անչափահաս վարորդները, այլ նաեւ նրանց ավտոմեքենա տրամադրողները
    ՀՀ–ում ճանապարհատրանսպորտային վթարների և մանկական ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճ է արձանագրվել
    16:34 23/05/2013
  7. Վարչապետը խոսել է իր քաղած դասերի մասին
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ելույթն Ազգային ժողովում
    16:21 23/05/2013
  8. Ձերբակալվել է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալը
    ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դ. Մուրադյանը:
    16:11 23/05/2013
  9. Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ռուսաստան
    Այսօր հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը:
    14:49 23/05/2013
  10. Տիգրան Սարգսյան. Այս 4-5 տարիները պետք է ժողովուրդը վայելի
    Ազգային ժողովի կողմից կառավարության գործունեության ծրագրի ընդունումից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
    14:41 23/05/2013