Ժողովուրդ թերթը գրում է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երկար ժամանակ չի կարողանում վճարել իրեն պատկանող Գեղվաձորի հանքի աշխատակիցների աշխատավարձերն ու պատրաստվում է հրաժարվել հանքի շահագործումից: Մարզպետը նպատակ ուներ այն վաճառել Ջանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին:
Ըստ հավաստի տեղեկությունների` երեկ Խաչատրյանն ու Հակոբյանը Երևանում հանդիպել են ու արդեն պաշտոնապես պայմանագիր կնքել, համաձայն որի` այսուհետ հանքը կղեկավարի Մաքսիմ Հակոբյանը, գրում է թերթը:
